«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես հաղթել «Եվրատեսիլը»՝ ավելի մեծ շանսեր ունեն շիկահեր կանայք․ Gazeta.ru-ի վերլուծությունը․

21:07, 23 մայիսի

Երկու ժամ անց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկում է «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլը։ Համացանցի անծայրածիր աշխարհում գտել ենք Gazeta.ru-ի հետեւյալ հոդվածը, որը ներկայացնում է, թե ինչպես կարելի է հաղթել «Եվրատեսիլ» մրցույթում։ Gazeta.ru -ն պատմում է քվեարկության սկզբունքի, հայ-ադրբեջանական հակամարտության եւ «Եվրատեսիլ» մրցույթի կարեւորության մասին։

«Եվրատեսիլ» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1956թ-ին Շվեյցարիայում։ Այն ստեղծվել է Եվրոպական միության կողմից՝ հետպատերազմական Եվրոպան միավորելու նպատակով։ Ժամանակի ընթացքում մրցույթը բավականին լայն տարածում է գտել եւ այժմ ամեն տարի այն դիտում է մոտ  180 միլիոն հեռուստադիտող։

Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ այսօր կարեւորը մրցույթի երաժշտական բաղադրիչը չէ եւ այստեղ քվեարկում են ոչ թե երգի, այլ պետության համար։ «Եվրատեսիլը» Եվրոպայում քաղաքական մտածողության փոփոխությունների արտացոլանքն է դարձել։

Եզրափակիչ փուլում մասնակիցների կենդանի կատարումներից հետո սկսում է շոուի ամենահետաքրքիր մասը՝ քվեարկությունը։ Եվ հեռուստադիտողները, եւ հետազոտողները նշում են, որ հարեւան պետությունները առաջին հերթին նախընտրությունը տալիս են միմյանց։ Փորձը ցույց է տալիս, որ ձայնը, կատարումը եւ երգի յուրահատկությունը նշանակություն չունեն։ Մարդիկ քվեարկում են իրենց հարեւան երկրի մասնակցի օգտին կամ հաշվի են առնում մշակութային, կրոնական կամ էթնիկ նմանությունները։ Բերենք օրինակներ․ 1993-2003թթ Հունաստանն ու Կիպրոսը մշտապես 12 միավոր են տվել միմյանց։ Փոխադարձաբար բարձր գնահատականներ են տալիս Ֆինլանդիան եւ Էստոնիան, իսկ Իսլանդիան, Շվեյցարիան եւ Դանիան միշտ աջակցում են միմյանց։

Որոշակի նախընտրություններ կան նաեւ նախկին ԽՍՀՄ պետությունների միջեւ։ 1994 -2014թթ․ Ռուսաստանին առավելագույն միավորներ տվել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան եւ Բելառուսը։ Ինչպես ասել է WiWi Bloggs կայքի հիմնադիր Ուիլյամ Ադամսը՝ «Ռուսաստանը կարող էր անգամ չերգել։ Նա, միեւնույնն է, կանցներ եզրափակիչ»։ Ռուսաստանցի հեռուստադիտողներն էլ ավելի շատ քվեարկում էին Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Հայաստանի օգտին։

«Եվրատեսիլը» նաեւ սոցիալ-քաղաքական եւ ռազմական միջադեպերի պատճառ է դառնում։ Օրինակ, 2009թ-ին Ադրբեջանի իշխանությունները պարզել էին, որ 43 բնակիչ քվեարկել էր հարեւան Հայաստանի օգտին։ Դրանից հետո այս մարդկանց հարցաքննության էին կանչել ու մեղադրել նրանց՝ որպես պոտենցիալ սպառնալիք ազգային անվտանգության համար։ Թե ի՞նչ ավարտ ունեցավ պատմությունը հայտնի չէ։

«Եվրատեսիլին» շատ լուրջ ու մեծ կարեւորությամբ են վերաբերում միայն տնտեսապես ոչ այնքան զարգացած երկրները։ Եվրոպական բարգավաճ երկրները էական նշանակություն չեն տալիս այս մրցույթին։ Բայց ակնհայտ է, որ «Եվրատեսիլը» օգնում է քաղաքական կապեր հաստատել կամ ամրապնդել տարբեր երկրների միջեւ։ 

Իսկ ինչպե՞ս հաղթել «Եվրատեսիլ» մրցույթում։

Դրա համար պետք է լավ հարաբերություններ ստեղծել եվրոպական երկրների հետ։ Ամենահաղոջակ երկիրը համարվում է 7 անգամ հաղթող ճանաչված Իռլանդիան, իսկ ամենաանհաջողը՝ Նորվեգիա։ Ճիշտ է, Նորվեգիան երեք անգամ հաղթել է, բայց 11  անգամ հայտնվել է ամենավերջին տեղում։

Հաշվի առնելով «Եվրատեսիլի» 60-ամյա պատմությունը՝ հաղթելու ավելի մեծ շանսեր ունեն սպիտակ զգեստով, շիկահեր կանայք, որոնք ներկայացնում են Իռլանդիան։ Հաղթելու համար պետք է ընտրել անգլերեն կամ ֆրանսերեն երգ․ ի դեպ, հաղթող երգերից շատերը գրել են շվեդ երաժիշտներն ու կոմպոզիտորները։ Իսկ վերջերս կա նաեւ մեկ այլ միտում՝ կարելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալ։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել