«Մարիոթ» հյուրանոցի բակն այսօր կրկին մարդաշատ էր։ System of a Down խմբի երկրպագուները սպասում էին իրենց կուռքերին։ Նշենք, որ խմբի անդամները այսօր Մոսկվայից Հայաստան ժամանեցին տարբեր չվերթներով։ Առաջինը ժամանեցին վոկալիստ Սերժ Թանկյանն ու թմբկահար Ջոն Դոլմայանը, մի քանի ժամ անց՝ բաս կիթառահար Շավո Օդաջյանը։
Հյուրանոցում երկրպագուները կարողացան շփվել միայն Ջոն Դոլմայանի հետ, նրանից ինքնագրեր վերցրեցին եւ լուսանկարվեցին։ Շավո Օդաջյանը հյուրանոց մտավ հետնամուտքով՝ խուսափելով երկրպագուներից։ Բայց րոպեներ անց կիթառահարն իր երկրպագուներին ողջունեց հյուրանոցի պատուհանից։
NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում երկրպագուները ասում էին, որ շատ ոգեւորված են, եւ չեն հավատում, որ իրենց կուռքերին հանդիպել են իրականում։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ի երեկոյան խումբը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացօթյա համերգ է տալու Հանրապետության հրապարակում իր Wake up the Souls համերգային շրջագայության շրջանակում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից