Կանանց մեծ մասը երազում է լիովին հասկանալ իրենց տղամարդկանց։ Սակայն ինչ իդեալ էր կինն ունենա, առաջին հերթին նա պետք է փոխի իր սեփական մտածելակերպը՝ հասկանալով, որ կատարյալ ոչինչ չի լինում, եւ նա չի կարող իր ձեռքը վերցնել եւ կնոջ, եւ տղամարդու պարտավորությունները։ Սակայն եթե կինը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որտեղ նա է որոշողի դերում, ուրեմն կինը պետք է սկսի ինքնավստահություն ներշնչել տղամարդուն։
Գովել նրան
Եթե տղամարդը ինքնուրույն, թեկուզ փոքրիկ, ձեռքբերում ու նվաճում է ունեցել, ուրեմն կինը անպայման պետք է գովի նրան՝ չմոռանալով համբույրների եւ ջերմ խոսքերի մասին։
Հիշեցնել նրան իր ուժի ու հնարավորությունների մասին
Հենց սիրող կինը պետք է մշտապես հիշեցնի նրան, թե որքան ուժեղ ու լայն հնարավորությունների տեր անձնավորություն է նա։ Կինը անպայման պետք է խթանի, որ տղամարդը ձգտի նորանոր բարձունքների եւ հավատա, որ նա կարող է նոր հաղթանակներ գրանցել։ Չէ՞ որ սիրելի մարդու խոսքից առավել ոչինչ չկա։
Հավատալ նրան
Եթե տղամարդը գիտի, որ իրեն հավատում ու աջակցում են, ուրեմն նա ավելի մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր առջեւ դրված հարցին։ Պետք չէ նախատել նրան, եթե տղամարդը այս կամ այն հարցում սխալվել կամ սայթաքել է։
Հանգիստ խոսել ու բացատրել
Եթե հայտնվել եք մի այնպիսի իրավիճակում, որի ելքը դուք գիտեք, սակայն նա ձեզ դրա մասին չի ասել, ուրեմն պետք չէ սկանդալ բացատրել։ Պարզապես հարկավոր է խոսել ու բացատրել նրան, որ եթե նա այդ պահին զանգեր ու կիսվեր իր խնդրով, ապա ամեն ինչ ավելի ճիշտ վերջաբան կունենար։ Հաջորդ անգամ նա անպայման կդիմի ձեզ։
Ոչ մի դեպքում տղամարդու գործողությունների պատասխանատվությունը մի վերցրեք ձեր ուսերին։ Կինը պետք է հնարավորություն տա, որ տղամարդը աճի, զարգանա, իսկ նա լրացնի ու համալրի տղամարդուն։ Եվ որքան կինը հանգիստ ու խելացի մոտեցում ցուցաբերի, այնքան տղամարդն ավելի արագ կհասկանա, որ հենց նա է իր ընտանիքի եւ կնոջ պաշտպանն ու պահապանը։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն10:11, 11 մայիսի
«Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին09:00, 11 մայիսի
ՄԱՅԻՍԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ