Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Նոր զգացողությունները սեքսի մեջ

23:01, 13 հուլիսի

Սեռական կյանքում իրենց ուրույն տեղն ունեն նոր զգացողությունները։ Հավանաբար շատերն են լսել ԱՄՆ-ի երեսուներորդ նախագահ Ջոն Քալվին Քուլիջի պատմությունը.

Մի անգամ նախագահն ու առաջին տիկինը գնում են Մինեսոտայում գտնվող ֆերմաներից մեկը։ Տեղի թռչնաբուծարաններից մեկում տիկին Քուլիջը նկատում է, որ բուծարանի միակ աքլորը իր «ամուսնական պարտականություններն» է կատարում։ Առաջին տիկինը հետաքրքրվում է, թե օրական քանի անգամ է աքլորը զբաղվում այս գործով։

-Բազմիցս,- հնչում է պատասխանը։

- Ասեք այդ մասին նախագահին,- նշում է տիկին Քուլիջը։

Երբ մի քանի րոպե անց ներս է մտնում նախագահը, թռչնաբուծարանի աշխատակիցը նույնը պատմում է նաեւ նախագահ Քուլիջին։

-Իսկ նա միշտ նույն հավի հետ է... ,-հարցնում է նախագահը։

-Օ՜ ոչ, ամեն անգամ մի նոր հավիկի հետ,- պատասխանում է աշխատակիցը։

- Ասեք այդ մասին տիկին Քուլիջին,- նշում է նախագահը։

Վուդի Ալենը ասել է. «Սեքսն առանց սիրո անիմաստ փորձ է։ Բայց համեմատած մյուս անմիտ փորձերի՝ այն ամենահաճելին է»։ Շատ հաճախ մարդիկ սերն ու սեքսը նույնացնում են, սակայն իրականում դրանք երկու տարբեր երեւույթներ են։ Սեքսը ֆիզիկապես կապում է մարդկանց, բայց այն զուրկ է խորը զգացմունքներից, ինչը բնորոշ է սիրուն։ Եթե սիրո հարցում մարդիկ կարող են կասկածներ ունենալ, ապա սեքսի պարագայում ամեն ինչ պարզ ու հստակ է՝ սեքս կամ կա, կամ չկա։ Սեքսը մարմնի լեզուն է, որի միջոցով մենք պատմում ենք մեր սիրո, քնքշանքի, վիրավորանքի եւ բարկության մասին։ Երբ մենք սիրահարված ենք, սեքսն ավելին է, քան մարմնական հաճույքի բավարարում։ Այս պարագայում սեռական մերձեցումը պարզապես ֆիզիկական կապ չէ։ Դրա միջոցով մենք ճանաչում ենք զուգընկերոջ մարմինը եւ օգնում նրան սեփական մարմինը ճանաչելու հարցում։ Որոշ կանայք կարծում են, որ միայն սեքսի միջոցով կարող են «կապել» այս կամ այն տղամարդուն, բայց սա մոլորություն է։

Իհարկե, տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում սերը։ Մեկի համար դա զգայական խաղ է, մյուսի համար՝ զուգընկերոջ մասին հոգ տանելու ցանկություն, իսկ ցինիկ մարդկանց համար՝ պարզապես սերունդը շարունակելու միջոց։

Սերը մերձեցում, հոգատարություն եւ անկեղծություն է առաջացնում զույգերի մոտ։ Սակայն հարաբերությունները չեն կարող երկար շարունակվել, եթե չկան փոփոխություններ, կիրք, որը կապում է կնոջն ու տղամարդուն։ Սերը հարատեւ կլինի միայն այն պարագայում, եթե զույգերը նոր էմոցիաներ ու կիրք զգան միմյանց հետ հարաբերվելիս։ Չէ որ եթե սեռական հարաբերություններում ոչ մի փոփոխություն եւ թարմություն չի լինում, զույգերը դադարում են հետաքրքրել միմյանց։ Ուստի, փորձեք մշտապես նորովի ներկայանալ ձեր զուգընկերոջը, գրավիչ,  հետաքրքիր, անկրկնելի ու անփոխարինելի լինել նրա համար։

 

 

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել