«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Շիկակարմրահեր տղամարդկանց գրավչության 21 գաղտնիք

21:06, 30 հուլիսի

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շիկակարմրահեր տղամարդկանց գրավչության 21 գաղտնիք։

1. Ինքնավստահություն

Մանուկ հասակում ծաղրանքի ենթարկվելու հետեւանքով շիկակարմրահեր տղաները ի վերջո ավելի ինքնավստահ ու կայացած են դառնում եւ սովորում են գնահատել սեփական անձը, ինչպես նաեւ թույլ չեն տալիս ծաղրել իրենց։

2. Անհատականություն

Շիկակարմրահեր տղամարդկանց միշտ դատում են ըստ իրենց արտաքին տեսքի, իսկ շիկակարմիր վարսերը յուրահատկություն եւ վառ անհատականություն են փոխանցում իրենց կերպարին։

3. Շիկակարմիր մորուք

Երբ նրանք մեծանում են, նրանց մորուքը ավելի ոճային տեսք է հաղորդում իրենց։

4. Հումորի զգացում

Քանի որ մանուկ հասակում նրանց ծաղրել են, շիկակարմրահեր տղաները գիտեն, թե ինչպես է պետք ընդունել կատակը եւ ծիծաղել սեփական անձի վրա։

5. Պեպենները

Ախ, այս պեպենները՝ միշտ սեքսուալ ու հմայիչ։

6. Նրանք հիանալի են անկողնում

Հարցրեք այն կանանց, ովքեր փորձել են հարաբերություններ ունենալ այս տեսակ տղամարդկանց հետ։ Նրանք ուղղակի անկրկնելի են։

7. Յուրահատկություն

Շիկակարմրահեր տղամարդիկ յուրահատուկ են եւ միշտ գրավում են հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։

8. Նրանք ավելի ուշ են ծերանում

Շիկակարմրահեր տղամարդիկ եւ արեւը երբեք էլ ընկերներ չեն դառնա։ Բայց ի տարբերություն այլ տղամարդկանց՝ նրանց մաշկը տարիքին զուգընթաց ավելի դանդաղ է ծերանում։

9. Ուղղամտություն

Նման տղամարդիկ հիմնականում բավականին ուղղամիտ են ու անկեղծ։ Եթե նրանց ինչ-որ բան դուր չի գալիս, դուք անպայման կիմանաք այդ մասին։

10. Նրանք ոճային են

Շիկակարմիր վարսեր ունեցող տղամարդը կարող է գրավել ցանկացած կնոջ՝ հատկապես երբ նա կոստյումով է։

11. Շիկակարմրահեր տղամարդկանց աչքերը

Կապույտ/ կանաչ աչքերը նրանց գրավչությունն ավելի ամբողջական են դարձնում։

12. Կրքոտ են

Շիկակարմրահեր տղամարդիկ զգայուն ու կրքոտ են բոլոր հարցերում։

13. Նրանք տարբերվող են

Նման տղամարդիկ տարբերվում են մյուսներից իրենց խորհրդավորությամբ եւ գաղտնիությամբ։

14. Շքեղ են

Շիկակարմրահեր տղամարդիկ գրավում են ոչ միայն իրենց արտաքին տեսքով, այլեւ բնավորության գծերով ու պահելաձեւով։.

15. Նրանցք արեւայրուքը

Եթե այս տեսակ տղամարդուն հաջողվում է արեւայրուք ընդունել, ուրեմն դուք իսկական գանձ եք գտել։

16. Շեշտադրում

Սովորաբար շիկակարմիր վարսեր ունեցող տղամարդիկ յուրահատուկ շեշտադրությամբ են խոսում՝ հատկապես օտար լեզուներով։

17. Շիկակարմրահեր տղամարդիկ եսասեր չեն

Որպես կանոն նման տղամարդիկ շատ հոգատար ու նվիրված են լինում։

18. Նրանք իսկական մտածողներ են

Նման տղամարդիկ գիտեն, թե ինչ են ցանկանում եւ ձգտում են հասնել դրան։

19. Շիկակարմրահեր տղամարդիկ կպաշտպանեն ձեզ

Գիտնականները պարզել  են, որ շիկակարմրահեր վարսեր ունեցող տղամարդիկ ավելի դիմացկուն են։ Իսկ ո՞ր կինը չի ցանկանա տղամարդ տեսնել իր կողին ուժեղ։

20. Սերունդ

Եթե կարողացել եք գտնել նման տղամարդու, չի բացառվում, որ շուտով հայտնվելու եք շիկակարմրահերների ընտանիքում։

21. Նրանք միշտ ցանկալի են

Շիկակարմրահեր տղամարդիկ քիչ են, բայց միշտ ցանկալի կանանց համար։

 

 


21 Reasons Ginger Guys Are
Gods Amongst Men
 via Клубер

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել