Անելանելի իրավիճակներ չեն լինում, միշտ էլ ընտրության հնարավորություն կա։ Ամեն անգամ, երբ մենք կարեւոր ընտրության առաջ ենք կանգնում, հարկավոր է հիշել, որ կա երկու տարբերակ՝ ընտրություն հօգուտ անցյալի եւ ապագայի։
Հօգուտ անցյալի կատարած ընտրությունը ծանոթ է ձեզ։ Դրանով դուք ընտրում եք կանոնավոր եւ ձեզ ծանոթ մի ուղի՝ հուսալով, որ վաղվա օրը լինելու է այնպես, ինչպես այսօր է։ Այսինքն՝ փոփոխությունների, նոր ձեռքբերումների կարիք չկա։ Միգուցե դա այնքան էլ ցանկալի տարբերակ չէ, բայց դրան արդեն ընտելացել եք. ո՞վ գիտե, հնարավոր է, ապագան ավելի վատ է լինում։
Հօգուտ ապագայի կայացրած ընտրությունը խուճապ, անտեղյակություն եւ անկանխատեսելիություն է պարունակում իր մեջ, քանի որ իրական ապագան հնարավոր չէ կանխագուշակել։ Հետեւաբար, այդ ընտրությունը հանգիստ չի տալիս ձեզ, բայց հուսադրում է, որ շուտով նոր նվաճումներ են ձեզ սպասվում։
Այսպիսով, ամեն անգամ ընտրության առաջ կանգնելիս պետք է որոշում կայացնել Հանգստության եւ Անհանգստության միջեւ։
Իսկ ինչպես պետք է ընտրություն կատարել կամ հասկանալ՝ ճիշտ էր այն, թե ոչ։ Առաջին հերթին հարկավոր է գիտակցել, որ որոշում ընդունելը հետաձգելը սխալ քայլ է, քանի որ դուք այդպես էլ չեք կայացնի այն։ Մի մտածեք, որ այդ հարցը «վաղը», «հետո», «մի օր» կլուծվի։ Ոչ, որոշումը հենց հիմա է պետք կայացնել։
Ի դեպ, որքան դժվար է որոշումը, այնքան ավելի մեծ է դրա գինը։ Եթե անմտածված եք որոշում ընդունում, ուրեմն սպասեք, որ հայտնվելու եք զոհի կարգավիճակում, ինչից հետո սկսելու եք զղջալ ու փնտրել մեկին, ում կարելի է մեղադրել ստեղծված իրավիճակի համար։ Ուստի, որոշում կայացնելուց առաջ պետք է մտածել դրա գնի մասին՝ «արժե դիմել այդ քային, թե ոչ»։ Հաջորդիվ հարկավոր է հասկանալ, թե արդյոք դուք պատրաստ եք իրականացնել եւ պատասխանատվություն կրել այդ որոշման համար։
Առաջին հայացքից այս ամենը բավականին հեշտ թվացող երեւույթներ են, սակայն իրականում լուրջ որոշում ընդունելը շատ դժվար գործընթաց է, քանի որ ընտրելով մի տարբերակը՝ դուք մերժում եք մյուսը եւ փակում դրա իրականացման ուղիները։ Կարեւոր է նաեւ հասկանալ՝ ձեր որոշումը մինչեւ վերջ եք կատարելու, թե մասամբ։
Որոշումներ կայացնելու հարցում մարդիկ բաժանվում են երկու խմբի։ Մաքսիմալիստները փորձում են ընտրել լավագույն տարբերակը՝ ոչ թե նվազեցնելով սխալվելու հավանականությունը, այլ ընտրելով ամենաձեռնտու որոշումը։ Օրինակ, եթե նրանք պետք է հեռախոս գնեն, ուրեմն կամ «ամենաթանկը», կամ «ամենավերջին թողարկվածը». կարեւորը՝ «ամենա»-լինի։ Իսկ մինիմալիստները փորձում են գտնել այն տարբերակը, որը լավագույնս բավարարում է նրանց պահանջները։ Օրինակ, եթե նրանք հեռախոս են ցանկանում գնել, նրանց պարզապես հարկավոր է հեռախոս, որով կարելի է զանգել եւ սմս հաղորդագրություն գրել։
Այսպիսով, լուրջ եւ կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ մտածեք հետեւյալ յոթ հարցերի շուրջ։
1. Որոշումը կայացնում եմ հօգուտ անցյալի՞, թե՞ ապագայի։
2. Ո՞րն է իմ ընտրության եւ որոշման գինը։
3. Ես մաքսիմալի՞ստ եմ, թե՞ մինիմալիստ որոշումներ կայացնելիս։
4.Պատրա՞ստ եմ պատասխանատվություն կրել կայացրած որոշումների համար։
5. Իմ ընտրությամբ ես փակու՞մ եմ մյուս բոլոր ուղիները։
6. Որոշումն իրականացնելու եմ ամբողջությա՞մբ, թե մասամբ։
7, Եվ ամենակարեւորը՝ «Ինչու՞ եմ ես հենց դա ընտրում»։
Աղբյուրը՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները