Եթե մեծահասակները դեպքից դեպք են նվեր ստանում, ապա երեխաները՝ համարյա ամեն օր։ Ի՞նչն է պատճառը եւ ո՞վ է նվերների հեղինակը, կօգնի հասկանալ սոցիալական հոգեբան, «Գոյ» հոգեբանական կենտրոնի կամավոր հոգեբան Սուսաննա Ավետիսյանը.
Ի՞նչ տեղ են գրավում երեխայի կյանքում նվերները։
Նվիրում եի, նշանակում է սիրում են։ Շոկոլադը, արդեն տաս րոպեից հեռավոր անկյունում հայտնված ու մոռացված հերթական փափուկ արջուկը երեխայի համար ծնողական ոչ բավարար ուշադրության յուրատեսակ փոխահտուցում են։ Այստեղ տրամաբանություն կա. իսկապես, նվերն ապացույց է, որ մոտ մարդը մեր մասին մտածել է նույնիսկ, երբ մեր կողքին չի եղել։ Երեխան անգիտակցորեն զգում է, որ կարեւոր գործերին զուգահեռ մայրն ու հայրը չեն մոռացել իր մասին, եւ համարում է, որ նրանց պետք է։ Աստիճանաբար փոքրիկին կսկսի թվալ, որ որքան շատ են իրեն նվիրում, այնքան շատ են սիրում։
Ի՞նչ է անում ծնողը, երբ չի կարողանում բավարար ժամանակ տրամադրել երեխային։
Հիմնականում նման դեպքերում ծնողն աշխատում է երեխային նվերներով հեղեղել, քանի որ մեղավոր է զգում, որ չի կատարում խոստումները կամ տուն է վերադառնում այն ժամանակ, երբ փոքրիկն արդեն քնած է։ Այս դեպքում նվերը սեփական խիղճը հանգստացնելու, մեղքը հարթելու միջոց է։ Ստացվում է, որ ջերմությունն ու քնքշությունը ծնողն արտահայտում է քաղցրավենիքի ու խաղալիքի միջոցով։ Սակայն խորհուրդ կտայի երեխային ավելի հաճախ գրկել ու համբուրել, չվախենալ քնքշանքից. դրանք խաղալիքից ավելի լավ կարտահայտեն նրանց սերը։ Նման իրավիճակում ծնողը կարող է ղեկավարվել այլ մոտիվներով եւս. նա ձգտում է երեխային նվիրել այն ուրախությունը, որից զրկված է եղել ինքը։ Սակայն չարժե ամեն օր Ձմեռ պապի պարտականություն կատարել, քանի որ նրա նվերներն ուրախացնում են հենց երկար սպասված լինելու պատճառով։
Կարելի է արդյո՞ք նվերներն օգտագործել որպես «մտրակ ու քաղցրաբլիթ»։
Այո, երբեմն իրավիճակներ են լինում, երբ ծնողը նվերներն օգտագործում է հենց նման նպատակներով, իսկ նրա շուրթերից հնչում է մոտավորապես այսպիսի մի բան. «Եթե քեզ լավ պահես, տատիկին լսես, հանգիստ նստես, քեզ կոնֆետ կամ խաղալիք կգնեմ։ Իսկ եթե ոչ՝ չեմ գնի»։ Երեխան սկսում է հասկանալ, որ նույնիսկ լավ արարքներն առեւտրի առարկա կարող են լինել։ Եթե նա նվեր է վաստակել, ապա բնականորեն սպասում է դրան, իսկ երբեմն նույնիսկ պահանջում է։ Որոշ ժամանակ անց ծնողը սիրելի երեխայից կարող է լսել. «Եթե խաղալիքներս հավաքեմ, պաղպաղակ կգնե՞ս»։
Հետաքրքիր է, ինչո՞ւ է երեխան արագ հոգնում խաղալիքներից։
Հիշեք, թե մեծերը ե՞րբ են ձգվում խանութների ցուցափեղկերի կողմը։ Երբ կյանքը միօրինակ է թվում։ Փոքրիկը նույնպես ձանձրանում է։ Պետք է հիշեք, որ «կանաչ թախիծը» պատճառների մի ամբողջ փունջ ունի։ Հավանաբար հազվադեպ եք երեխային հյուր տանում կամ հյուր ընդունում, նախընտրում եք զբոսանքի միեւնույն ճանապարհը՝ ավելորդ ջանք չգործադրելով երեխայի ուշադրությունը փիսիկներին կամ շրջապատին ուղղելու համար։
Մյուս պատճառն այն է, որ երեխան միշտ չէ, որ խաղալ է կարողանում, նրա երեւակայությունը չի հերիքում խաղի ընթացքի նոր սյուժեներ հորինելու համար, այդ պատճառով էլ հին խաղալիքները նրան արագ ձանձրացնում են։ Ձեր երեւակայությունը կարող է բազմազանություն հաղորդել երեխայի գործունեությանը. ցույց տվեք, որ հին տիկնիկին կարելի է ոչ միայն օրորել կամ կերակրել, այլ նաեւ հյուր տանել, բուժել, սանրել։
Հնարավոր է նաեւ, որ ձեր երեխան երկար ժամանակ է տանը մնացել տատիկների ու դայակների շրջապատում, այն դեպքում, երբ վաղուց պետք է մանկապարտեզ գնա, որտեղ հասակակիցների հետ շփվելու հնարավորություն կա։
Եւ վերջում, ի՞նչ խորհուրդ կտայիք ծնողին։
Հիշո՞ւմ եք ֆրանսիական «Խաղալիք» ֆիլմը։ Պյեռ Ռիշարի հերոսը իր որդուն թանկարժեք իրերով ողողած հորը միանգամայն ճշգրիտ ախտորոշել էր. «Դուք գնում եք նրան»։ Կարող եք օրվա մեջ մի քանի անգամ երեխային խաղալիք գնել. տիկնիկներ, կոնֆետներ, ներկելու ալբոմներ, մեքենաներ, սակայն ձեր հետ անցկացրած ժամանակը, մոր ու հոր հետ ազատ շփվելու հնարվորությունը ոչնչով չեք փոխարինի։ Այդ պատճառով էլ խորհուրդ կտայի ընդհանուր զբաղմունք գտնել, որը դուր կգա նաեւ փոքրիկին. այցելեք կենդանաբանական այգի, միասին բլիթներ թխեք կամ պարզապես խաղացեք։ Բայց հիշեք. այդ պահին դուք պետք է ամբողջովին ներգրավված լինել գործում. ոչ մի հեռախոսային զրույց, կամ վաղվա խորհրդակցության ծրագրի կազմում։
Հարգելի ծնողներ, հիշեք, որ նվերը խրախուսման միջոց չէ, առավել եւս՝ պատժի։ Տիկնիկները, զինվորիկներն ու քաղցրավենիքը ոչ մի կապ չունեն երեխայի վարքի հետ, այդ պատճառով էլ ոչ մի դեպքում դրանցով մի ճնշեք երեխային։ Նվերներ արեք հարմար ժամանակին, մաքուր սրտով, առանց հետին մտքի, եւ ամեն ինչ շատ հրաշալի կլինի։
Զրուցեց Լաուրա Բալայանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ