«Ոսկե Ծիրան 2015» կինոփառատոնն ավարտվեց: Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ փառատոնի փակման եւ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին նախորդեց կարմիր գորգը:
Խաղարկային ֆիլմերի գլխավոր մրցանակին արժանացավ Սիռո Գեռայի (Կոլումբիա) «Օձի գրկում» ֆիլմը: Նույն անվանակարգում արծաթե ծիրան հանձնվեց Կիմ դե-Հաունին՝ «Ձմռան վերջը» ժապավենի համար:
Վավերագրական ֆիլմերի անվանակարգում հաղթող ճանաչվեց Սիմոնե Ռապիզարդա Կազանովայի «Իմաստի ստեղծումը» ժապավենը, իսկ երկրորդ տեղի մրցանակին արժանացավ «Գերմանական երիտասարդություն» ֆիլմը:
«Հայկական համայնապատկեր» խորագրում մրցանակների արժանացան Աննա Գորոյանի «Բժիշկը» եւ Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեքը»:
Էկումենիկ ժյուրիի եւ լրագրողների ու կինոգետների ժյուրիի մրցանակին արժանացավ Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ժապավենը, իսկ Հրանտ Մաթեւոսյանի հիմնադրամի մրցանակը ստացավ Գագիկ Մադոյանն իր «Ճանապարհ» ֆիլմի համար:
Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն