MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Իլյա Ավերբուխը՝ Երեւանում կայանալիք շոուի մասին. Exclusive NEWS.am STYLE

11:01, 7 մայիսի

Հայտնի գեղասահորդ Իլյա Ավերբուխը մայիսի վերջին Երեւանում ներկայացնելու է «Համադասարանցիներ. Սառցե շրջան» շոու-ծրագիրը։ 2002թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 2002թ. աշխարհի չեմպիոն, 2003թ. Եվրոպայի չեմպիոն Ավերբուխը համաձայնել է զրուցել NEWS.am STYLE-ի հետ։

- Հայաստան այցելելու եք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ձեր շոու-ծրագիրը ներկայացնելու նպատակով։ Անակնկալներ սպասվու՞մ են հայ երկրպագուներին։

- Շատ ճիշտ եք, շուտով մեկնարկելու է «Համադասարանցիներ. Սառցե շրջան» շոուի շրջագայությունը։ Սա պատմություն է այն մարդկանց մասին, ովքեր համադասարանցիներ են եւ տարիներ անց հանդիպել են միմյանց։ Խորեոգրաֆիայի օգնությամբ նրանք կպատմեն այն, ինչ կատարվել է իրենց հետ՝ ինչ մասնագիտություն են ընտրել, ինչ նվաճումներ են ունեցել եւ այլն։

Իհարկե, անակնկալներ սպասվում են, բայց չեմ պատրաստվում գաղտնիքներ բացել։ Եկեք եւ ինքներդ տեսեք ամեն ինչ։ Կարող եմ ասել միայն, որ շոուին մասնակցելու են նաեւ հայ մանուկներ, ովքեր Երեւանում զբաղվում են գեղասահքով։

- Այժմ Ռուսաստանում գեղասահքի բազմաթիվ շոուներ են կազմակերպվում, սակայն ավելի հայտնի ու մեծ ճանաչում ունեք հենց դուք։ Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը։

-Շնորհակալ եմ ջերմ խոսքերի ու բարձր գնահատականի համար։ Առողջ մրցակցությունը հիանալի երեւույթ է, քանի որ ցանկացած մրցակցություն առաջընթաց է, զարգացում, ավելի բարձ որակ։ Մենք մշտապես առաջ են շարժվում, հետեւում ենք նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը  եւ օգտագործում մեր շոու-ծրագրերում։ Իսկ հանդիսատեսն արդեն ընտրում է, թե որ ծրագրին է ցանկանում ներկա լինել ու դիտել։ Այն մարդիկ, ովքեր արդեն տասնմեկ տարի գալիս են մեր շոուներին, հստակ գիտեն, թե ինչի համար են գումար տալիս, քանի որ մենք երբեք չենք խաբում մեր հանդիսատեսին ու բարձորակ շոու ենք ներկայացնում նրանց։

-Կցանկանայի՞ք, որ ձեր որդին՝ Մարտինը, նույնպես ձեր ուղին ընտրեր։

-Ոչ, որովհետեւ շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում մեծ սպորտ։ Այս բնագավառում հաջողության հասնելու համար պետք է մանկուց քրտնաջան աշխատել։ Իսկ նա, ով անցել է այս ամենի միջով, չի կարող իր երեխային ներքաշել նման տաժանակիր գործի մեջ։ Հետեւաբար, մեր երեխաները հաճույքի համար են սահադաշտ գալիս։ Մարտինը  լեզուներ է ուսումնասիրում, զբաղվում է թենիսով, ֆուտբոլով, բրեյք-դանսով եւ ուշուով։

- Միշա Գալուստյանի հետ բեմադրել եք «Մանչուկն ու Կառլսոնը» շոու-ծրագիրը։ Ինչպե՞ս կբնութագրեք Միշայի հաջողություններն այս ասպարեզում։

- Միշան «Սառցե շրջան» նախագծի ամենավառ մասնակիցներից մեկն էր։ Նա շատ տաղանդավոր մարդ է, որը նկատելի էր նաեւ սահադաշտում։ Սկզբում Միշայի մոտ այնքան էլ լավ չէր ստացվում, բայց հետո նա այնպիսի հաջողություններ գրանցեց, որ դարձավ մեր ամանորյա «Մանչուկն ու Կառլսոնը» շոու-ծրագրի գլխավոր հերոսը։ Միշան հիանալի կատարեց Կառլսոնի դերը։ Հանդիսատեսը հիացած էր։

 

Զրուցեց Պարույր Սինյավսկին


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել