Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Կրքեր «Եվրատեսիլ 2015»-ի շուրջ. Կոնչիտա Վյուրսթը եւ հայկական դրոշը

23:09, 26 մայիսի

Շատ հաճախ ես չեմ հասկանում, թե ինչու է «Եվրատեսիլ» երգի մրցույթը նման բուռն արձագանք ստանում Հայաստանում։ Մեր հասարակության ճնշող մեծամասնությունը համաձայն է, որ այս մրցույթը «տնային տնտեսուհիների եւ նույնասեռականների» համար է, ունի բավականին ցածր երաժշտական մակարադակ, իսկ վերջին մի քնաի տարիների ընթացքում՝  նաեւ քաղաքական ենթատեքստ։ Կարելի է փաստել նաեւ, որ մրցույթի գրեթե ոչ մի հաղթող (բացառությամբ՝ երկու երեքի) համաշխարհային աստղ չի դարձել։ Շոուի տեսանկյունից դիտարկելով՝ այն դարձյալ շատ թույլ է եւ ընդհանրապես ազդեցիկ չէ։ Բոլորը մրցույթից առաջ եւ հետո խոսում են այս ամսին, բայց միեւնույն ժամանակ մտահոգվում են, որ Հայաստանը չգրավեց առաջին տեղը։ Այնքա՜ն կիրք եւ զգացողություններ են առաջանում մի հիմար մրցույթի շուրջ, որը նախատեսված է ցածր ինտելեկտի եւ ճաշակի տեր մարդկանց համար...

«Եվրատեսիլ 2015»-ը նույնպես բացառություն չէր։Հայաստանում կրկին մեծ սկանդալ բարձրացավ այն բանից հետո, երբ «Geneology» խմբի անդամներից մեկը՝ Եսայի Ալթունյանը, Հայաստանի դրոշով ծածկեց Կոնչիտա Վյուրսթի ուսերը։ Ի՞նչ կարելի է ակնկալել մի տղայից, որը ծնվել ու մեծացել է  Եվրոպայում, մեկը, ով «չի կիսում մեր արժեքները», «չի կարող իսկական հայ կոչվել», «դավաճան» ու «հիմար» է եւ «խայտառակում է Հայաստանի անունն իր անմիտ քայլով»։ Ավելին, խեղճ տղան հայտարարել էր, որ Հայաստանում «սիրում են Կոնչիտային»։ Ի՜նչ սարսափելի է։ Եվ հանկարծ սոցիալական կայքերում բոլորը վարակվեցին զարմանալի հայրենասիրությամբ եւ մեր դրոշի նկատմամբ անսպասելի մեծ սիրով։ Որոշ հայ օգտատերեր խոստացան «ջերմ» ընդունելություն կազմակերպել Եսայի համար, չէ՞ որ եթե նա հասկանար «հայկական արժեքները», հավանաբար «կթքեր» Կոնչիտայի երեսին եւ «կքաշեր» այդ «այլանդակի» մորուքը։ «Իսկական» հայը, նույնիսկ եթե կարծում է, որ «Եվրատեսիլը նույնասեռականների համար նախատեսված» մրցույթ է, պետք է անհանդուրժող լինի ամեն տեսակ արտասովոր երեւույթների նկատմամբ՝ մասնավորապես, եթե խոսքը ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին է։ Հետաքրքիր է, արդյոք նույն ռեակցիան կտարածվեր մեր հայրենակիցների մոտ, եթե Կոնչիտայի փոխարեն Էլթոն Ջոնը լիներ։ Այս պարագայում Եսայիին կրկին կզրկեի՞ն իսկական հայ կոչվելու իրավունքից, թե՞ Էլթոն Ջոնի տաղանդը եւ համաշխարհային ճանաչումը որոշակի զիջումների տեղիք կտար։ Իհարկե, երաժշտական տաղանդի տեսանկյունից՝ Կոնչիտային եւ Էլթոն Ջոնին անհնար է համեմատել, բայց այս դեպքում դա կարեւոր չէ։ Կարեւորը այն է, որ նրանք երկուսն էլ «այլանդակ են»։

Ես մի անգամ արդեն գրել եմ, որ դեմ եմ անհանդուրժողականությանը։ Ես Կոնչիտայի երկրպագուն չեմ եւ նրա կերպարն ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Բայց իմ կարծիքով՝ ամեն մարդ ապրում եւ հանդես է գալիս այնպես, ինչպես նա է ցանկանում, եւ ես երբեք չեմ քննադատի վերջինիս, եւ չեմ էլ հիանա նրանով։ Բայց զազրելի է, որ հայկական արժեքների անվան տակ, կոչ են անում այրել, սպանել, ոչնչացնել ինչ-որ մեկին. եթե իհարկե, նա մանկապիղծ չէ։ Ես դեմ եմ հասարակությանը երկու մասի՝ «իսկական» եւ «ոչ իսկական» հայերի պառակտելուն։ Ըստ իս՝ Եսայիի արարքը նվաստացուցիչ եւ խայտառակ քայլ չէր, բայց նրա փոխարեն ես հաստատ չէի ասի, որ «Կոնչիտային սիրում են Հայաստանում»՝ թեկուզ միայն այն բանի համար, որ իրականում այդպես չէ։ Ես կարող եմ ընդունել Կոնչիտայի հասցեին հնչած քննադատությունները նրա ոչ այնքան տաղանդավոր լինելու մասին, բայց ոչ՝ նրա կերպարի։ Իսկ եթե անդրադառնանք  Հայաստանի դրոշը պախարակողներին, ապա կարելի է ուշադրություն դարձնել երկրի ներսում իշխանություն ունեցող որոշ մարդկանց։ Կարծում եմ՝ նրանցից ոմանք, ովքեր պատասխանատու են «հայկական արժեքների» համար, արժանի չեն անգամ նայել Հայաստանի դրոշի կողմը...

 

Ալեքս Ալիխանյան 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել