Ի՞նչ է «ցանկությունների քարտեզը»։ Այն «Կիրառական մոգություն» է, որը ենթադրում է մտքերի եւ էներգիա ճիշտ կենտրոնացում, ճիշտ օրակարգ, ինչի արդյունքում երազանքներն ու նպատակներն իրականանում են։
Ինչպե՞ս է պետք կիրառել այն։
Առաջին հերթին պետք է հստակ հասկանալ, թե ինչ ես ցանկանում։
Երկրորդ, քարտեզը պատրաստելուց հետո, դու «պատվեր ես» կատարում Տիեզերք։
Երրորդ, քարտեզը պետք է միշտ տեսանելի տեղում դնել, որպեսզի ամեն անգամ տեսնելիս, դու արդեն իրականացրած պատկերացնես քո երանքները։
Իսկ ինչպե՞ս պատրաստել ցանկությունների քարտեզը։ Ներկայացնում ենք 10 քայլ, որոնք կատարելու արդյունքում քո ցանկությունների քարտեզը պատրաստ կլինի։
1. Երազանքներ պահիր եւ գրիր թղթի վրա. պետք է խելամիտ երազանքները ընտրել, որոնք հետագայում հնարավոր կլինի իրականացնել։ Գրիր այն նպատակների մասին, որոնք իսկապես ցանկանում ես հասնել։ Օրինակ, եթե ցանկանում ես սիրահարվել, հենց այդպես էլ գրիր՝ «Ուզում եմ սիրեմ եւ սիրված լինեմ»։
2. Վերցրու А3 կամ А4 ձեւաչափի թուղթ։
3. Հին ամսագրերից կամ համացանցից քո նպատակներին համապատասխան նկարներ կտրիր։
4.Հարջորդիվ, պետք է փակցնել քո այն լուսանկարը, որում դու անչափ երջանիկ տեսք ունես։
5. Լուսանկարը պետք է փակցված լինի թղթի կենտրոնում։
6. Մտովի թուղթը բաժանիր մի քանի հատվածների։
Քո լուսանկարի վերեւում պետք է լինի «հաջողությունը» խորհրդանշող նկարը։
Քո լուսանկարի ներքեւում «կարիերայի» մասն է (նոր աշխատանք, աշխատավարձի կամ պաշտոնի բարձրացում եւ այլն)։
Աջից՝ «Երեխաների եւ ստեղծագործական աշխատանքի» հատվածն է։
Ձախից– ցանկություններ՝ մտերիմների համար
«Հյուսիս-արեւմուտք» — նյութական բարգավաճման նկար (փող, նոր գնումներ)
«Հյուսիս-արեւելքում» — «սիրային հարաբերություններ»
«Հարավ-արեւելքում» -փակցրու այն վայրերի լուսանկարները, որտեղ ցանկանում ես այցելել
«Հարավ արեւմուտքում» - կրթության, ինքնազարգացման, նոր գիտելիքներ ձեռք բերելու հատված (ուսում, քննությունների հանձնում, բարձրագույն կրթություն, լեզվի դասընթացներ եւ այլն)
7. Բոլոր հատվածներում պետք է փակցնել քո ընտրած լուսանկարները։
8. Քարտեզն արդեն պատրաստ է։ Պետք է ուրախանալ, քանի որ քո երազանքներն արդեն ավելի իրատեսական են։
9. Քարտեզը պետք է պահել կամ տեսանելի հատվածում, կամ գաղտնի տեղում, որ ոչ մեկը չտեսնի այն։
10. Մնում է միայն բավականին հաճախ նայել ցանկությունների քարտեզին, պատկերացնել երազանքների իրականացումը։ Այսպես դուք հզոր էներգիա եք ուղարկում Տիեզերք, ինչն էլ արագացնում է ձեր նպատակներին հասնելու գործընթացը։
Աղբյուրը՝ Liza.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ