MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Աշխեն Կոստանդյանը՝ հայ հայտնիների ոճային առանձնահատկության մասին

21:03, 18 մայիսի

Դիմահարդար Աշխեն Կոստանդյանը քննում է ամենաքննարկվող հայ հայտնիների կերպարները։

Քրիստինե Պեպելյան

Քրիստինեն բավականին գեղեցիկ արտաքին ունի։ Նա շատ կանացի է եւ միշտ ներկայանում է ակնահաճո ոճով։ Շիկահերի վառ օրինակ է։ Քրիստինեն կարողանում է ճիշտ ընդգծել իր գեղեցկությունը՝ չանցնելով վուլգարի սահմանը։ Պահպանողական հատկություն ունի եւ հավատարիմ է մնում իր ոճին։ Քրիստինեն կտրուկ փոփոխության սիրահար չէ։

Անահիտ Սիմանյան

Նա էքսպերիմենտների սիրահար, գեղեցիկ, նրբագեղ կին է։ Անահիտը կարողանում է գեղեցիկ մատուցել իր իսկ մտածողությունը՝ ոճի, նորաձեւության եւ ընդհանրապես տենդենցների մասին։ Նրան շատ հավանում եմ փոքրիկ սեւ զգեստով՝ շանելյան ոճով։ Նա առօրյայում միշտ տարբեր է հագնվում։ Միշտ նորովի է ներկայանում ամեն տեղ։ Անահիտը կարողացել է մի շատ լավ գաղափար օգտագործել՝ իր հավաքածուների մեջ ընդգրկելով հայկական տառերով վերնաշապիկներ, որոնքրն շատ հաջողված են։


Սոնա Շահգելդյան

Սոնան այն տեսակի մարդկանցից է, որ ոչ մեկի նման չէ եւ հավատում է ինքն իրեն։ Նա ոճային առումով փորձում է գտնել իրեն։ Ունի շատ գեղեցիկ դիմախաղ։ Իմ կարծիքով նա բեմում պետք է օգտագործի իր դիմաշարժը եւ գեղեցիկ դիմահարդարմամբ կարողանա գրավել։ Նա պետք է շեշտադրումը դնի իր գլխի վրա։

Սյուզի Մելիքյան

Նա շատ գեղեցիկ է եւ կանացի։ Ունի մեծ էներգիա եւ էմոցիա, որը ընդգծվում է իր հայացքում։ Նա շատ է կարեւորում դիմահարդարումը։ Սյուզիին միշտ տեսնում ենք գեղեցիկ դիմահարդարմամբ։ Հագնվում է սեքսի ոճով։ Ես իրեն ավելի շատ հավանում եմ, երբ կանացի է ներկայանում։

Սիլվա Հակոբյան

Կոկետ աղջկա կերպար է։ Նա, երբ մուտք գործեց հայկական շոու-բիզնես, սկզբում փորձում էր իրեն տարբեր կերպարներում եւ առօրյա թեմաներ էր օգտագործում իր տեսահոոլվակներում։ Նոր «Շնորհավոր» տեսահոլովակում Սիլվա Հակոբյանը բավականին հաճելի տեսքով է ներկայացել։ Դիմահարդարումը նույնպես շատ գեղեցիկ էր արված։ Կարող եմ վստահ ասել, որ հենց դա է նրա ոճը։ Կցանկանայի Սիլվաին տեսնել սեքսի ոճում, իսկ նրա մազերը այլ երանգների մեջ։ Խորհուրդ եմ տալիս, որ շատ աքսեսուարներ կրի։

 

Սիրուշո

 Նա վառ անհատակություն է։ Սիրուշոն կարողացավ մեր հին զարդերը արդիական դարձնել, որոնք վաղուց մոռացվել էին։ Նա բավականին շատ լավ է ճանաչում ինքն իրեն եւ շոու-բիզնեսում շատ ճիշտ է կատարում իր քայլերը։ Կարողանում է համաշխարհային նորաձեւթյան տենդենցները ձուլել հայկականի հետ՝ ստեղծելով իր անհատական ոճը։ Սիրուշոն այն եզակիներից է, որը կարողանում է ոճը, կերպարը եւ նորաձեւությունը մեկում ներկայացնել։ Ասելիք ունեցող երգչուհի է։ Առօրյայում նախընտրում է քեժլ ոճը։

Էմմի

Էմմիին շատ գեղեցիկ է։ Նա անընդհատ էքսպերիմենտի մեջ է։ Հաճախ է փոփոխություներ անում։ Նրան շիկահեր շատ է սազում։ Նա կարծես քայլող տիկնիկ լինի։ Բեմում կցանկանայի Էմմիին տեսնել ավելի համարձակ ոճում։ Օրինակ նրան շատ կսազեր ռոքային կերպարը։  Ողջունելի է, որ նա պահպանողական չէ եւ անընդհատ փոփոխություներ է կատարում։

Աստղիկ Սաֆարյան

Շատ ոճային աղջիկ է։ Նրա ոճը տարբերվող է։ Կարողանում է գեղեցիկ եւ նորաձեւ լուքեր ստեղծել։ Շատ եմ հավանում նրան թե որպես երգչուհի, թե որպես նորաձեւ հագնվող մարդ։ 

Եվա Ռիվաս

Շատ համարձակ աղջիկ է։ Սիրում է ներկայանալ սեքսի ոճով, որի սահմանը պետք չի անցնել։ Նշեմ, որ սեքսի ոճը բաց հագնվելը չէ։ Կինը փակ հագուստով էլ կարող է սեքսի լինել։ Եվային շատ է սազում երկար, սեւ մազերը։ Նրան ես հավանում եմ, երբ ջինս է հագնում։ Այս լուսանկարում դիմահարդորումը ճիշտ է արված։ Նա գեղեցիկ դիմագծեր ունի եւ առանց դիմահարդարմամբ էլ է գեղեցիկ։ Նրան չի սազում ագրեսիվ կերպար, քանի որ բարձրահասակ է։ Նա պետք է ավելի մեղմ կերպարներով ներկայանա, որ հանկարծ գեղեցիկը չհատի վուլգարի սահմանը։

Նազենի Հովհաննիսյան

Նազենին գեղեցկության մարմնավորում է։ Նա հմուտ տիրապետում է դիմահարդարման գաղտնիքներին։ Գիտեմ, որ շատ անգամներ նա է իր սանրվածքի եւ դիմահարդարման հեղինակը, որը շատ գովելի է, քանի որ իր մոտ շատ լավ է ստացվում։ Տարբեր վայրերում, տարբեր միջոցառումներում միշտ ներկայանալի տեսք ունի։ Կարողանում է հետաքրքիր էքսպերիմենտներ անել եւ աներեւակայելին երեւակայելի դարձնել։ 

Մելինե Տոնոյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել