Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հեքիաթային Վիեննան. 150-ամյա փողոցը, հնագույն շենքերն ու Սուրբ Ստեֆանի տաճարը

23:10, 28 մայիսի

«Վիեննան մի վայր է, ուր մշակույթները փոխհարաբերվում են: Այստեղ հրաշալի գարեջուր կա, սակայն կարելի է փորձել նաեւ հրաշալի հայկական կոնյակ». ասում է ամերիկացի հայտնի երաժիշտ Բիլլի Ջոելը: Գարեջուր չփորձեցի, հայկական կոնյակ՝ առավել եւս, սակայն ինձ հաջողվեց մի քանի օր շարունակ շրջել հեքիաթային Վիեննայում եւ ծանոթանալ կոլորիտային այս քաղաքի տեսարժան վայրերին:

Վիեննայի կենտրոնը, որը կոչվում է Հին Վիեննա, շնորհիվ իր պատմամշակութային շինությունների, 2001 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում:

Վիեննայի քաղաքապետարանի շենքը

Հին Վիեննան «շրջափակված է» քաղաքի ամենահին փողոցներից մեկով՝ օղակաձեւ Ռինգշտրասեով, որի 150-ամյա հոբելյանն այս տարի է լրանում, ի դեպ:

Burgtheater. Վիեննայի թագավորական թատրոնի շենքը

Ռինգշտրասեի վրա են գտնվում Վիեննայի ամենակարեւոր եւ գեղեցիկ շինությունները՝ քաղաքապետարանի, Աժգային ժողովի, պետական օպերայի շենքերը, Հոֆբուրգ դղյակը, վիեննական ինստիտուտը, թատրոններ եւ այլն: 

Վիեննայի ազգային ժողովի շենքը

Վիեննայի պետական օպերայի շենքը

Եվ ոչ մի խանութ, ոչ մի կրպակ այս տարածքում… Ավելին, եթե ցանկանում եք Վիեննայում գնումներ կատարել, ապա ստիպված եք դա անել Հին քաղաքից դուրս՝  խանութների փողոցում, որտեղ տեղակայված են աշխարհահռչակ ապրանքանիշերի բուտիկները, հուշանվերների խանութները եւ սննդի կետերը:

Խանութների փողոցը Վիեննայում

Վիեննայի գլխավոր զարդը, սակայն, միանշանակ Սուրբ Ստեֆանի տաճարն է, որը վաղուց Ավստրիայի ազգային խորհրդանիշն է համարվում:

XIII-XV դդ. կառուցված տաճարը վեր է խոյանում Հին Վիեննայի կենտրոնում, ուր հասնելուն պես՝ ասես տեղափոխվում ես այդ դարեր:

Տաճարի շուրջը տոնավաճառ է գործում, որտեղ վաճառվում է գրեթե ամեն ինչ՝ հուշանվերներ, ծաղիկներ, հագուստ, քաղցրավենիք, գարեջուր, նրբերշիկներ եւ այլն:

Ի դեպ, անպայման փորձեք վիեննական նրբերշիկները, եթե երբեւէ այցելեք ավստրիական մայրաքաղաք: Համն անկրկնելի է: Այստեղ այն վաճառում են 4,5-5 եվրոյով, սակայն կենտրոնից դուրս գինը մի փոքր մատչելի է:

Սուրբ Ստեֆանի տարածքում ձիով կառքեր են շրջում, որոնք զբոսաշրջիկներին ծանոթացնում են Վիեննայի գեղեցկություններին, իսկ միջնադարյան հագուկապով գիդերն էլ ավելի են նպաստում, որպեսզի «կորես» ժամանակի մեջ:

Մտնելով Սուրբ Ստեֆանի տաճար, սակայն, հակասական զգացողություններ են առաջանում:

Առաջին հայացքից այն ակումբ է հիշեցնում՝ մութ, մեծ ու գունավոր լույսերով, բայց բավական է մի փոքր առաջ անցնես, եւ քո առջեւ բացվում է բարոկկո ոճի խորհրդավոր պատկերներով եւ նախշերով տաճարը:

Շարունակելի...

Շուշան Շատիկյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել