«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Լուիզան, Ռաֆայելը, Սոսն ու Արփին «Սկոտչ&Whiskey» ֆիլմում կհայտնվեն անհավանական իրավիճակում

22:21, 19 մայիսի

Ռեժիսոր Արշո Հարությունյանը մայիսի 21-ից ֆիլմասեր հասարակությանը կներկայացնի նոր կինոկատագերգություն՝ «Սկոտչ&Whiskey», որը եղել է Կամերային թատրոնի համանուն ներկայացում։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սոս Ջանիբեկյանն ու Արփի Գաբրիելյանը։

«Իսկզբանե, ցանկացել եմ ֆիլմ նկարել, սակայն  ֆինանսական սղության պատճառով թաթերական բեմականցմամբ ներկայացրեցի։ Նկատելի էր, որ հանդիսատեսը սիրել է ներկայացումը։ Իսկ երբ այն տեսել է ռուսական «Berg Sound» ընկերության պրոդյուսեր Միքայել Պողոսովը,  առաջարկել է ֆիլմ նկարահանել։ Շատ ոգեւորվեցի, քանի որ ցանկությունս իրականացավ։ Թատերական ներկայացումը սահմանափակ է եւ թույլ չի տալիս մատուցել այն այնպես, ինչպես որ տեսնում ես,  իսկ ֆիմում կարող ես երեւակայությանդ նկատմամբ շռայլ գտնվել»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Արշոն։


Ֆիլմը կնոջ եւ տղամարդու սիրային հարաբերությունների, կոնֆլիկտի, անսպասելի իրավիճակների դրամատիկ պատմություն է։ Ներկայացվում է գործարար կնոջ կերպարը, տղամարդու եւ կնոջ դերն ընտանիքում։

«Ֆիլմում շոշափված են սոցիալական խնդիրնր, որոնք մեր օրերում արդիական են։ Այսօր շատ կանայք, առաջնային համարելով իրենց կարիերան, մոռանում են իրենց անձնականի, իրենց ընտանիքի մասին։ Պատմությունը զվարճալի է, իսկ իրավիճակը աբսուրդային: Մեր հերոսների ճակատագրերը վերջում անսպասելի են ավարտվում։ Փշրվող զգացմունքների համար մարդ պետք է պայքարի, թեկուզ ագրեսիվ պայքար դա լինի»,- նշեց Արշոն։


Ֆիլմում մյուս հերոսներին մարմնավորում են Գրիշա Աղախանյանը, Անդրանիկ Հարությունյանը, Իրինա Դանիելյանը, Վիգեն Ստեփանյանը եւ Սերգեյ Դանիելյանը։

«Վստահ կարող եմ ասել, որ դերասանական կազմն ընտրելիս, չեմ սխալվել։ Ֆիլմում խաղում են իմ սիրած դերասանները: Վստահեցնում եմ, որ հանդիսատեսի համար նոր բացահայտումներ կլինեն։ Դերասաններին կտեսնեն նոր իրավիճակներում, նոր գույների մեջ։ Մարդիկ վաղուց գիտեն նրանց, բայց նրանց չեն տեսել այդպիսին: Օրինակ՝ կբացահայտեն Ռաֆայել Երանոսյանին, Սոս Ջանիբեկյանին, որը ֆիլմի մի հատվածում ներկայանում է կնոջ հագուստով եւ կեղծամով։ Իհարկե, այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Լինելու են շատ անսպասելի իրավիճակներ»,- ասաց ռեժիսորը։


Նկարահանումն ընթացել է ուրախ եւ հաճելի մթնոլորտում, սակայն եղել են նաեւ դժվարություններ, որոնք հաղթահարվել են։

«Ռաֆայելի համար շատ ծանր էր անցնում, քանի որ  ժամերով կապված էր՝ սոված ու ծարավ։ Եթե մյուս դերասաններն ընդմիջման պահին կարող էին հյութ խմել, նա դա էլ չեր կարող անել։ Բայց երբ մի անգամ նրա կապերն արձակեցինք, վեր կացավ եւ քայլելով գնաց երեք մետր բարձրությունից ցած ընկավ։ Բոլորս անհանգստացած վազեցինք, որ օգնենք Ռաֆոյին, բայց տեսնենք նա ինքնուրույն բարձրացել էր եւ շորերն էր թոթվում»,- հավելեց Արշոն։

Լուիզա Ներսիսյանը մեզ հետ զրուցեց իր կերպարի մասին՝ ասելով․ «Գործարար կնոջ կերպար է, որն ամեն կերպ ցանկանում է իր ամուսնուն պահել իր կողքին։ Մեր օրերում էլ  շատ կանանց կհանդիպենք, որոնք կարեւորելով իրենց կարիերան, մոռանում են ընտանիքի մասին։ Եվ երբ ամուսինը մի օր հոգնում է այդ ամենից եւ հեռանում է, նրանք կամ փորձում են ամեն ինչ անել չբաժանվելու համար, կամ էլ ոչինչ չեն անում։ Իմ կերպարի ասելիքն է, որ կանայք նրբանկատ լինեն եւ երբեք չմոռանան իրենց ընտանիքի մասին ու միշտ կարողանան այն ամուր պահել»։


Լուիզանն նշեց նաեւ, որ որպես հանդիսատես իր կարծիքով հաջողված ֆիլմ է։ Այն ասելիք ունի եւ հանդիսատեսն անպայման կհավանի եւ գովելի է, որ ֆիլմում չկան ժառգոնային արտահայտություններ։

Նշենք, որ ֆիլմի հայաստանյան պրեմիերայից հետո կցուցադրվի նաեւ Ռուսատանում եւ Միացյալ Նահանգներում։

Մելինե Տոնոյան

Լուսանկարները` «Սկոտչ&Whiskey» ֆիլմի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել