Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Կյանքի ճշմարտություն. վտարանդի պրոֆեսորի պատմությունը

21:03, 29 մայիսի

Մենք հաճախ հասարակության լայն զանգվածներից տարբերվող մարդկանց խենթ ենք  անվանում, քանի որ նրանք ցանկանում են ապրել իրենց օրենքներով ու կանոններով եւ հակասում են միջավայրի ճիշտ եւ սխալ պատկերացումներին։ Այս տեսակ մարդիկ սովորաբար վտարանդի են դառնում, քանի որ նրանց՝ ընդունված կարգերին դեմ լինելն ու արհամարհելը ահ ու սարսափ են առաջացնում հասարակության շրջանում։ Հենց նման վտարանդի մեկի (մի քանի տարի առաջ մահացավ) մասին էլ ցանկանում եմ պատմել։ Իհարկե, զերծ կմնամ մի քանի փաստերից ու մանրամասներից, որովհետեւ նա բավականին հայտնի էր որոշակի մարդկանց շրջապատում...

Մի անգամ ես մասնակցում էի մի դասընթացի, որը ինչպես միշտ, շատ ձանձրալի էր։ Փոքր-ինչ աշխուժանում էինք միայն ընդմիջումների ժամանակ, որոնց ընթացքում սուրճ, իսկ երբեմն նաեւ ալկոհոլային  խմիչք էին մատուցում։ Մասնակիցների շրջանում կար բավականին կրթված, ինտելիգենտ պրոֆեսոր, որն առանձնանում էր մյուսներից։ Հիանալի հռետոր, սրամիտ եւ հետաքրքիր մի անձնավորություն։ Բոլոր հարցերին շատ հարգանքով եւ մեծ ուրախությամբ էր պատասխանում, բայց փորձում էր աչքի չընկնել։ Մասնակիցներից մեկը՝ պատկառելի տարիքի մի կին, շշնջաց ինձ, որ պրոֆեսորը «բարոյական կասկածելի որակներ ունեցող մարդ է»։ Իսկ հետո հավելեց. «Պատկերացնում եք, նա 70 տարեկան է, բայց ապրում է մի երիտասարդ աղջկա հետ։ Այլանդակ»։ Անկեղծ ասած՝ ես միշտ որոշակի վերապահումով էի մոտենում այն մարդկանց, որոնք հասարակական վրդովմունքի պատճառ են դառնում։ Ուստի, այս մարդը սկսեց հետաքրքրել ինձ. չէ որ մարդիկ՝ հատկապես հայերը, ամեն ինչ գեղարվեստորեն չափազանցնում են, երբ խոսքը ինչ-որ մեկի անձնական կյանքի մասին է։ Իհարկե, ինձ գրավեց ոչ միայն նրա սեռական կյանքի որոշ մանրամասներ, այլեւ նրա՝ մյուսներից տարբերվող վառ անհատականությունն ու աչքերի փայլը։ Ես զրուցեցի նրա հետ. այնպիսի տպավորություն էր, որ նա ծաղրում էր ինքն իրեն, բայց ոչինչ չէր ասում իր մասին։ Մի խոսքով, ինձ հաջողվեց ընկերանալ նրա հետ եւ վեց ամիս անց մենք հաճախ շփվում էինք իրար հետ, բավականին ինտելեկտուալ զրույց վարում։ Ինչ վերաբերում է պրոֆեսորի անձնական կյանքին՝ պարզվեց, որ նա այրի է, ունի մեկ դուստր, որն ամուսնացել եւ մեկնել է արտասհաման։ Ինձ այնքան հետաքրքիր էր այդ մարդու անհատականությունը, նրա ոչ ստանդարտ մտածելակերպը, որ ես մի կողմ դրեցի նրա անձնականի մասին տարածված բոլոր կեղտոտ բամբասանքները։

Մի անգամ պրոֆեսորը ինձ հրավիրեց իր տուն։ Դուռը բացեց մի երիտասարդ աղջիկ՝ հավանաբար 18 տարեկան։ Վերջինս ինձ ուղեկցեց հյուրասենյակ եւ ասաց, որ պրոֆեսորը շուտով կգա։ Ես փոքր-ինչ հուսահատվեցի, քանի որ չէի հավատում, որ այդ բամբասանքներն իրական են. աղջիկն, իրոք, շատ երիտասարդ էր։ 20 րոպե հետո եկավ պրոֆեսորը եւ տեսնելով իմ հայացքը, չնայած ես փորձում էի ամեն կերպ թաքցնել իմ շփոթվածությունը, ժպտաց եւ ասաց. «Դուք արդեն ծանոթացե՞լ եք Սոֆոչկայի... կնոջս հետ»։ Պրոֆեսորի աչքերը փայլում էին, բայց նա իսկապես չէր կատակում։  «Հավանաբար, դուք նրան շփոթեցրել եք»,- նշեց Սոֆոչկան։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ սա հատուկ ինձ համար բեմադրված ներկայացում էր։ Պրոֆեսորն ուշադիր նայեց ինձ եւ առանց երկմտելու սկսեց պատմել իրենց ծանոթության մասին։

Պարզվեց, որ նրանք ծանոթացել են փողոցում։ Երեւանում շրջելիս նա նկատել էր լացակումած Սոֆոչկային, որը հանգամանքների բերումով (ես չեմ մանրամասնի) հեռացել էր տանից։ Պրոֆեսորը աղջկան բերել էր տուն. «Չէի կարող նրան անօգնական ու միայնակ թողնել փողոցում»։ Հենց այդ օրից ի վեր, աղջիկը ապրել է պրոֆեսորի տանը։ Իմանալով աղջկա տանից հեռանալու պատճառի մասին՝ պրոֆեսորը կապ է հաստատել նաեւ նրա ծնողների հետ։ Նա հայտնել է, որ աղջկա հետ ամեն ինչ կարգին է եւ սպառնացել, որ աղջկան հետապնդելու դեպքում կարող են սարսափելի հետեւանքներ առաջանալ։ Իհարկե, հարազատները ոստիկանություն են դիմել, սկանդալ բարձրացրել պրոֆեսորի աշխատավայրում։ Նրանից երես են թեքել շատ  ընկերներ ու գործընկերներ։ Անգամ պրոֆեսորի դուստրն է եկել արտասահմանից եւ տեսնելով, որ նա չի վռնդում Սոֆոչկային, արգելել է օր ծերության խելագարված, «այլանդակ պապիկը» շփվել թոռների հետ...

Նրանց միջեւ ոչ մի սեռական հարաբերություն չի եղել։ Պրոֆեսորը նրան դստեր պես է վերաբերել։ Բայց այն մարդիկ, որոնք պրոֆեսորին զզվելի արարքներ էին վերագրում, պարզապես չէին հավատում դրան։ Փաստորեն, ավելի հեշտ էր հավատալ, որ պրոֆեսորը խենթացած ու այլասերված է, քան որ նա բարի, անկեղծ եւ մաքուր նպատակներ է ունեցել...

Պրոֆեսորը ուժեղ կամքի տեր անձնավորություն էր։ Նա հրաժարվել էր հետեւել հասարակության խելագարված նախիրին, որն անգամ պատրաստ էր կտոր-կտոր անել նրան։ Նա կորցրել էր դստերը հանուն մեկի, ում, հավատացնում եմ, շատ դաժան ապագա էր սպասվում, եթե չհանդիպեր պրոֆեսորին։ Նման զարմանալի, մաքուր եւ յուրահատուկ հարաբերություններ ես չէի հանդիպել։ Պետք էր ընդամենը տեսնել, թե ինչպես էին այդ մարդիկ շփվում իրար հետ, եւ այդ դեպքում, վստահ եմ, որ բոլոր վատաբանող եւ չար մարդիկ կամաչեին իրենց զազրելի խոսքերից։ Չնայած այս պատմությունը վկայում է այն մասին, որ մարդիկ հիմնականում կույր են ու փոքրոգի..

Իսկ հիմա պատասխանեք իմ հարցին. ո՞վ է խենթը՝ պրոֆեսո՞րը, որը փրկել է հուսահատության եւ անդունդի եզրին կանգնած աղջկան, թե՞  մարդիկ, որոնք պատրաստ են քարկոծել դիմացինին՝ իր խիզախ քայլերի համար։

 

Ալեքս Ալիխանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել