Հունիսի 11-ին Զվարթնոցի տաճարում տեղի ունեցավ դաշնակահար Տիգրան Համասյանի եւ Երեւանի պետական կամերային երգչախմբի համատեղ՝ «Լույս ի լուսոյ» խորագիրը կրող շրջագայության համերգը:
Հայկական հոգեւոր երաժշտությունը հնչեց նորովի մեկնաբանությամբ: Մոտ մեկ ժամ տեւած համերգի ընթացքում Համասյանը նվագեց Կոմիտասի, Մ. Մաշտոցի եւ Նարեկացու ստեղծագործություններից:
Համերգին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով լրագրողների հետ զրույցում ասաց.
«Տիգրան Համասյանի այս համերգաշարը ես շատ բարձր եմ գնահատում, որովհետեւ մեզանում եղան մի քանի երաժիշտներ, ովքեր հստակ գիտակցեցին, որ իրենք առաքելություն ունեն 2015 թվականին, եւ այդ իմաստով Տիգրանի համերգների խորհուրդը միանշանակ է, առավել եւս, երբ մենք այդ համերգը կազմակերպում ենք քրիստոնեական ամենավաղ շրջանի տաճարում եւ հատկապես այն հատվածում, որն ուղղակիորեն նայում է մեր պատմական Հայաստանի Արարատ լեռանը: Համասյանն իր այս համերգաշարով ասում է՝ 100 տարի անց ես վերադառնում եմ իմ պատմական հայրենիք՝ այսպիսի տաղանդավոր, ստեղծագործող եւ նայելով դեպի վաղվա օրը: Կարծում եմ՝ շատ կարեւոր նախաձեռնություն է, շատ ողջունելի է գաղափարը, հաղթանակած, վերածնված ժողովրդի խորհրդանշող համերգաշար է»:
Նշենք, որ հունիսի 13-ին Տիգրան Համասյանը համերգ կունենա Ստեփանակերտում, հունիսի 15-ին՝ Գյումրիում, այնուհետ նա կշարունակի իր շրջագայությունը Վրաստանում եւ Թուրքիայում:
Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)