MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Գրիգոր Կյոկչյանը՝ մերօրյա երաժշտության եւ «Նոր ալիք» մրցույթում մասնակցելու մասին

20:35, 28 ապրիլի

Երգիչ Գրիգոր Կյոկչյանը դեռեւս 2015 թվականի հունվարից ձեռնամուխ է եղել ստեղծագործական մի շարք աշխատանքների իրականացմանը։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց երգիչը։

«Տարբեր երգիչ-երգչուհիների համար երգեր եմ գրել, մասնակցել եմ մի շարք միջոցառումների։ Ազատ ժամանակ գրեթե չեմ ունեցել։ Գարիկ Պապոյանի հետ հեղինակել եմ Ցեղասպանությանը նվիրված մի ստեղծագործություն, որը ցավոք չունեցավ տեսահոլովակ, որովհետեւ նախագիծը չֆինանսավորվեց»,- ասաց Գրիգորը։

Նրա համար ստեղծագործելը գումար վաստակելու միջոց է։ Գրիգորի խոսքով. «Առհասարակ, ամեն ինչից ես ոգեշնչվում եմ։ Ունեմ շատ գրած երգեր, որոնք դեռ ոչ ոք չի կատարել, քանի որ մեր օրերում արտիստները ցանականում են այնպիսի երգեր կատարել, որով կկարողանան գումար վաստակել։ Ցավով եմ այս ամենը ասում, բայց մեր իրականությունն է այդպիսին։ Բայց այդ արտիստներին էլ կարելի է հասկանալ, քանի որ նրանք այդպես են գումար վաստակում։ Իհարկե, կան արտիստներ, որոնք ներկայացնում են շատ լավ գործեր՝ չմտածելով, որ այդ աշխատանքով նրանք գումար չեն վաստակի։ Օրինակ, Գոռ Սուջյանը, ով աշխատում է՝ ոչ թե գումար վաստակելու համար, այլ աշխատում է՝ աշխատելու համար։ Այսօր կամ արտիստը պետք է նվիրյալ լինի եւ ներկայացնի որակով աշխատանք, կամ ներկայացնի պահանջարկ ունեցող երգեր»։

Գրիգորը սիրում է լսել տարբեր երաժշտություն։ Նա էքսպերիմենտի սիրահար է. «Ամեն անգամ ինքս ինձ հարց եմ տալիս, թե որ երգչի երգերն եմ ավելի շատ սիրում եւ երկար մտածելուց հետո չեմ կարողանում հստակ պատասխան տալ, քանի որ  ինչ-որ մի արտիստի առանձնացնել կամ առանձին մի ժանր նշել, չեմ կարող։ Ավելի շատ սիրում եմ, երբ տարբեր ժանրերի երաժշտություններ միքսվում են։ Սիրում եմ նաեւ էքսպերիմենտներ, եւ ես հաճախ եմ անում»։

Գրիգորը օրեր առաջ է վերադարձել Ռուսաստանից։ Նա մեկնել էր «Մանկական Նոր ալիք 2015»-ի Հայաստանը ներկայացնող Մերի Քոչարյաին հետ։ Հենց այնտեղ էլ որոշել է իր ուժերը փորձել մեծերի մրցույթում, եւ նա անցել է նախընտարական փուլը։

«Ես արդեն երկրորդ տարին է, ինչ զբաղվում եմ  «Մանկական Նոր ալիք» մրցույթի մեր ներկայացուցչի պրոդյուսերական աշխատանքներով։ Նշեմ, որ այս տարի սպասելիքներս մեծ են, որ Մերին բարձր հորիզոնական կգրավի։ Այդպիսի մեծամաշտաբ մրցույթներում միայն լավ ձայնային տվյալներ ունենալը շատ քիչ է։ Պետք է կարողանաս ճիշտ երգացանկ ներկայացնել։ Երբ Մերին անցավ նախընտրական փուլը շատ էի ուարախացել եւ հենց այնտեղ որոշեցի դիմում ներկայացնել մեծերի «Նոր ալիք» մրցույթում եւ ի զարմաս՝ ինձ ես անցա նախընտրական փուլը։ Անկեղծ ասած՝ չէի հավատում, քանի որ ինձ հետ մրցում էին «Ռաուսաստանի ձայնը» նախագծի մեր հայազգի մասնակիցները, ովքեր  ճանաչված էին այնտեղ»։

Գրիգորը նախընտրական փուլի առաջին օրը` ապրիլի 19-ին, կատարել է Հոզիերի «Take Me to Church» երգը, իսկ երկրորդ օրը` «Բոնի Էմ» խմբի «Sunny»-ն: Նա նշեց, որ այս տարի մրցույթում մի քանի փոփոխություններ կան։ Մասնակիցները չեն որոշելու, թե ինչ երգեր են կատարելու, այլ մրցույթի պրոդյուսերական անձնակազմը։

Նշենք, որ մինչ օրս դեռ պարզ չէ, թե որ հեռուստաընկերությունն է աջակցելու այս տարվա մեր մասնակցին։

Զրուցեց Մելինե Տոնոյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել