Վաղը՝ հուլիսի 3-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է ամերիկյան հայտնի երգչուհի, երգահան Բեթ Հարթի համերգը։ Ովքեր ծանոթ չեն երգչուհու արվեստին, տեղեկացնենք, որ Բեթը ստեղծագործում է երաժշտական երկու ուղղությամբ՝ ռոք եւ բլյուզ/սոուլ։ Ուստի, ձեզ անմոռանալի համերգ է սպասվում։
«Երբ մեկ տարի առաջ իմացա, որ Հայաստան եմ գալու, շատ ուրախացա, քանի որ սա իմ հերթական արկածներից մեկն է։ Ուրախ եմ, որ Հայաստանում եմ։ Չգիտեմ՝ ինչ եմ երգելու վաղը, քանի որ երբեք չեմ ծրագրում իմ համերգները. ամեն ինչ ինքնաբուխ է ստացվում»,- ասաց Բեթը։
«Ես միշտ գրում եմ այն, ինչ ինձ հետաքրքրում է՝ իմ եւ ծնողներիս, իմ եւ Աստծո միջեւ եղած հարաբերությունների, ստեղծագործական կյանքի մասին։ Դա պայքար է իմ եւ իմ միջեւ, թե ինչպես եմ ես ընկալում ինձ եւ ով եմ ես իրականում»։
NEWS.am STYLE-ի թղթակցի այն դիտարկմանը, որ Բեթին հաճախ նմանեցնում են Ջենիս Ջոփլինին եւ անգամ հրավիրել են նկարահանվել երգչուհու կենսագրական ֆիլմում, Բեթը ծիծաղեց ու պատասխանեց.
«Ես խուսափում եմ այդ համեմատությունից, քանի որ մենք նման չենք ոչ մատուցած երաժշտությամբ, ոչ բնավորությամբ։ Ֆիլմում խաղալու առաջարկ չեմ ստացել, քանի որ Ջենիսի հարազատները ֆիլմ նկարահանելու ցանկություն չունեն»։
Նշենք, որ Բեթ Հարթն ու One Production-ի մենեջերը զգուշացրեցին, որ դեմ են համերգի ժամանակ Բեթին եւ նրա թիմի անդամներին լուսանկարելուն։ Հետեւաբար, ցանկալի է համերգին ներկայանալ առանց տեսախցիկների եւ պլանշետների։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին