MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Մոլորություններ ամուսնալուծությունների մասին

20:13, 1 օգոստոսի

Սովորաբար ամուսնալուծության մասին խոսելիս մարդիկ առաջնորդվում են արդեն իսկ ընդունված կարծրատիպերով, որոնցից շատերը ուղղակի առասպել են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Ներկայացնում ենք ութ մոլորություն ամուսնալուծությունների մասին։

1. Ամուսնալուծություն նշանակում է պարտություն

Նույնիսկ եթե ցանկանում եք ամբողջ կյանքի ընթացքում ապրել մեկ զուգընկերոջ հետ, ամուսնալուծությունը պարտություն չէ։ Հարաբերությունները ձեր երկուսի ձեռքբերումն է, եւ եթե դուք միասին հիանալի ժամանակ եք անցկացրել եւ երջանիկ եք եղել, ուրեմն ձեր միությունը հաջողված էր։ Ոչ մեկը մեղավոր չէ, որ դուք չեք ցանկանում միասին լինել։

2. Ամուսնալուծությունից հետո զուգընկերները դառնում են թշնամիներ

Երբ մարդիկ ամուսնալուծությունից հետո թշնամիներ են դառնում, մեղավորը հենց իրենք են, ոչ՝ ամուսնալուծությունը։ Իհարկե, դժվար է առանց ցավի հեռանալ սիրած անձնավորությունից կամ բաց թողնել նրան, բայց խնդիրը կարելի է լուծել ավելի քաղաքակիրթ մեթոդներով՝ թեկուզ փաստաբանների օգնությամբ։

3. Եթե դուք դժբախտ եք, ուրեմն շուտով բաժանվելու եք

Համատեղ կյանքում լինում են եւ վերելքներ, եւ անկումներ։ Վերջինիս դեպքում զույգերը սկսում են միանգամից մտածել ամուսնալուծության մասին՝ առանց մտածելու խնդիրները միասին լուծելու եւ նոր ձեռքբերումների հասնելու մասին։ Պետք չէ կտրուկ որոշումներ կայացնել։

4. Ամուսնալուծությունը աղետ է երեխաների համար

Չնայած երեխաների համար դժվար է հաշտվել ծնողների բաժանման մտքի հետ, բայց նրանք երջանիկ կլինեն միայն այն դեպքում, երբ ծնողները նույնպես երջանիկ են։ Ճիշտ է, ամուսնալուծությունը բացասական ազդեցություն է ունենում երեխաների վրա, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման ընտանիքներում երեխաների մոտ խնդիրներ են առաջանում ոչ թե ամուսնալուծության, այլ վատ դաստիարակության եւ անուշադրության հետեւանքով։

5. Մինչամուսնական համատեղ կյանքը ամուսնալուծության է հանգեցնում 

Եւս մեկ մոլորություն ամուսնալուծությունների մասին։ Մինչեւ ամուսնանալը միասին ապրելը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ ամուսնալուծության վրա, քանի որ եթե զուգընկերներից մեկը որոշել է հեռանալ, նա կանի դա՝ առանց հաշվի առնելու մինչամուսնական համատեղ կյանքը։ Այս հարցում առավել կարեւոր է զուգընկերների տարիքը. որքան երիտասարդ են նրանք, այնքան ավելի մեծ է բաժանվելու հավանականությունը։

6. Երկրորդ ամուսնության դեպքում բաժանվելու վտանգը ավելի մեծ է

Այո, սա ճշմարտություն է, բայց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջին եւ երկրորդ ամուսնությունների դեպքում տեղի ունեցած բաժանումների տարբերությունը  ընդամենը 3% է։ Ուստի, այս տեսակետը շատ չափազանցված է։

7. Դուք կարող եք պահպանել ձեր ամուսնությունը

Եթե կարծում եք, որ կարող եք ապահովագրել ձեր ամուսնությունը եւ ստիպել ձեր զուգընկերոջը հրաժարվել բաժանման մտքից, սխալվում եք։ Դուք ռոբոտի հետ չեք ապրում, որ կարողանաք վերահսկել նրա քայլերը։

8. Ամուսնալուծությունը պատճառը դավաճանությունն է

Ամուսնությունների միայն 17%-ի պատճառն է ամուսնական անհավատարմությունը։ Ճիշտ է, դժվար է ներել ձեզ դավաճանած զուգընկերոջը, բայց հանուն ամուսնությունը փրկելու կարելի  է ուժ գտնել եւ դիմել այդ քայլին։

 

Աղբյուրը՝ Kleo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել