Բրիտանացի հրապարակախոս Ջոն Ռոնսոնն իր «The Psychopath Test» գրքում հետաքրքիր մտքեր է գրել, թե ինչու են խենթերը տնօրեններ եւ հարուստներ դառնում։
Ի դեպ, խենթը գիժ չէ, այլ յուրահատուկ հոգեբանական ունակություններով օժտված մեկը, որը ունակ չէ ընդունել եւ հասկանալ մյուսների զգացմունքները, տանջվել, ուստի կարող է առանց զղջալու վնաս պատճառել մյուսներին։
Այսպիսով, ինչու՞ են հենց այս մարդիկ տնօրեններ եւ հարուստներ դառնում։
Նրանք չեն տանջվում
Ամստերդամի եւ Քալիֆորնիայի համալսարանների գիտնականները պարզել են, որ խենթերը չեն տրվում զգացմունքներին՝ անգամ ամենաողբերգական պահերին (օրինակ՝ հարազատի մահը)։
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ հարուստ մարդիկ ավելի սառը վերաբերմունք են տածել եւ ավելի հանգիստ են պատմել իրենց կյանքի ամենատխուր ակնթարթների մասին։
Ինքնասիրահարվածություն
Նոբելյան մրցանակակիր, հոգեբան Դենիել Կանենմանի ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մարդկանց հարստանալու հարցում մեծ դեր ունի հաջողությունը։ Սակայն հարուստ մարդիկ չեն գիտակցում դա եւ կարծում են, որ ամեն ինչի հասել են միայն հանուն իրենց խելքի, իմաստուն քայլերի, աշխատասիրության եւ գիտելիքի շնորհիվ։
Խղճի զգացման բացակայություն
Հոգեբանները, որպես կանոն, պնդում են, որ խենթերն իրենց կատարած սխալներում այլ մեղավորներ են փնտրում։ Ռոնսոնը համոզված է, որ այս մարդիկ խիղճ չունեն, եւ աշխատակիցների շրջանում բավական տխրահռչակ են։
Եսասիրություն
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ավելի քիչ գումար ունեցող մարդիկ ավելի պատրաստակամ են նվիրվատվություն անել, քան նրանք, ովքեր բավականին մեծ եկամուտ ունեն, քանի որ նրանք զգացմունքներին չեն տրվում։
Միայնություն եւ բուռն զգացողությունների պակաս
Խենթ մարդիկ միշտ սուր զգացողությունների պակաս են զգում։ Նրանք շատ հաճախ կարող են վիրավորել մյուսներին, վատ քայլեր կատարել, ցավ պատճառել միայն նման զգացողություններ ունենալու համար։ Այո, նրանք ունակ են նման եսասիրական քայլեր անել, կողքից հանգիստ նայել ստեղծված ծայրահեղ իրավիճակին եւ հաճույք ստանալ։
Աղբյուրը՝ happyphilosophy.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)