Եթե ձեր ամուսինը փոխվել է, այլեւս սիրալիր ու հետաքրքիր չէ, հանկարծ օտարացել ու անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում ձեր նկատմամբ, ուրեմն պետք է վերջ դնել այդ տեսակ հարաբերություններին։ Իսկ ինչպես կարելի է հասկանալ այս ամենը։
1. Բաժանորդն անհասանելի է
Նա շատ կարճ է պատասխանում ձեր հարցերին կամ շատ ուշ է զանգում։ Նա մշտապես շատ զբաղված է եւ ժամանակ չի կարողանում հատկացնել ձեզ, սակայն հասցնում է նոր գրառում կատարել սոցիալական ցանցերում կամ լուսանկար տեղադրել։
2. Միայն դու սպասիր
Նրա հետ անհնար է հետագա պլաններ նախագծել, քանի որ նա երբեք չգիտի, թե ինչ է իրեն սպասվում այդ շաբաթ։ Ահա այսպիսի անկանխատեսելի կյանք է վարում նա։ Դուք որոշել եք ուրբաթ երեկոյան ռեստորան գնալ, բայց նա հաղորդագրություն է գրում եւ հետաձգում կամ ընդհանրապես չեղյալ հայտարարում երեկոն։ Արդյունքում, դուք կրկին մնում եք տանը եւ նյարդայնանում։
3. Քնքուշ հրեշ
Նա շատ բարի ու նուրբ է վերաբերում ձեզ, սակայն շատ կոպիտ՝ մյուսների նկատմամբ։ Նա մշտապես կոշտ ու կոպիտ է վերաբերում մյուսներին, իսկ ձեր դեպքում ԴԵՌ զսպում է իրեն։
4. Գաղտնի գանձարան
Դուք չեք հասկանում, թե ինչպես է նա գումար վաստակում։ Ամեն անգամ երբ դուք աշխատանքի մասին հարցեր եք տալիս, նա խուսափում է հստակ պատասխանից։ Միգուցե նա գաղտնի գանձարան է գտել ու չի ցանկանում կիսվել ձեզ հետ։
5. Գիշերային թռչուն
Դուք հանդիպում եք միայն իրեն հարմար ժամերին՝ ուշ գիշերին կամ վաղ առավոտյան։ Նա անհասկանալի ռեժիմ ու օրվա գրաֆիկ ունի։
6. Ընտրողական հիշողություն
Դուք կարծես դուր եք գալիս նրան, սակայն նա չի հետաքրքրվում, թե արդյոք քույր եւ եղբայր ունեք, որտեղ են ապրում ձեր հարազատները, ինչ հետաքրքրություններ դուք ունեք։
7. Աչքերը փակ
Համբուրվելիս կամ մերձեցման ժամանակ նա փակում է իր աչքերը։ Նա չի սիրում ձեզ հետ տեսողական կապ հաստատել։ Հանդիպման ժամանակ դուք չեք զգում նրա աչքերը, քանի որ որպես կանոն նման պարագայում տղամարդիկ տարված են լինում այլ աղջիկներով։
8. Իրադրության զոհ
Ինչ էլ որ պատահի պետք չէ կյանքի այս կամ այն դժվարությունից ներկայացում բեմադրել։ Եթե նա ամեն օր պատմում է իր խնդիրների մասին, ակնարկում, որ դրանք ավելի կարեւոր են, քան դուք, ուրեմն պետք է մտածել արժե այս հարաբերությունները շարունակել, թե ոչ։
9. Վերադարձիր, ես ամեն ինչ կներեմ քեզ
Ամեն անգամ երբ դուք որոշում եք վերջ դնել ձեր հարաբերություններին, նա մի փոքրիկ ժեստով կարողանում է ետ բերել ձեզ՝ փորձելով ապացուցել իր սերն ու ձեր հիմար լինելը։
10. Զարմացրու ինձ
Նա հստակ «այո» կամ «ոչ» չի ասում՝ ստիպելով ձեզ գուշակել իր միտքը։
Աղբյուրը՝ pics.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը