Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մահը ցնցեց ոչ միայն ռուսաստանցիներին, այլեւ հայերին, ովքեր ծանոթ էին երգչուհու վառ ու կենսախինդ կերպարին: Անսպասելիորեն եւ մեծ արագությամբ զարգացող գլխուղեղի քաղցկեղը խլեց երգչուհու կյանքը, ով մահացավ իր ծննդյան 41-ամյակից շաբաթներ առաջ: Ցավոք, ամիսներ առաջ էլ դարձյալ քաղցկեղից մահացավ նաեւ հայ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, ով ընդամենը 34 տարեկան էր...
Մահը չի հարցնում ո'չ տարիք, ո'չ սեռ, ո'չ էլ` հայտնիություն: NEWS.am STYLE-ը ներկայացնում է այն հայտնի հայերին, ովքեր հեռացան կյանքից երիտասարդ տարիքում:

«Որգայթ» հեռուստասերիալից հայտնի դերասաններ Արամ Միսակյանը եւ Գեղամ Ղանդիլյանը մահացան 2009 թվականին` ավտովթարի հետեւանքով: Արամը 36 տարեկան էր, իսկ Գեղամը` 35:

2013 թվականին դերասան Երվանդ Ենգիբարյանը մահացավ ավտովթարից` իր ծննդյան 30-ամյակի հաջորդ օրը:

2013 թվականին եւս մեկ դերասան հեռացավ կյանքից: Արսեն Առաքելյանը 31 տարեկան էր:

2014 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում բնակվող դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը մահացավ քաղցկեղից` 34 տարեկան հասակում:

2013 թվականին նկարահանումների շտապող դերասանների խումբը ենթարկվեց ավտովթարի, ինչի հետեւանքով մահացավ նրանցից մեկը` 22-ամյա Ջիվան Նիկոլյանը:

Հայտնի եւ սիրված շոումեն Մարկ Սաղաթելյանը նույնպես մահացավ հանկարծահաս հիվանդության հետեւանքով` 42 տարեկանում:

Տաղանդավոր երգչուհի Վարդուհի Վարդանյանի կյանքը խլեց դաժան ավտովթարը, որը տեղի ունեցավ 2006 թվականին: Երգչուհին այդ ժամանակ 30 տարեկան էր:
Հեղինակ` Աշա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ