Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Բեթ Հարթ, Anathema, Би-2. ձայներ, որոնք շուտով կհնչեն Երեւանում

16:10, 6 մայիսի

Բեթ Հարթ, Anathema, Би-2. ձայներ, որոնք շուտով կհնչեն Երեւանում: Ընդամենը մեկ տարվա փորձ ունեցող One Production-ի ջանքերով Հայաստան են այցելում համաշխարհային ճանաչում ունեցող աստղեր: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Վարդուհի (Վակա) Դավթյանն ասաց, որ ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի հայաստանյան համերգների կազմակերպչական աշխատանքներին մասնակցություն ունենալուց հետո (համերգը կազմակերպել էր Azd production-ը) ինքն ու երկու ընկերները` Արտակ Ներսիսյանն ու Էդգար Հոկտանյանը որոշել են առանձին կազմակերպություն հիմնել ու համերգներ կազմակերպել:

 

Վարդուհին ինքը հեղինակ-կատարող է, սակայն դեռեւս 90-ական թվականներից համերգներ կազմակերպելու փորձ ունի: Նրա կազմակերպած առաջին համերգը եղել է 1998 թվականին` նվիրված մայրության եւ գեղեցկության տոնին: Որոշակի դադարից հետո` Վարդուհին կրկին որոշել է  զբաղվել համերգների կազմակերպմամբ, արդյունքում` իր եւ ընկերների հիմնած կազմակերպության շնորհիվ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ունկնդրելու Հերբի Հենքոքին, Չիկո Ֆրիմենին, Անդրեյ Դավիդյանին եւ այլոց: Մայիսի 10-ին Երեւանում համերգ կունենա Անտոն Բիլյաեւը, հունիսին Anathema-ն եւ Би-2-ն, իսկ հուլիսին` Բեթ Հարթը:

«Բեթ Հարթի համերգը եզակի է լինելու: Նա ելույթ է ունենալու Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ»,-նշեց Վարդուհի Դավթյանը: Ինչ վերաբերում է Би-2-ի համերգին, Վարդուհին ասաց, որ համերգի տոմսերը կարելի է անվճար ձեռք բերել` արյուն հանձնելով Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում:

Մեր հարցին` հեշտ է, արդյոք, համաձայնության գալ համաշխարհային աստղերի հետ, Վարդուհի Դավթյանը պատասխանեց. «Հեշտ բան չկա իրականում, ոչ մի բանն էլ հեշտ չի լինում: Մեզ պետք է տանել հոգեբանների մոտ: Նորմալ մարդիկ Հայաստանում նման բան չէին անի: Պարզապես  մենք երաժիշտներ ենք, մենք լավ երաժշտության կողմնակից ենք: Հիմարություն կլիներ ասել, թե գումարն էական չէ մեզ համար, բայց լավ համերգն ավելի էական է»:

Իսկ ի՞նչ պահանջներ են դնում հայտնի մարդիկ` Երեւան գալով: Հարցի առաջին պատասխանն է` որակյալ տեխնիկա:

«Հայաստանում լավ տեխնիկա չկա: System of a Down-ի համերգի համար, օրինակ, տեխնիկայի մի մասը բերել էին Ռուսաստանից, մի մասը` Գերմանիայից: Մենք մեր համերգների համար Վրաստանից ենք բերում»,-ասաց Վարդուհին:

Անդրադառնալով հարցին, թե ինչ տարբերություն է նա տեսնում դրսի եւ Հայաստանի կատարողների միջեւ, Վարդուհին ասաց.

«Դրսում անկեղծ են, ձեւ չեն թափում, իսկ եթե թափում էլ են, ապա մի քանի տարի աշխատում են դրա վրա, մտնում դերի մեջ, իսկ մեզ մոտ պարզապես տնազ են անում, ոչ թե կրկնօրինակում են, այլ տնազ են անում»:

Ի դեպ, համացանցում տարածված լուրերը, թե Երեւանում համերգ է ունենալու հայտնի ռեփեր Snoop Dogg-ը, One Production-ը մոտ օրերս կա'մ կհերքի, կա'մ կհաստատի:

Զրուցեց` Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել