Սեքսը ամենահաճելի եւ լավագույն զբաղմունքն է մարդու համար։ Իհարկե, կան նաեւ հարաբերություններ, որոնց միակ նպատակը սեքսն է։ Բայց համաձայնեք, որ իսկապես ցավալի է, երբ աղջիկը կամ տղան հասկանում են, որ իրենց ընտրյալին միայն սեքս է հարկավոր։ Այս դեպքում կա երկու լուծում՝ կամ տրվել նրան եւ հաճույք ստանալ, կամ վերջակետ դնել հարաբերություններին։ Իսկ ինչպես կարելի է հասկանալ, որ նա ձեզանից միայն սեքս է ուզում։
1. Դուք միշտ հանդիպում եք աշխատանքից հետո, իսկ հանգստյան օրերը միասին չեք անցկացնում։ Եթե ձեր հանդիպումները երկուշաբթիից ուրբաթ են տեղի ունենում, ուրեմն հարկավոր է զգուշանալ։
2. Ձեր բոլոր զրույցները միայն սիրախաղի եւ սեքսի մասին են։ Նա միշտ այս մասին է խոսում։
3. Դուք չեք հասկանում եւ չեք հիշում իրական մի հանդիպում։ Բոլոր հանդիպումները կամ մեքենայի մեջ են, կամ հյուրանոցում, կամ տանը։
4. Նա ձեզ չի ավելացնում սոցիալական կայքերի իր էջերում, իսկ լուսանկարների վրա բոլոր նշումները հեռացնում է։
5. Դուք չեք տեսել նրա ընկերներին, քանի որ դուք իր հետ ոչ մի երեկույթի չեք գնացել։ Իսկ երբ դուք պատահաբար հանդիպում եք ինչ-որ մեկին, նա ձեզ ներկայացնում է որպես «ծանոթ» եւ շտապում է հեռանալ։
6. Նրան չեն հետաքրքրում ձեր պատմությունները, խնդիրները։ Նա կարող է ձեզ օգնել միայն սեքսի միջոցով։
7. Նա շատ ուշադիր է, որպեսզի դուք նրա տանը ոչ մի իր չմոռանաք։
8. Նա երբեք ձեզ չի գովում, այլ միայն նշում է, որ դուք շատ սեքսուալ եք։
9. Նա խուսափում է ռոմանտիկ հանդիպումներից, նվերներից եւ անակնկալներից։ Ձեր բոլոր հանդիպումները նույնանման են։
Աղբյուրը՝ gorabbit.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:35, 21 մայիսի
Կաննում կայացել է Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ամերիկյան ֆիլմի ցուցադրությունը23:24, 21 մայիսի
Մարտին Սկորսեզեն դստեր հետ հայտնվել է TikTok-ի հումորային տեսանյութում22:29, 21 մայիսի
Ամերիկուհին, ով պնդում է, որ ամուսնացել եւ բաժանվել է ուրվականից, այժմ որդեգրել է «դիվահար» ծաղրածուի21:04, 21 մայիսի
Wine Story. Ոչ ալկոհոլային գինիներ՝ այս տարվա թրենդը20:24, 21 մայիսի
Անահիտ Սիմոնյանի համարձակ զգեստն ու Ադելի «Easy on me» երգի cover-ը՝ երգչուհու մեկնաբանությամբ (ֆոտո/վիդեո)19:22, 21 մայիսի
«Կարիբյան ծովի ծովահենների» պրոդյուսերը ցանկանում է վերադարձնել Ջոնի Դեփին16:25, 21 մայիսի
Մադոննան հարգանքի տուրք է մատուցել իր «հավերժական մուսա» Ֆրիդա Կալոյին15:23, 21 մայիսի
Jimmy Choo-ն ներկայացրել է Մոխրոտի «բյուրեղյա կոշիկները», որոնց արժեքը 4200 եվրո է14:37, 21 մայիսի
Սքարլեթ Յոհանսոնը ցնցված է արհեստական ինտելեկտի chatbot-ից, որն իր ձայնի նմանակումն է13:50, 21 մայիսի
«Ակվամեն»-ի աստղ Ջեյսոն Մոմոան նոր սեր է գտել13:16, 21 մայիսի
Նիհարած Քրիստինա Ագիլերային կասկածում են Օզեմպիկ օգտագործելու մեջ12:10, 21 մայիսի
Yerevan Gastronomic Days. Հայաստանը՝ համաշխարհային մակարդակի գաստրոնոմիական հարթակ