Տարիքին զուգընթաց մեր մազերը սկսում են սպիտակել։ Չնայած ճերմակած մազեր ունենալը բավականին նորմալ եւ բնական երեւույթ է, բայց բոլորը՝ հատկապես կանայք, փորձում են ազատվել դրանցից։ Ճերմակած մազերը ճիշտ ներկելը այնքան էլ հեշտ գործընթաց չէ, քանի որ սպիտակ մազերը օդային պարկեր են պարունակում, որոնք խոչընդոտում են գույնի ներթափանցմանը։
Եթե որոշել եք ներկել սպիտակ վարսերը, ուրեմն հետեւեք մեր մի քանի խորհուրդներին։
Գույնի ընտրություն
Ճերմակած մազերը ներկելիս պետք է առաջին հերթին հաշվի առնել գույնը, որը պատրաստվում եք օգտագործել։ Նույնիսկ եթե ձեր մազերի բնական գույնը սեւ է կամ շագանակագույն, հիշեք, որ ճերմակած մազերը ներկելիս շատ դժվար է միանգամից ցանկալի արդյունքը ստանալ։ Ավելին, այս պարագայում մազերի ներկված գույնն ավելի արագ է թափվում։ Հետեւաբար, պետք է նախընտրությունը տալ ավելի բաց գույներին ու երանգներին։
Ներկը ճիշտ քսել
Ներկը քսելուց առաջ պետք է ուշադիր կարդալ տուփի վրա առկա ցուցումները։ Սկզբում պետք է ներկել ճերմակած վարսերը, իսկ հետո տարածել այն հատվածներում, որտեղ գույնը դեռ պահպանված է։ Ճերմակած մազերի դեպքում նախընտրելի է սովորականից 10 րոպե ավելի թողնել ներկը։
Մազերի գունավորում (մելիրովկա)
Հիանալի միջոց ճերմակած մազերից ազատվելու համար։ Այն օգնում է պահպանել վարսերի հիմնական կամ բնական գույնը՝ ծածկելով սպիտակ մազերը։
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել