MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Մեր երջանկությունը խորտակող յոթ երեւույթ

22:17, 22 մայիսի

21-րդ դարը հարմարավետության դար է եւ թվում է՝ շուտով տեխնոլոգիաներն այնքան են զարգանալու, որ մարդն այլեւս ոչ մի անելիք չի ունենա։ Նրան կմնա միայն պառկել բազմոցին եւ շփվել մոլորակի մյուս ծայրում ապրող բարեկամների հետ կամ ֆիլմ դիտել, որն էլ կցուցադրվի ոչ թե հեռուստացույցով, այլ հենց ուղեղի մեջ։ Իհարկե, տեխնոլոգիայի զարգացումը հրաշքներ է գործում, սակայն երբեմն այն կարող է նաեւ բացասական հետեւանքներ առաջացնել։ Օրինակ, վերջին 20 տարիների ընթացքում մարդկանց մտերիմ ընկերների թիվը մեծապես պակասել է։ Իսկ ինչու՞, որովհետեւ մեր ընկերներին եւ մարդկանց զտում ենք մեր կյանքից։ Այսօր, մարդիկ անգամ գնումներ կատարելու չեն գնում, քանի որ առցանց պատվիրելու հնարավորություն կա։ Այլեւս կարիք չկա հերթի մեջ կանգնելիս զրուցել մեկի հետ, քանի որ ականջակալները միշտ մեզ հետ են։ Իսկ գրքի փոխարեն՝ այֆոն ենք նախընտրում։ Այս ամենը առաջին հայացքից մանրուքներ են թվում, բայց դրանք իսկապես խարխլում են մարդու երջանկությունը։

Այսպիսով, ներկայացնում ենք յոթ երեւույթ, որոնք խորտակում են մեր երջանկությունը։

Ընկերների պակաս ենք գզում

Ամեն մարդ ծնվում եւ մեծանում է որոշակի շրջապատում, ձեռք բերում ընկներ, համադասարանցիներ։ Սակայն այժմ բոլորը սոցիալական ցանցերի միջոցով ընտրում են իրենց հարմար մարդկանց եւ վիրտուալ շփվում նրանց հետ։ Բայց մեզանից 50 տարի առաջ, մարդիկ այդպես չէին մտածում ու ապրում էին ավելի երջանիկ կյանքով։ Օրինակ՝ գյուղում բոլոր հարեւանները՝ անկախ մտածելակերպի եւ ճաշակի տարբերությունից, հավաքվում էին մեկի տանը, հեռուսատացույց (որը հազվադեպ հանդիպող երեւույթ էր այն ժամանակ) դիտում, զրուցում եւ այլն։ Կամ երբ ինչ-որ մեկը նոր մեքենա էր գնում, բոլորը հավաքվում էին, նայում եւ շնորհավորում երջանիկ տիրոջը։ Այս մարդիկ իսկապես երջանիկ էին, եւ ամենակարեւորը՝ ունեին շատ ընկերներ, քանի որ նրանք անգամ իրենց հարեւանին էին ընկեր ու բարեկամ համարում։ Իսկ մենք այսօր ընկերների թվով չենք կարող հպարտանալ, քանի որ իրականում ընկերներ, որոնց կարող ես վստահել, դիմել եւ խորհուրդ հարցնել, այսօր շատ քիչ են։  



ՍՄՍ՝ շփման լավագույն միջոցը չէ

Անգամ ուսումնասիրություններ հարկավոր չեն անցկացնել՝ հասկանալու համար, որ սմս եւ սոցիալական ցանցերի միջոցով ուղարկված հաղորդագրությունների 40 տոկոսն անհասկանալի են, քանի որ չի փոխանցում մարդու էմոցիան, ձայնի ինտոնացիան, տոնայնությունը եւ այլն։ Հենց դրա պատճառով երբեմն մարդիկ հայտնվում են անհասկանալի եւ տհաճ իրավիճակներում։

Վիրտուալ ընկերները ավելի են խորացնում ձեր միայնությունը

Շարունակելով նախորդ միտքը նշենք, որ իրական շփման ընթացքում մարդն իր ասելիքի 7 տոկոսը փոխանցում է բառերի, իսկ մնացած 93 տոկոսը՝ ոչ վերբալ հաղորդակցության (ժեստեր, մարմնի լեզու, ձայնի հնչերանգ եւ այլն) միջոցով։ Իրական շփման ժամանակ մարդիկ միմյանց դրական լիցքեր եւ էներգիան են փոխանցում, ինչը բավականին կարեւոր ազդեցություն ունի մարդու կյանքում։ Սակայն տեքստային հաղորդագրությունների միջոցով  շփվող մարդը՝ զրկվում է այս ամենից։ Եվ հենց սա ուղղակիորեն ազդում է մեր տրամադրության ու երջանկության վրա։

Մենք քննադատության կարիք ունենք

Ոմանք կարծում են, որ հարաբերություններում ամենավատը միմյանց ուշ հանդիպելն է։ Բայց իրականում հարաբերություններում ամենակարեւորը առողջ քննադատությունն է։ Սոցիալական ցանցերում մենք մշտապես դրական կարծիք ու տեսակետ ենք լսում մեր մասին, որն իրականում այդպես չէ։ Կամ հակառակը՝ խիստ վիրավորում են մեզ եւ դրանով ցույց տալիս իրենց բացասական վերաբերմունքը մեր նկատմամբ։ Բայց պետք չէ վիրավորանքը քննադատություն համարել։ Մենք այսօր առողջ քննադատության պակաս ենք զգում։ Անկեղծորեն քննադատում է նա, ով ցանկանում է օգնել։ Միգուցե նրա ասածը փոքր-ինչ դժվար է ընդունել, բայց իրականում մեծ երջանկություն է, երբ կողքիդ կանգնած է գիտակից մեկը, որը կարող է քննադատելով եւ ճիշտ խորհուրդներով աջակցել քեզ։

Մենք չարության զոհեր ենք

Երբեւէ մտածե՞լ եք՝ որտեղից է մեր մեջ այդքան չարություն կուտակվել, ինչու՞ մեր ծնողները կամ տատերն ու պապերը այդպիսին չեն եղել։ Նախկինում մահացու եւ անբուժելի հիվանդություններն ավելի շատ են եղել, ունեցել են միայն գրիչով գրելու եւ փոստային նամակ ուղարկելու հնարվորություն։ Ավելին, նրանք ապրել ու հաղթահարել են մի շարք  պատերազմներ (պապերի դեպքում՝ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմ), սակայն նրանք այսքան չար չեն եղել։ Չնայած մենք ապրում ենք ավելի հարմարավետ պայմաններով լի աշխարհում, բայց պատկերն այլ է։ Բերենք մի օրինակ. որեւէ երաժշտական կայք ներկայացնում է հոդված մի խմբի մասին՝ համարելով այն «գեղեցիկ երաժշտություն մատուցող խումբ»։ Հետո հրապարկվում է մեկ այլ նյութ՝ «քննադատները այն համարում են ամենավատն ու անտաղանդ խումբը»։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն ավելի շատ կընթերցվի։ Իհարկե, երկրորդը։ Իսկ քանի որ ցանկացած կայք կամ բլոգ ցանկանում է ավելի մեծ թվով ընթերցողներ ունենալ եւ մեծ հեղինակություն վայելել, ներկայացնում է հասարակության լայն զանգվածին հետաքրքրող տեղեկատվություն։

Նախկինում կար ընդամենը մեկ-երկու հեռուստաալիք, որոնք մեկ տեսանկյունից էին ներկայացնում կատարվող իրադարձությունները եւ տարբեր մարդիկ տարբեր կերպ էին վերլուծում ու ընկալում լուրերը։ Իսկ այսօր նույն տեղեկատվությունը ներկայացվում է տարբեր տեսանկյուններից եւ մարդն արդեն չի հասկանում, որին վստահի, որին համաձայնի, քանի որ տեսակետները շատ իրարամերժ են։ Այս ոչ ներդաշնակ իրականության մեջ ապրելով՝ մարդը ճնշվում ու խուճապ է մատնվում։

Մենք մեզ անպիտան են համարում, քանի որ իրականում ոչ մի արժեք չունենք

Վիրտուալ աշխարհի ընկերները ունեն միայն մեկ առավելություն. նրանք շատ քիչ բան են ձեզանից պահանջում։ Իրական կյանքում ընկերները որոշակի «պահանջներ են ներկայացնում»։ Օրինակ՝ հարկ եղած դեպքում պետք է նորոգել նրա համակարգիչը, գնալ նրանց հարազատների հուղարկավորությանը, սեփական մեքենան տրամադրել նրանց եւ այլն։ Սակայն այս պահանջները տպված են մեր ենթագիտակցության մեջ։ Մինչեւ վերջերս բոլորը դա շատ լավ հասկանում ու հիշում էին, իսկ  այժմ մոռացել են այդ մասին։ Մարդկանց եւ սեփական անձը սիրելու համար պետք է առաջին հերթին փոխել մտածելակերպը, դեմքի դժգոհ արտահայտությունը, վեր կենալ, գնալ խանութ եւ գեղեցիկ նվեր գնել թանկագին մարդկանց համար, ընթրիք պատրաստել նրանց համար կամ պարզապես գրկել ու համբուրել նրանց։

Այսօր մենք դարձել ենք սոցիալական կենդանի, ով հաճույք եւ երջանկություն ստանում է միայն այն ժամանակ, երբ ֆիզիկապես ինչ-որ օգուտ կամ շահ ունի այս կամ այն գործոցությունից։ Հնում մարդիկ սթրեսից դուրս գալու կամ տրամադրությունը բարձրացնելու համար գնում էին որսի, միրգ քաղելու, լեռ բարձրանալու եւ այլն, իսկ այսօր մենք այս հնարավորությունը չունենք, իսկ գրասենյակային աշխատանքը չի կարող հաճույք պատճառել մեզ։ Ուստի, մեր երջանկությունը պետք է ինքներս ստեղծենք ու պահպանենք եւ իսկապես մեծ հաճույք ստանանք դրանից։

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել