Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ինքնագնահատականը բարձրացնելու հինգ մեթոդ՝ վերցված Կ.Դ. Կալանի «Ֆրանսուհիները երբեք միայնակ չեն քնում» գրքից։
Մեթոդ № 1: Գաղտնի «այգի»
Ժամանակ առ ժամանակ զգում ես, որ ուժասպառ ես եղել եւ նույնիսկ փոքրիկ դժվարությունը մեծ ազդեցություն է ունենում քեզ վրա։ Սակայն ալկոհոլ, շոկոլադ օգտագործելու կամ նախկին սիրեկանի գիրկը վազելու փոխարեն, հարկավոր է փորձել այս մեթոդ։ Պետք է ունենալ գաղտնի «այգի», գնալ այնտեղ եւ նորից ապրել սեփական ուժի, ազատության եւ անկախության զգացումը. «Երբ ֆրանսուհիները ուժասպառ են լինում, նրանք կարող են առանձնանալ իրենց սենյակում, փակել վարագույրները եւ գիրք կարդալ կամ պարզապես պառկել ու մտածել Ժան Կլոդ Վան Դամի մասին»,- գրել է Քեթ Ջեյմի Կալանը։
Մեթոդ № 2: Գեղեցիկ իրեր
Մենք ամեն օր օգտագործում ենք «սովորական իրեր», որոնք ազդում են մեր ինքնագնահատականի վրա։ Ֆրանսուհին երբեք իր ստացած նվերներն ու գեղեցիկ իրերը չիպահում եւ մշտապես օգտագործում է։ Օրինակ, եթե ֆրանսուհուն գեղեցիկ սպասք են նվիրել, նա ամեն օր կօգտագործի դա, ոչ՝ միայն տոն օրերին։
Մեթոդ № 3: Յուրահատուկ եւ կանացի լինել
Ֆրանսուհու գեղեցկության եւ ցանկալիության գաղտնիքը յուրահատկությունն ու կանացիությունն է։ Նա կարողանում է ճիշտ մատուցել իրեն։ Հետեւաբար, ցանկացած պարագայում պետք է պահպանել անհատականությունը եւ ապրել սեփական կյանքով, ոչ՝ ամուսնու, երեխաների, ընկերների, հարեւաների եւ այլն։ «Ֆրանսուհին հասկանում է, որ իր կանացիության շնորհիվ է նա տարբերվում տղամարդուց եւ հենց դրա միջոցով է գրավել իր զուգընկերոջ ուշադրությունը»,- գրել է Կալանը։
Մեթոդ № 4: Ինքնավստահություն
Ցանկացած պարագայում պետք է ինքնավստահ լինել։ Օրինակ, պատկերացրեք, որ սերը դառը շոկոլադ է, որից պետք է առավելագույնս հաճույք ստանալ։ Կարելի է սիրախաղ սկսել, եւ սա անել ոչ թե տղամարդու ուշադրությունը գրավելու նպատակով, այլ՝ սեփական ինքնավստահությունն ու գնահատականը բարձրացնելու։ Սեփական «ես»-ը գնահատելու ու ինքնավստահությունը բարձրացնելու համար պետք է մտածել լիբիդոյի մասին, լավ հագնվել, խնամել մաշկն ու մարմինը եւ ամենակարեւորը՝ գեղեցիկ ներքնազգեստ հագնել։
Մեթոդ № 5: Ոգեշնչել ուրիշներին
Մենք հաճախ հասկանում ենք, որ կարող ենք ներշնչանքի աղբյուր դառնալ ուրիշների համար՝ թեկուզ օրինակ ծառայելով կրտսեր սերնդի համար։ Սա իսկապես դրականորեն է ազդում սեփական ինքնագնահատականի բարձրացման վրա։ Այս հարցւոմ կարող է անգամ օգնել անգամ գեղեցիկ տեսքով փողոցում քայլել,։ Այս դեպքում ձեր արտաքինը հմայում եւ գրավում է տղամարդկանց, ինչից բարձրանում է նաեւ ձեր տրամադրությունն ու կարծիքը սեփական անձի մասին։ Հաշվի առեք դա։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը