Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Հրանտ Թոխատյանը՝ կանանց, Ցեղասպանության եւ Կարսում իր տան մասին

13:37, 26 մայիսի

Ռուսական «ЭГ» պարբերականը զրուցել է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանի հետ՝ հյուրընկալվելով «Վերջին Մահիկյան» ֆիլմի աստղի երեւանյան տանը։

- Հարցազրույցներից մեկում նշել էիք ձեր «վերազգային մտածելակերպի» մասին, բայց Կարեն Մահիկյանը մշտապես ասում էր իր դստերը. «Աստված չանի, որ ռուսի հետ ամուսնանաս»։

- Հայաստանում վաղուց արդեն բավականին հանդուրժողաբար են վերաբերում տղայի ընտրությանն ու ամուսնությանը։ Աղջիկների դեպքում փոքր-ինչ այլ է, քանի որ հայերը ցանկանում են, որ աղջիկն ամուսնանա հայի հետ։ Կա նաեւ կրոնական կողմը. հայ աղջիկը չի կարող ամուսնանալ ոչ քրիստոնյայի հետ։ Այս վախը Ցեղասպանության հետեւանքն է։

- Ձեր ընտանիքը տուժե՞լ է Ցեղասպանությունից։

- Ավագ որդուս 20-ամյա հոբելյանին ես նրան փոխանցեցի Կարսում մեր նախնիների տան բանալին։ Տունը մերը չէ, բայց բանալիները մի կերպ գտել եմ։ Կարսում ոչինչ  չի փոխվել։ Թուրքերը նոր տներ չեն կառուցում։ Հասկանում են, որ ցանկացած հայ գենետիկ հիշողությամբ է ծնվում եւ գիտի, որ սա իր Հայրենիքն է եւ մի օր անպայման վերադառնալու է.. Այժմ տանը ապրում են քրդեր, որոնք հյուրընկալեցին մեզ, միրգ եւ թեյ հյուրասիրեցին, բայց տուն ներս չթողեցին։ Իհարկե, շատ ցավալի էր։

Իմ պապը աշխատանքի բերումով ջարդերից առաջ է հեռացել Կարսից։ Հետո եկել ու տարել է նաեւ ընտանիքին։ Հեռանալիս նա փակել է դուռ հենց այն բանալիով, որը ես պահել եմ ամբողջ կյանքիս ընթացքում։

 - Ինչու՞ չեք տեղափոխվում Մոսկվա։ Չէ՞ որ Ռուսաստանում ավելի մեծ ձեռքբերումներ կարող եք ունենալ։

- Ես դեռեւս սովետական շրջանում կարող էի տեղափոխվել։ Երբ մուտքից դուրս էի գալիս գիտեի, որ Հայրենիքը Կալինինգրադից տարածվում է մինչեւ Սախալին։ Բայց այսօր իմ որդիները գիտեն, որ Հայրենիքը մեր 29 հազար կմ2 -ն է։ Ես չեմ տեղափոխվի Մոսկվա, քանի որ ինձ համար թանկ համարվող ամեն ինչ Երեւանում է։ Այստեղ են թաղված իմ նախնիները, այստեղ է իմ հողը, որը ինձ սնում ու ստեղծագործելու ուժ է տալիս։

- Գիտեմ, որ ակտիվորեն ներգրավված եք Լեռնային Ղարաբաղի զարգացման գործում։

- Ես այն մարդկանցից մեկն եմ, որոնք դիմել են նախագահին եւ Արցախի քաղաքացի դարձել։ Կարծում եմ, որ եթե ազատագրել ենք մեր հողը, ուրեմն պետք է այն զարգացնենք։ Ես մասնակցում եմ նաեւ «Հայաստան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած մարաթոններին։ Օրինակ, 2011թ-ի հիմնադրամը հավաքել է մոտ 44 միլիոն դոլար։ Այս միջոցները ուղղվել են շենքերի, տների, ճանապարհների կառուցմանը։ Իմ ավագ որդին ծառայել է Արցախում, որտեղ վերջերս Ադրբեջանի սահմանին սպանվել են չորս հայ զինվոր։

- Ֆիլմում դուք ընտանեկան արժեքների մասին եք խոսում, բայց երեք անգամ ամուսնացել եք։

- Ես երջանիկ տղամարդ եմ։ Այսօր իմ երեխաները շատ համերաշխ ու լավ ընկերներ են։ Դժվար է  պատկերացնել, արդյո՞ք այդպես կլիներ, եթե նրանք նույն ընտանիքում մեծանային։ Իմ բոլոր ամուսնությունները յուրահատուկ են։ Սովորաբար բոլոր մարդիկ սիրահարվում են, իսկ իմ դեպքում այդպես չի եղել։ Երբ ես 27 տարեկան էի, ընկերներս ասում էին. «Ինչու՞ չես ամուսնանում։ Քո ներկայացումներից հետո մի աղջիկ է գալիս, նստում առաջին շարքում, ծաղիկ տալիս քեզ։ Հենց նրա հետ էլ ամուսնացիր»։ Մենք ընկերներով գնացինք, ասացինք. «Եկել ենք ձեր դստեր ձեռքը խնդրելու»։ Նրա հարազատները բահերով ընկան մեր հետեւից, եւ մենք արագ հեռացանք։ Հետո գնացինք մեկ ուրիշի տուն։ Այնտեղ ես հանդիպեցի Արյուսակին, եւ մենք ամուսնացանք։

 - Իրինա Դանիելյանի հե՞տ էլ այդպես պատահեց։

- Մենք շրջագայությունների էինք մեկնում ԱՄՆ։ Պարզվեց, որ ինքնաթիռի շասսիները չեն բացվում։ Հենց այդ ժամանակ Իրինան ասաց. «Եթե դուք, Հրանտ, ինձ ամուսնության առաջարկ անեք, ինքնաթիռի շասիիները կբացվեն»։ Ես վերցրեցի բարձրախոսը եւ պաշտոնապես ամուսնության առաջարկ արեցի։ Խոստումս կատարեցի։ Միասին ապրեցինք տասը տարի եւ ունենք մեկ որդի։

- Իսկ երրո՞րդ անգամ։

- Ես շրջագայությունների էի մեկնել ԱՄՆ եւ իմացա, որ մեր դերասաններին փորձում են խաբել գումարային հարցերում։ Ընկերս խնդրեց ինձ Լուիզային օգնել։ Ես նրան ընթրիքի հրավիրեցի։ Վերադարձանք Երեւան։ Այնպես ստացվեց, ինքնազգացողությունս վատացավ։ Ընկերոջս խնդրեցի դեղ բերել ինձ։ Պարզվեց, որ այդ պահին Լուիզան նրա կողքին է եղել եւ առաջարկել դեղ բերել ինձ համար։ Եվ այդպես էլ մնաց իմ տանը։ Երկար ժամանակ հարսանիք չէին կազմակերպում, իսկ ամուսնացա, քանի որ գիշերը նրան կարիճը խայթեց եւ սատկեց։ Վտանգավոր ամեն ինչ ինձ շատ գրավում է։

- Հաջողվե՞լ է լավ հարաբերությունները պահպանել նախկին կանանց հետ։

- Երբ ավագ որդիս ամուսնանում էր, իմ երեք կանայք էլ ներկա էին, քանի որ նրանցից ամեն մեկը որոշակի ներդրում ունի նրանց դաստիարակության հարցում։ Առաջին կինս ամուսնալուծությունից հետ երկրորդ անգամ է ամուսնացել եւ որդի ունեցել, որը նույնպես մտերիմ է իմ երեք երեխաների՝ Արամի, Ալիկի եւ Լիլիթի հետ։ Այսօր ես երազում եմ որդի ունենալու մասին։ Միգուցե դա հաճելի անակնակալ կլինի 60-ամյա հոբելյանիս։ Երբ Լիլիթը ծնվեց ես 50 տարեկան էի։ Այսօր նա արդեն փոքրիկ երեխա չէ, այլ ընտանիքի լիիրավ անդամ։ Նա անգամ խորհուրդներ է տալիս մայրիկին, թե ինչ կարելի է հանգել եթերում։ Կարող է անգամ ասել. «Մայրիկ, քո սանրվածքն այսօր լավագույնը չէ»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել