Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Եվրատեսիլ-2015». Ինչու՞ Genealogy-ն պարտվեց

20:04, 25 մայիսի

Այժմ, երբ եվրատեսիլյան բոլոր կրքերը հանդարտվել են, կարելի է մի կողմ դնել մեր զգացմունքները եւ վերլուծել Genealogy-ի հետ կատարվածն ու եզրահանգումներ անել ապագայի համար։

Անցյալ տարի Արամ MP3-ի ելույթից հետո նկատելի դարձան «Եվրատեսիլ» երգի մրցույթին պատրաստվելու ընթացքում թույլ տված բոլոր կոպիտ սխալները, որոնք այս տարի նույնությամբ կրկնվեցին։

Բայց մինչ բուն վերլուծությանը անցնելը, վերհիշենք «Եվրատեսիլ 2014»-ին նվիրված իմ հոդվածը, որում ես բացատրել էի, թե ինչպես է գործում «Եվրատեսիլ» կոչվող այս գրպանահատությունը (այսպես կոչված՝ лохотрон), ինչպես են բջջային օպերատորները գումար վաստակում ձեր ուղարկած 20 սմս հաղորդագրություններից, ինչպես են հեռուստաընկերությունները հեռարձակման իրավունքը վաճառում եւ այլն...

Այս տարի մի քանի պետություններ, հիմնականում ֆինանսական խնդիրներից ելնելով (միայն Ուկրաինայի դեպքում՝ պատերազմի պատճառով), հրաժարվել էին մրցույթի մասնակցությունից։ Փաստորեն, մեզ մոտ ամեն ինչ լավ է, առողջապահական համակարգում խնդիրներ չկան, բանակը ապահովված է սննդամթերքով, կրթությունը լավագույններից մեկն է, աղքատություն չի եղել եւ չկա, ուստի կարելի է ավելորդ գումարները ծախսել մրցույթներին մասնակցելու համար։ Բայց եթե խցկվել եք այս ամենի մեջ, ուրեմն բարի եղեք արդյունք ապահովել։ Ի դեպ, վերջերս ռուսական կայքերից մեկում հրապարակված հոդվածում նշվում էր, որ «Եվրատեսիլին» լրջորեն ու մեծ կարեւորությամբ են վերաբերում միայն տնտեսապես ոչ այնքան զարգացած երկրները։ Եվրոպական բարգավաճ երկրները էական նշանակություն չեն տալիս այս մրցույթին։

Ինչպես Արամի, այնպես էլ Genealogy-ի դեպքում գաղափարը հանճարեղ էր, բայց իրականացումը՝ շատ վատը։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող բոլոր հայերին միավորելու միտքը հրաշալի էր։ Արտիստները, երգը, բեմադրությունը, Ցեղասպանության թեման պարզապես հիանալի էր, իսկ նպատակը՝ ազնիվ ու սուրբ։

Genealogy թիմի անդամների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ ընդհանուր առմամբ նրանց ձայնային տվյալները բավականին գոհացնող էին։ Միակ թերությունը, ինչպես նկատել էր Wiwibloggs-ը, մեր մասնակիցների ոչ համահունչ կատարելն էր, իսկ երգն ասես բարեգործական ակցիայի համար գրված լիներ։ Բայց սա, իհարկե, նրանց կարծիքն էր։ Անդրադառնանք իմ տեսակետին։

Պետք է խոստովանել, որ մենք տապալեցինք մեր «նախընտրական քարոզարշավը», եւ դրանում ոչ մի մեղավորություն չունի վհուկ Կոնչիտա Վյուրսթը։ Սկզբում այստեղ երգը շրջանառվեց «Don’t Deny» անունով եւ ընկալվեց որպես Ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություն, բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Մինչեւ մրցույթի մեկնարկը մեր պատվիրակությունը մեկնեց Վիեննա՝ «Եվրատեսիլի» մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպմանը մասնակցելու եւ կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով։ Հենց այնտեղ մենք գոտկատեղից ներքեւ հարված ստացանք։ Հանդիպման ընթացքում քննարկումների կենտրոնում հենց մեր ստեղծագործությունն էր, քանի որ հանդիպումից հետո միայն մեր երգի անունն ու ասելիքը փոխվեց։ Մյուս բոլոր երկրների երգերի անվանումները նույնությամբ պահպանվեցին։

Փաստորեն, մեզ, գրական լեզվով ասած, ծնկի բերեցին եւ մեր տեղը ցույց տվեցին (զարմանալի ոչինչ չկա, քանի որ միջազգային քաղաքական ասպարեզում մեզ հետ մշտապես այդպես են վարվում, իսկ մենք անօգնականի նման...)։ Արդյունքում մեր երգի անվանումը փոխվեց, Հայաստանի մեդիա-դաշտում օրեցօր ավելի ու ավելի քիչ էին նշում երգի՝ Ցեղասպանությանը նվիրված լինելու փաստը (քանի որ, Վիեննայում մեզ ասացին. «երեխաներ, ձեզ խելոք պահեք»), եւ այս ամենի փոխարեն հայտարարվում էր, որ մեր երգը սիրո, աշխարհի խաղաղության կոչ է եւ նման այլ հիմարություններ։ Ինչու՞ հիմարություններ, քանի որ աշխարհի խաղաղության, սիրո եւ նման այլ ասելիքների մասին խոսում է ցանկացած մասնակից երկրի ներկայացուցիչ, եւ սա նորություն չէ։ Եվ եթե մեզ որակազրկում էր սպառնում, ուրեմն պետք էր մտածել ավելի ազդեցիկ մի գաղափար կամ ընդհանրապես հրաժարվել մասնակցությունից։

Արդյունքում, մենք ներկայանում ենք մի երգով, որը հասկանալի միայն մեզ (հիշեցնենք, որ Եվրոպայում Հայաստանը (Armenia) շատ հաճախ են շփոթում Ռումինիայի (Romania) հետ, իսկ մեր պատմությունը վաղուց մոռացվածների շարքում է) եւ ստանում այն, ինչին արժանի էինք։

Ինչպե՞ս կարող է, օրինակ՝ 16 տարեկան եվրոպացին հասկանալ, թե ինչ են երգում այս կանայք եւ տղամարդիկ, ովքեր ամբողջ երգի ընթացքում բղավում են այն մասին, որ չպետք է մերժել. իսկ ի՞նչ մերժման մասին է խոսքը...

Երեկ բրիտանական պարբերականները մեզ պարզապես փոշիացրեցին՝ մեր ելույթը համեմատելով դրուիդների, «Մթնշաղ» ֆիլմի վամպիրների, տարբեր սերիալների տեսարանների հետ։ Համաձայնեք, որ շատ արդարացի է. ո՞վ հասկացել է, թող ձեռք բարձրացնի։  

Եթե մենք ցանկանում էինք գրավել բոլորի ուշադրությունը, ուրեմն Genealogy խմբի մենեջերները պետք է ճիշտ աշխատեին լրատվամիջոցների հետ եւ աջակցություն ստանային երկրի մեդիա դաշտից։ Բայց տեղի ԶԼՄների համար տեղեկությունների միակ աղբյուրը խմբի Facebook-յան էջն էր։ Այս պարագայում ինչպես էր հնարավոր հաղթել։ Վիեննայում Հայաստանից եկած լրագրող  գրեթե չկար. մյուս երկրների հետ համեմատելն անգամ ծիծաղելի է։ Արդյունքում ի՞նչ ունենք։ Guardian-ում գրված հոդված, որ Հայաստանը հաղթելու հավանականություն ունի։

Ո՞վքեր էին հաջողություն մաղթում Genealogy-ին։ Ճիշտ է, նախորդ տարիների մասնակիցները, դերասաններ, երգիչներ, արտիստներ, որոնք հայտնի են միայն հայերիս։ Ո՞վ է նրանց ձայնն ու կոչը լսելու Հայաստանի սահմաններից դուրս։ Ֆրանսիայում, որտեղ վաղուց թքած ունեն այս մրցույթի վրա, ազդեցություն չունեցավ անգամ Ազնավուրի խոսքը։ Ռուսաստանում ապրող հայկական արմատներով (ոմանք նաեւ անձնագրով) հայտնի աստղերը անգամ հայտարարություն չարեցին՝ գոնե «ընտրազանգվածի» ուշադրությունը մեր թիմի վրա հրավիրելու համար։ Ինչու՞, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ թեման խիստ քննադատվելու եւ տապալվելու է. այդպես էլ եղավ...

Մենք դատարկ ձեռքով գնացինք Վիեննա։

Դրան էլ ավելացավ Կոնչիտա Վյուրսթը, Հայաստանի դրոշը եւ այլն։  Բայց սա արդեն ուրիշ պատմություն է... Մենք պարտվեցինք, եւ մեղավորը միայն մենք ենք։

 

 

Սահակ Գալուստյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել