«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեւանյան անհամ ելակն ու կեռասը

22:04, 28 մայիսի

Միրգ եւ բանջարեղեն վաճառող փոքրիկ խանութներում ելակ հայտնվեց դեռեւս ապրիլի վերջին։ Մեկ շաբաթ անց կարելի էր նաեւ կեռաս գնել։ Մեծ չափերի, աչք զարնող եւ գայթակղիչ ելակը համտեսելու, հաճույք ստանալու եւ վայելելու համար վճարում էիր 1000 դրամից ավելի, գնում տուն, ուտում եւ հասկանում, որ շատ իզուր այդքան գումար ծախսեցիր, քանի որ ելակն արդեն «այն չէ»։

Երբ մանուկ էի, հիշում եմ՝ ելակը խանութներում հայտնվում էր թութից հետո (միգուցե, ես սխալվում եմ, բայց այդպիսին են տպավորություններս ու հիշողություններս) եւ ելակն այսքան մեծ չափերի ու անհամ չէր։ Այն փոքր էր, բայց շատ քաղցր ու համեղ։

Ավելի քան տասը տարի ապրելով Արեւմտյան Եվրոպայի գերտերություններից մեկում՝ հինգ տարի առաջ վերադարձա Հայաստան եւ միանգամից միրգ եւ բանջարեղեն ուտելու ցանկություն առաջացավ, քանի որ աշխարհում ոչ մի տեղ, բացի Հայաստանից, այդ տեսակ քաղցր ելակ չես հանդիպի։ Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում վաճառվում է Իսպանիայից եւ Մարոկկոյից ներմուծված ելակ, որը գրավում է միայն իր մեծ չափերով եւ անուշ գույնով, բայց համ ընդհանրապես չունի։ Պետք է ելակի վրա շաքարավազ շաղ տաս, որ համ եւ քաղցրություն զգաս։ Ի դեպ, եթե նկատել եք, զբոսաշրջիկները նույնպես մեծ սիրով են ուտում մեր միրգն ու բանջարեղեն, քանի որ նրանց համար իսկապես զարմանալի է, թե ինչպես կարող է սովորական լոլիկն ու վարունգը այդքան համեղ լինեն։

Պատկերացրեք իմ զարմանքը, երբ ես վերադառնում եմ Հայաստան եւ նույն «վարակը» տեսնում եմ նաեւ մեզ մոտ։ Արտաքինից գեղեցիկ, մեծ ելակ, բայց անհամ։ Իմ այն հարցին, թե ինչու է ելակն այդքան անհամ, միրգ եւ բանջարեղեն վաճառող պապիկը տխուր պատասխանեց. «Իսկ ինչն ա, որ հիմա համ ունի»։ Նրա խոսքով՝ ելակը բերում են Ոսկեվազից եւ Էջմիածնից։ Միգուցե ԳՄՕ-ների կամ հիդրոպոնիկ նյութերի ազդեցությունից է, բայց ընկնելով ավելի շատ եկամուտ ունենալու հետեւից՝ մենք այլ ելակ ենք ուտում։

Սակայն խնդիրը միայն ելակի եւ կեռասի մեջ չէ, այլ Թուրքիայից ներմուծված հիվանդ հավերի, անհայտ նյութերով լի կաթի, անհասկանալի ալյուրով պատրաստված հացի... ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Եվ որքան մենք շարունակենք պլաստիկ համով, բայց գեղեցիկ փաթեթավորմամբ սննդամթերք օգտագործել, այնքան մեր՝ մուտանտ դառնալու հավանականություն կմեծանա։   

Իմ ընկերներից մեկը արդեն հինգ տարի Ֆրանսիայից Հայաստան է գալիս գեթ մեկ նպատակով՝ մեր մրգերն ու բանջարեղենը համտեսելու։ Նա ապշում է, թե ինչու մեր փոքրիկ երկիրն իր ամբողջ տարածքի երկայնքով այգիներ չի ստեղծում եւ ավելի շատ միրգ ու բանջարեղեն արտադրում (հավանաբար նրա վրա ազդեցություն է ունեցել Իսրայել կատարած այցը. Իսրայելում անապատի ամեն մի սանտիմետր հողը վերածվել է այգու կամ օազիսի)։ Այսպես երկիրը  կբավարարի եւ ներքին շուկայի պահանջները, եւ կարտահանի Արեւմուտք։ Նրա համար շատ դժվար է  հասկանալ իշխանություններին, որոնք թքած ունեն, ելակի համի վրա։

 

Լիզա Գ.


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել