«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

5 տեսակի դիմակ դեմքի չոր մաշկի համար

20:47, 10 հունվարի

Դեմքի չոր մաշկը բավականին հաճախ է հանդիպում։ Այն շատ զգայուն է շրջակա միջավայրի անբապենպաստ գործոնների ու ոչ ճիշտ խնամքի նկատմամբ, ինչը ժամանակից շուտ կնճիռների պատճառ է դառնում։ Հենց այդ պատճառով էլ չոր մաշկը ճիշտ ու ամենօրյա խնամքի ավելի շատ կարիք ունի։ Դիմահարդար Էլմիրա Նալբանդյանն առաջարկում է դեմքի չոր մաշկի դիմակների 5 բաղադրատոմս.

«Նախեւառաջ, պետք է սկսել պիլինգից՝ մաշկի մակերեւույթից մեռած բջիջները հեռացնելու համար, ինչը սովորաբար մաշկին չոր տեսք է տալիս։ Ապա պետք է մաշկը խոնավեցնել, ինչն արվում է տաք ջրով սփրեյի միջոցով, որի բաղադրությունը շատ մոտ է մաշկի մեջ եղած խոնավության բաղադրությանը։ Իսկ արդեն դրանից հետո կարելի է մաշկին հետեւյալ դիմակները դնել.

Կաթնաշոռից ու բանանից սնուցող դիմակ

Լավ տրորեք հասած բանանի միջուկը, դրանից մեկ ճաշի գդալը տրորեք նույնքան կաթնաշոռի եւ երկու ճաշի գդալ կաթի հետ։ Քսեք դեմքին եւ 15-20 րոպե պահելուց հետո լվացեք տաք ջրով։ Այս դիմակի մեջ կաթը կարելի է փոխարինել մեկ ճաշի գդալ թթվասերով կամ կաթի սերով, կամ էլ դրա փոխարեն ձվի մեկ դեղնուց օգտագործել։ Իսկ բանանի փոխարեն կարելի է խուրմայի միջուկ վերցնել։ 

Տնային դիմակ-քսուք ձիթապտղի յուղով, կաթնաշոռով ու ձվի դեղնուցով

Լավ հարեք մի ճաշգի գդալ յուղոտ կաթնաշոռը մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղի ու ձվի դեղնուցի հետ։ Դիմակը քսեք դեմքին ու մի քանի րոպեից լվացեք։ Այս ժողովրդական դիմակը արդյունավետ կերպով խոնավեցնում ու փափկացնում է չոր մաշկը։ 

Թթվասերա-խնձորային սնուցող դիմակ չոր մաշկի համար

Կեղեւազրկեք խնձորն ու անցկացրեք քերիչով։ Խնձորի պյուրեի մեջ ավելացրեք մեկ ճաշի գդալ թթվասեր, դիմակը դեմքին քսեք ու 15 րոպեից լվացեք տաք ջրով։ 

Կիվիից ու մեղրից դիմակ դեմքի չոր մաշկի համար

Մեկ կիվիի միջուկը պյուրե դարձրեք։ Ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր։ Խառնելով ու մատների ծայրերի մերսող շարժումներով քսեք դեմքին հինգ րոպեի ընթացքում։ Դրանից հետո զանգվածը դեմքից մաքրեք բամբակի տաք խոնավ կտորով։ 

Սնուցող դիմակ վարսակի փաթիլներով, մեղրով ու ձիթապտղի յուղով

Խառնեք մեկ գդալ ձիթապտղի յուղն ալյուր դարձրած մեկ գդալ վարսակի փաթիլների հետ ու ավելացրեք մեկ գդալ մեղր։Ստացված խառնուրդը թողեք հանգստանա եւ երբ վարսակի ալյուրը ուռչի, քսեք այն դեմքին ու պահեք 15 րոպե։ Հետո լվացեք դիմակն ու դեմքին քսուք քսեք։ 

Վերը թվարկված բաղադրիչները կսնուցեն ձեր մաշկը, եւ մի մոռացեք, որ գեղեցիկ մաշկի երաշխիք է զբոսանքըմաքուր օդին, լավ քունն ու առավոտյան հրաշալի տրամադրությունը։ Եւ մի մոռացել նաեւ, որ դիմակներ ու քսուկներ օգտագործելիս պետք է զգույշ լինել. ցանկացած միջոց սկզբում փորձեք ձեռքի մաշկի վրա, քանի որ հնարավոր է, որ այն ձեզ չհամապատասխանի։ Առողջ եղեք»։ 

Գրի առավ Լաուրա Բալայանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել