Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Եվրատեսիլ-2015»` հայացք ներսից. մրցույթի միակ հայ լրագրողը, ճնշող միջավայրն ու անտարբերության ֆոնը

21:30, 27 մայիսի

«Եվրատեսիլ-2015»-ն արդեն պատմություն է, սակայն ինձ` մրցույթն առաջին անգամ հենց իրադարձության վայրից լուսաբանող լրագրողիս հուշերում դեռ երկար ժամանակ թարմ կմնան մրցույթից ստացված տպավորությունները:

Այս տարի «Եվրատեսիլն» անցկացվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Ես Վիեննա էի մեկնել ութ օրով, սակայն մրցույթն իրականում տեւում է 14 օր: Այսպիսով, իմ արտասահմանցի գործընկերներին ես կարողացա միանալ մրցույթի մեկնարկից մեկ շաբաթ անց միայն, սակայն դա ինձ չխանգարեց, որպեսզի լիարժեք ներգրավվեմ աշխատանքի մեջ եւ հասկանամ, թե ինչ է նշանակում լուսաբանել նման հեղինակավոր եւ մեծամասշտաբ մրցույթը:

Պետք է խոստովանեմ, որ այդքան էլ հեշտ չէր, սակայն այն պայմանները, որոնք ստեղծված էին լրագրողների համար, «ծածկում էին» ցանկացած դժվարություն: Նախ, մրցույթին հավատարմագրված յուրաքանչյուր լրագրող իր աշխատանքային այցեքարտի հետ ստանում էր հատուկ պայուսակ, որի մեջ կար բառիս բուն իմաստով ամեն ինչ` սկսած սննդից, վերջացրած գրենական պիտույքներով եւ մրցույթի, ինչպես նաեւ քաղաքի մասին տեղեկատվական գրքերով, որոնք օգնում էին կողմնորոշվել եւ ելք գտնել ցանկացած իրավիճակում:

Բացի սա, լրագրողների համար գործում էին նաեւ զեղչի քարտեր` ինչպես խանութներ, Վիեննայի թանգարաններ եւ տեսարժան վայրեր այցելելու, այնպես էլ տաքսիից օգտվելու համար, իսկ քաղաքային տրանսպորտն ընդհանրապես անվճար էր լրագրողների համար:

 

«Եվրատեսիլի» համերգասրահի տարածքում հատուկ սենյակ էր առանձնացված լրագրողների համար` մամուլի կենտրոնը, որում բոլոր հարմարությունները ստեղծված էին անխափան եւ օպերատիվ աշխատանքի համար:

Սրահում կային առանձին խցիկներ` ռադիոհեռարձակման համար, ինչպես նաեւ սենյակներ` տեսազրույցներ անցկացնելու համար: Մամուլի կենտրոնի ամբողջ տարածքում մեծ եւ փոքր էկրաններ էին տեղադրված, որոնցով հեռարձակվում էին քիչ այն կողմ գտնվող բեմում կատարվող իրադարձությունները: Այնպես որ, չլքելով կենտրոնը` մշտապես կարելի էր տեսնել, թե ինչ է կատարվում բեմում եւ քեզ հետաքրքող իրադարձության դեպքում` անմիջապես գնալ այնտեղ:

Կենտրոնում լրագրողների համար սննդի կետ էր գործում, որտեղ անվճար տրամադրվում էր սուրճ, թեյ, քաղցրեղեն, միրգ եւ այլն:

 

Առհասարակ, այստեղ յուրահատուկ վերաբերմունք կար լրագրողների հանդեպ: Իհարկե, չէ որ այստեղ լավ են հասկանում` նրանք չորրորդ իշխանություն են, եւ շատ ժամանակ հենց նրանցից է կախված մրցույթի անցկացման լավ կամ վատ ընթացքը: Ի դեպ, քիչ չէ նաեւ լրագրողների դերն ու ազդեցությունը մասնակիցների հավանական հաղթողների հարցում: Այս առումով նրանք կարող են կարծիք ձեւավորել, այդ իսկ պատճառով ցանկացած երկրի պատվիրակություն աշխատում է հնարավորինս բաց լինել լրագրողների հետ եւ, իհարկե, որքան հնարավոր է շատ լրագրող բերել իր երկրից, ինչը, ցավոք, չես ասի Հայաստանի մասին:

«Եվրատեսիլի» հսկայական մամուլի կենտրոնում միակ հայ լրագրողը ես էի: Եվ շատ ժամանակ, երբ իմանում էին այդ մասին, զարմանում էին. առաջինը` որ Հայաստանից եմ, երկրորդը` որ միայնակ եմ: Այս առումով, ինչ խոսք, մեր երկրի պատվիրակությունը շատ մեծ աշխատանք պետք է տանի, քանզի մամուլի կենտրոնում հայ լրագրողների ներկայությունը պակաս կարեւոր չէ, որքան դահլիճում` հայ երկրպագուներինը: Շատ ճնշող էր, երբ ելույթ էր ունենում որեւէ երկրի ներկայացուցիչ, օրինակ` Ադրբեջանի, եւ մամուլի կենտրոնի տարբեր անկյուններից ծածանվում էին այդ երկրի դրոշները, բացականչություններ եւ ծափահարություններ էին լսվում, իսկ քո երկրից միայն դու էիր ներկա, եւ քո ձայնը պարզապես խլանում էր քո երկրի ներկայացուցիչների ելույթի հանդեպ համատարած անտարբերության ֆոնին:

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել