Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Վեց տարբերություն սեքսի եւ սիրո միջեւ

21:32, 26 օգոստոսի

Սեքսի եւ սիրո միջեւ կան որոշակի տարբերությունները։ Երբ կինը եւ տղամարդը սիրում են միմյանց, նրանց սերն ու զգացմունքները երջանկություն են պարգեւում եւ միշտ չէ, որ ամեն ինչ ավարտվում է սեքսով։ Լինում են նաեւ դեպքեր, որ մարդիկ սիրով են զբաղվում առանց սիրելու եւ զգացմունքներ տածելու։ Հետեւաբար կարելի է խոսել այն վեց հատկությունների մասին, որոնցով սերը տարբերվում է սեքսից։

Ճանաչում

Առաջին անգամ երբ կինը եւ տղամարդը հանդիպում են միմյանց, նրանք, հնարավոր է, այնքան էլ լավ չզգա իրենց։ Չէ՞ որ զույգերին ժամանակ է հարկավոր միմյանց ճանաչելու համար։ Իսկ սեքսով զբաղվելու համար պարտադիր չէ սիրել կամ զգացմունքներ ունենալ դիմացինի հանդեպ։ Ֆիզիկական կապը հատուկ զգացողություններ չի պահանջում։

Պարտավորություններ  

Կարծիք կա, որ կարելի է սեքսով զբաղվել առանց պարտավորությունների եւ հարաբերությունների հետագա ընթացքի։ Սակայն եթե կինը եւ տղամարդը սեռական հարաբերություններ են ունենում սիրելով, ապա այն պարզապես ֆիզիկական ակտ չէ, այլ սիրո արտահայտման հիանալի միջոց։

Սկիզբ

Ամեն սկսվում է ոչ թե ննջասենյակում, այ սիրախաղից, երբ կինը եւ տղամարդը հանդիպում են միմյանց եւ նրանց միջեւ զգացմունք ու սեռական ցանկություն է առաջանում։ Սեքսը միայն սեռական ակտը չէ, այն նաեւ իր մեծ ներառում է հարաբերությունների «նախաբանը», երբ զուգընկերները վայելում են միմյանց հետ անցկացրած ամեն մի րոպեն։ Սակայն եթե զուգընկերներին միայն սեքսն է կապում, նրանք չեն ցանկանում գրավել դիմացինին, անել հնարավոր ամեն ինչ նրան գոհացնելու եւ երջանկություն պարգեւելու համար։

Օրգազմ

Երբեմն օրգազմը համեմատում են սիրո հետ։ Բայց օրգազմը գոռալու եւ ճչալու ցանկություն է  առաջացնում, եւ այս զգացողությունը ոչ մի կապ չունի սիրո ու դրա եթերային զգացողությունների հետ։ Օրգազմը սեքսի բաղկացուցիչ մասն է, սակայն եթե կնոջ եւ տղամարդու միջեւ մեծ սեր է, ապա դրա կիրքը եւ հաճույքն այլ է՝ ավելի խորը ե կատարյալ։

Ազատագրում

Սեքսը միայն ռոմանտիկան չէ։ Երբեմն մարդիկ սեքսով են զբաղվում կուտակված զգացմունքներից, կարոտից կամ ծանր աշխատանքային օրվանից հետո առաջացած լարվածությունից ազատվելու համար։ Այս պարագայում սերը զգացմունքներն են, իսկ սեքսը՝ գործողությունները։ Հաճախ մարդիկ սեքսով են զբաղվում նաեւ իրենց եսասիրական պահանջները  բավարարելու համար։ Նման դեպքերում սիրո մասին խոսք անգամ չի կարող լինել։

Ինքնազոհություն

Սերը ստիպում է սիրահարներին եւ ֆիզիկական, եւ զգայական հաճույք պատճառել իրենց սիրելիին։ Սիրահարված մարդկանց հոգին, ասես, սնունդ ստանա իր սիրած անձնավորությունից, այդ պատճառով նրանք ավելի զգայուն ու մեղմ են իրենց ընտրյալի հանդեպ։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի հաճույք պարգեւեն նրան։ Այս ամենի հետ համեմատած՝ սեքսը կատարվում է արագ եւ ունի մեկ նպատակ՝ բավարարել ներքեւում առաջացած պահանջը։

 

Աղբյուրը՝ sexart.me

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել