«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Տասնչորս երեույթ, որոնք սպանում են սերը

22:09, 1 օգոստոսի

Կարծիք կա, որ սերը չի մահանում, եւ եթե այն իսկական ու մեծ սեր է, ուրեմն ունակ է հաղթահարել ցանկացած դժվարություն։ Սակայն շատերը չեն հասկանում, որ սկզբնական շրջանում սերը փխրուն է եւ շատ հեշտ է այն սպանել։ Իսկ ո՞ր երեւույթներն են ունակ սպանել սերը։

1.Վերահսկողություն

Որտեղ կա վերահսկողություն, այնտեղ բացակայում է կյանքը։ Երբ կինը վերահսկում է իր տղամարդուն, առանց հասկանալու թերագնահատում ու ցածրացնում է նրան։ Սակայն դրանից բացի, նա նույնպես երջանիկ չէ, քանի որ ցանկացած կին ցանկանում է ուժեղ եւ առնական տղամարդ տեսնել իր կողքին։ Վերահսկողությունը հուշում է վստահության պակասի մասին։ Իսկ այնտեղ որտեղ վստահություն չկա, չկա եւ սեր։

2. Պատասխանատվության բացակայություն

Անպատասխանատվությունը սպանում է սերը։ Եթե  բանավեճերի ընթացքում դուք միշտ այլ մեղավորներ եք փնտրում եւ կարծում եք, որ դուք անթերի եք, դուք պատասխնատվություն չեք զգում ձեր հարաբերությունների համար։

3. Փոխադարձ հարգանքի բացակայություն

Եթե զուգընկերները չեն հարգում միմյանց, չունեն իրենց անձնական կյանքը եւ մոռացել են իրենց նպատակների ու ցանկությունների մասին, ուրեմն փոխադարձ հարգանքի պակաս կա, ինչը վաղ թե ուշ բացասաբար է ազդելու հարաբերությունների հետագա զարգացման վրա։ Զուգընկերներից ոչ մեկը չպետք է մյուսին իր սեփականությունը համարի եւ արգելքներ սահմանի այս կամ այն հարցում։

4. Չարդարացված սպասելիքներ

Դիմացինը չի կարող գլխի ընկնել կամ իմանալ, թե ինչ եք դուք ցանկանում։ Անգամ հոգատար մայրը երբեմն չի հասկանում, թե ինչ է ցանկանում իր փոքրիկը։ Մի ամաչեք եւ բարձրաձայնեք ձեր ցանկությունների ու ակնկալիքների մասին, եթե դրանք խելամտության սահմաններում են։

5. Անհամբերություն

Եթե ինչ-որ բան եք մտածել ու կարծում եք, որ հենց այդ նույն վայրկյան պետք է կատարվի, սխալվում եք։ Դուք չեք պատկերացնում, որ դիմացինին ժամանակ է հարկավոր ձեր խնդրանքն ու ցանկությունը հասկանալու եւ կատարելու համար։ Պետք չէ ասել. «Եթե չանես դա հիմա, ուրեմն ինձ չես սիրում»։ Այսպես դուք միայն կործանում եք ձեր սերը։

6. Ցածր ինքնագնահատականը սպանում է սերը

Եթե ձեր ներաշխարհը խաղաղ չէ, դուք ինքնավստահության պակաս եւ ուշադրության կարիք եք զգում, ուրեմն ձեզ բնորոշ է մշտապես սիրված ու ցանկալի լինելու զգացումը, ինչը կխոչընդոտի ձեր սիրուն։

7. Անուշադրություն սեփական անձի նկատմամբ

Անհնար է սիրել մեկ ուրիշին առանց սիրելու սեփական անձը։ Սիրել քեզ նշանակում է ճանաչել ու ընդունել քեզ։ Շատերը այս կետը հասկանում են, որ իրենք կատարյալ են եւ չեն ցանկանում փոփոխվել, զարգանալ։ Սակայն դիմացինին անկեղծորեն սիրելու, ընդունելու եւ հասկանալու համար, պետք է անկեղծ լինել սեփական անձի նկատմամբ։

8. Սպասելիքներ

Պետք չէ տղամարդու փոխարեն մտածել, թե ինչ քայլեր նա պետք է անի, ինչ պետք է ասի, քանի որ ձեր սպասելիքները չարդարանալու դեպքում հուսահատվելու եք, ինչն էլ բացասական է ազդելու ձեր սիրո վրա։

9. Սիրո մասին պատկերացումները սպանում են սերը

Շատերը իրենց համար սիրո մասին պատկերացումներ են ստեղծում, որոնք սովորաբար կատարյալ են լինում, իսկ իրական կյանքում ոչինչ իդեալական չէ։ Կրկին հուսահատություն, կրկին հիասթափություն։

10. Անկեղծ եւ բաց շփման պակաս

Շատ հաճախ կանայք չեն կարողանում անկեղծ շփվել իրենց զուգընկերների հետ եւ ասել իրենց ցանկությունների ու զգացմունքների մասին՝ կարծելով, որ նա չի հասկանա իրենց։ Պետք չէ ակնարկել կամ ենթատեքստերով խոսել, պարզապես հարկավոր է անկեղծորեն պատմել ձեր մտքերի ու գաղափարների մասին։

11. Հարգանք սեփական անձի նկատմամբ

Կին-տղամարդ հարաբերություններում պետք է լինի որոշակի սահման, որը ոչ մեկը՝ անգամ սիրած անձնավորությունը, չի կարող անցնել։ Զուգընկերոջ անձի հասցեին հնչած վիրավորանքը, նվաստացումը կարող է վերջակետ դնել հարաբերություններին։

12. Սեփական թերությունները ցույց տալու վախ

Ձգտելով ցուցադրել ձեր բնավորության միայն ուժեղ եւ լավ կողմերը՝ դուք թակարդ եք լարում ձեր իսկ դեմ, քանի որ այդպես երկար չեք կարող շարունակել եւ մի օր անպայման հայտնվելու եք թակարդում։ Իհարկե, սա սխալ մոտեցում է, քանի որ դիմացինը հնավորություն չունի տեսնել ձեր իրական դեմքը եւ շատ արագ հոգնում է ձեր կեղծավորությունից։

13. Վախեր

Միայնակ մնալու, ամուսնուն կորցնելու վախը ամենավտանգավոր երեույթ է, որը կարող է սպանել սերը։ Հիշեք, եթե չկարողանաք վերահսկել ձեր վախերը, ապա դրանք միգուցե կյանքի կոչվեն եւ իրական դառնան։ Ազատվեք դրանից

14. Կախվածություն զուգընկերոջից

Այն, ինչին մեծ կարեւորություն եք տալիս կյանքում, կարող է խորտակել ձեր կյանքը։ Եթե զուգընկերներից մեկը կախվածություն ունի մյուսից, ապա նա չի կարող երջանիկ լինել հարաբերություններում, եւ նրանց սերը շատ շուտ կմարի։  

 


Աղբյուրը՝ Creu

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել