Կանանց սիրտը շատ հեշտ է գրավել՝ չնայած տղամարդիկ ճիշտ հակառակն են կարծում։ Ուստի, առաջարկում ենք տասը կանոն, որոնք կօգնեն ձեզ հաջողության հասնել այս գործում։
Զսպիր զգացմունքներդ
Երբ դու երազում ես նրա մասին, նա զգում է դա, եւ նվազեցնում իր սիրտը գրավելու բոլոր շանսերը։ Իսկ երդ դու զսպում ես զգացմունքներդ, ակամայից մագնիսի պես ձգում ես նրան։
Կեցվածք
Ճիշտ եւ գեղեցիկ կեցվածքը տղամարդու հմայքի գրավականներից մեկն է։ Ճիշտ կեցվածքով տղամարդիկ ավելի գրավիչ են։ Բացի այդ, նրանց այդ դիրքը խթանում է ներքին օրգանների ճիշտ աշխատանքին։
Ոտքեր
Գոյություն ունի հետաքրքիր մի հաշվարկ. հարկավոր է չափել ազդրի ոսկորի լայնությունը, իսկ հետո կշռվել։ Երկրորդ ցուցանիշը պետք է բաժանել առաջինի վրա։ Եթե ստացված թիվը 1.99 կամ 2 է, ուրեմն տղամարդը ուժեղ բնավորություն ունի։ Կանայք այս ցուցանիշը նույնիսկ հեռվից են նկատում։
Կոբրայի դիրք
Հաստատված է, որ կոբրայի դիրք ընդունելիս տղամարդու մոտ տեստոստերոն հորմոնի մակարդակը կտրուկ բարձրանում է։ Ուստի, կնոջ հետ հանդիպելիս կարելի է մի քանի րոպե կոբրայի դիրք ընդունել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է պառկել փորի վրա, ձգել ոտքերը եւ ձեռքերով մարմինը հրել դեպի վերեւ՝ փորձելով ճակատով հպվել ողնաշարի պոչուկին, ինչն իհարկե, անհնար է։
Դադար
Անհրաժեշտ է կնոջ հետ խոսելիս բարձրացնել նրա ադրենալինը։ Երբ զրուցելիս դուք դադար եք տալիս, նա շունչը պահած սպասում է, թե երբ է լսելու երկար սպասված տեղեկատվությունը կամ խոսքերը։ Սակայն այս դադարը նույնպես չպետք է շատ երկարացնել եւ չարաշահել։
Կատարողականություն
Ցանկացած կեղծիք կինը միանգամից հասկանում է եւ այն ընկալում որպես տղամարդու թերություն։ Հետեւաբար, եթե ինչ-որ բան խոսք եք տվել, ուրեմն անպայման կատարեք այն։ Մի փորձեք արդարացումներ փնտրել։
Սպիտակ շապիկ
Կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանց 80%-ի կարծիքով՝ տղամարդու ամենասեքսուալ հագուստը սպիտակ շապիկն է։ Lana del Rey-ի «Blue jeans, White shirt» երգը այս հարցման վառ ապացույցն է։
Խաղեր
Սեքս-խաղերից կանանց մեծամասնությունը նախընտրում է «Օդաչու եւ ուղեկցորդուհի» խաղը։ Երկրորդ տեղում «Հարուստն ու սպասուհին» է, իսկ երրորդում՝ «Պրոֆեսորը եւ ուսանողուհին»։ Ընտրիր։
Խոհարարություն
4000 կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանց 80%-ը սեքսուալ են համարում տղամարդու՝ ճաշ պատրաստելու գործընթացը։ Սա իսկապես բարձրացնում է նրանց տրամադրությունը Այո, բնությունից չես փախչի։
Հումորի զգացում
Լավ հումորը տղամարդու գրավչության անբաժանելի մասնիկն է։ Բացի այդ, հումորի զգացում ունեցող մարդիկ ավելի հեշտությամբ են ընդունում իրենց եւ դիմացինի թերությունները, ինչպես նաեւ հաղթահարում խնդիրները։ Իսկ կանայք միշտ փնտրում են այնպիսի տղամարդկանց, որոնք կարող են դիմակայել եւ լուծել ցանկացած խնդիր։
Աղբյուրը՝ sexart.me
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին