MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Սիրային հարաբերություններ ամուսնացած կնոջ հետ

21:13, 5 մայիսի

Ամուսնական մատանու առկայությունը, անկասկած, հետաքրքրություն է առաջացնում, եւ բազմաթիվ երիտասարդ չամուսնացած տղամարդիկ անպայման ձգտում են տիրանալ այդ կանանց։ Ոմանց դա ձեռնտու է ֆինանսկանան առումով․ ամուսնացած սիրուհուն պարտադիր չէ թանկարժեք նվերներ գնել եւ ռեստորաններ տանել (վտանգ կա, որ հասարակական վայրերում նրանց միասին կտեսնեն)։

Մյուսները խուսափում են լուրջ հարաբերություններից եւ կնիքից, ուստի նրանց հարմար է առանց պատասխանատվության հարաբերություններ սկսել։ Ոմանք էլ առաջնորդվում են հենց զբաղված սրտերը տիրելու ճանապարհով ինքնագնահատականը բարձրացնելով։ Իրականում պատճառները շատ են. ամուսնացած կնոջ հետ սիրային պատմություն սկսելիս տղամարդը չի ծանրաբեռնվում հանրային հանդիպումներով, որեւիցե պարտականություններով, առավել եւս՝ ամուսնական կապով։ Ավելին, երիտասարդ տղամարդը զուգահեռ կարող է կառուցել «մեկ այլ» անձնական կյանքը՝ փնտրել իր ապագա կնոջը։ Եվ կարեւոր չէ, թե ինչ ապրումներ ունի այդ ժամանակ իր հետ գաղտնի կապի մեջ մտած  ընտրյալը։ Չնայած եթե ամուսնացած կինը թույլ է տալիս իրեն այդ «հաճույքը», չի բացառվում, որ նրա ընտանիքում ինչ-որ բան այն չէ։ Չէ՞ որ ոչ մի գիտակից կին-մայր չի վտանգի իր ընտանեկան երջանկությունը եւ հեղինակությունը հանուն թեթև սիրային ինտրիգի։

Սիրո հետ խաղը նախապես դատապարտված է պարտության․ ես համոզված եմ, որ երիտասարդներից ոչ մեկը այդ տեսակ հարաբերություններ սկսելու սկզբնական շրջանում չի մտածել, թե որքան ցավոտ է սիրել ուրիշի կնոջը։
Ընտանեկան կյանքի փորձ չունեցող երիտասարդի համար ամուսնացած կինը գիտելիքի եւ փորձի օվկիանոս է, որտեղ նա կհագեցնի կրքի, թեթեւ հարաբերությունների, կարճատեւ, գաղտնի հանդիպումների ծարավը։

Բազմաթիվ  դեպքեր են հայտնի, երբ այս տեսակ հարաբերությունների ժամանակ սիրահարվում են կանայք եւ, իրենց ամբողջ սերն ու հոգատարությունը նվիրաբերելով երիտասարդ ընտրյալներին, անգամ չեն էլ մտածում, որ ընդամենը «ցատկահարթակ» են հանդիսանում նրանց կյանքի հաջորդ փուլի շեմին։  Նվաստացուցի՞չ է։ Չեմ կարծում․ այդ հարաբերությունների մեջ համարձակորեն սուզվելուց առաջ պետք է գիտակցել այդ քայլի ամբողջ  լրջությունը։

Ոչ մեկը սիրուց ապահովագրված չէ․ սերը չունի սահմաններ, չի հարցնում  ոչ տարիք եւ ոչ էլ դիրք։ Եվ գլխուղեղում տիրող քիմիական անհավասարակշռությունը երբեմն անսպասելի է դառնում նաեւ տղամարդու համար։ Եվ այդժամ արդեն կարեւոր չէ, որ կինն ամուսնացած է, ունի երեխաներ ու ավելի մեծ է իրենից։ Իսկ սուպեր-բարոյական ու մեգա-արժանապատիվ հասարակության կողմից  պարտադրվող «ճշտի» եւ «սխալի» միջեւ ընկած այդ նուրբ սահմանն անհետանում է։

Նա սիրում է, ու ամեն բան երկրոդական է դառնում։ Նա ապրում է այստեղ եւ հիմա, նրա մեջ գտել է կին, ընկերուհի, մայր, համախոհ։ Նրա հետ լավ է, իսկ առանց նրա՝ անտանելի։ Սակայն, ի տարբերություն երիտասարդի՝ կրքերի եւ զգացմունքների հորձանուտ սուզվելիս խելացի եւ իմաստուն կինը քաջ գիտակցում է իր տեղն ու դերը չամուսնացած տղամարդու կյանքում։ Նա արկածներ ու սուր զգացողություններ չի փնտրում, իսկ իր երիտասարդ ընտրյալի զգացմունքը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել արդեն իսկ հարթված ու պլանավորված կյանքում։ 

Արդյունքում, երբեմնի սրտակեր, գեղեցիկ սեռի շաջապատում մեծ հաջողություններ գրանցած կնամոլը, ինքն էլ չհասկացավ, թե երբ հասցրեց սիրահարվել։Երբեք հավատարմությամբ եւ մենամուսնությամբ չէր տարբերվում, ունակ էր գեղեցիկ խոսել, իր անձի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել, եւ առանց վարանելու բաժանվում էր հերթական սիրեցյալից ու արագ գտնում մյուսին։ Լինելով գեղեցիկը գնահատող անձնավորություն՝ նա միշտ ուշադրություն էր դարձնում արտաքինին, առանձնահատուկ տեղ էր տալիս գեղեցիկ ու զգայական խոսքին, գնահատում միտքն ու ողջամտությունը։

Նախկինում իրեն ծանոթ բոլոր կանանցից, այս կինը ոչինչով չէր տարբերվում։ Նա կարծում էր, որ Եվայի ցեղի բոլոր ներկայացուցիչները միատեսակ են, եւ իր ընտրյալը տեսականորեն պետք է չտարբերվեր մնացածից։ Այնուամենայնիվ, նա գտավ մեկ տարբերություն՝  նա ուրիշին էր պատկանում։ Եվ այստեղ տղամարդը գիտակցում է, որ քանակը չէ կարեւոր, այլ (ներողություն) որակը։ Նա հասկանում է, որ իր զգացմունքներին, ոչ թե տղամարդուն, տրվող կինն առանձնահատուկ է ու նման չէ ոչ մեկին․․․

Նրա ընտանիքի նկատմամբ կատաղի խանդը՝ համեմված անբացատրելի թախիծով, ստիպում է վայրկյաններ հաշվել՝ հանդիպումներին սպասելիս։ Ամբողջ աշխարհը նրան նվիրելու ցանկությունը թեւեր է տալիս, սպասման երկյուղը եւ ամեն պահ կնոջը կորցնելու վախը հանգիստ չի տալիս նրան։ Նա մտածել անգամ չի ուզում, որ մի օր այս ամենը կավարտվի։ Նա սիրում  է ու չի ակնկալում ավելին, քան նրանց կարճատեւ, անմոռանալի հանդիպումները։ Նրա հետ լինելու հնարավորությունը  պարգեւ է, իսկ գիտակցել, որ նա ուրիշինն է՝ պատիժ. քաղցր ու անհամեմատելի պատիժ․․․

Երազանքները տարբերվում են նպատակից հենց նրանով, որ մնում են երազանք։ Եվ նա ուղղակի երազում էր․ իսկ ընտանիքից հեռացնելու նպատակ նա իր առջեւ չէր դրել։
Սակայն․․․այնքան ցավոտ է․․․

Իսկ, միգուցե, ոչ թե նրան է սիրում, այլ սերը, վերաբերմունքը, հոգատարությունը, որ պագեւել է իրեն։ Եվ ի՞նչ անել․․․ Սիրային հարցերում խորհուրդներն անիմաստ են, եւ միայն ժամանակն է, որ ամեն բան իր տեղն է դնում․ միայն թե շատ կարեւոր է, որ բացի նրանց երկուսից ոչ մեկն էլ չտառապի․․․

Եվ շատ հնարավոր է, որ հենց այս կարգի հարաբերությունների փորձը լավ դաս կլինի եւ կստիպի տղամարդկանց մտածել, թե ինչպես երջանկացնեն իրենց կանանց, որպեսզի նրանք չփնտրեն դրսում այն, ինչը պակասում է տանը։

       
                                                                                 Եվա Նավասարդյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել