Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

NEWS.am STYLE-ի մասնագետի կարծիքը. RF լիֆթինգ՝ հրաշագործ ռադիոալիքներ

17:13, 29 հուլիսի

Կանայք հանուն իրենց գեղեցկության պահպանման պատրաստ են ամեն ինչի՝ անգամ ամենադաժան եւ դժվար քայլի։ Համենայնդեպս, ես կդիմեմ բոլոր մեթոդների օգնությանը՝ չնայած բյութի տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ  դեռ կարողանում եմ խուսափել ծայրահեղ միջոցներից։ Այսօր ընթերցողների ուշադրությանն եմ ներկայացնում գեղեցկության պահպանման նոր մեթոդներից մեկը՝ RF (Radio Frequency) լիֆթինգը, որն անձամբ եմ փորձել։ Ճիշտ է, իմ պրոցեդուրաները դեռ չեն ավարտվել, բայց արդյունքն ակնհայտ ու գոհացնող է։

RF լիֆթինգը դեմքի, ինչպես նաեւ մարմնի  մաշկը ձգելու, ցելյուլիտից ազատվելու հիանալի մեթոդ է։ Իհարկե, ինչպես բոլոր ոչ վիրահատական պրոցեդուրաները, RF լիֆթինգի արդյունքը նույնպես միանգամից նկատելի չէ, սակայն փոքր-ինչ համբերատար լինելու դեպքում փոփոխությունները ակնհայտ կլինեն։

Իհարկե, գաղտնիք չէ, որ տարիքին զուգընթաց մաշկի կոլագեն մանրաթելերը շերտավորվում են եւ այլեւս չեն կարողանում պահպանել մաշկի տոնուսը։ Ռադիոալիքային RF լիֆթինգը օգնում է վերականգնել հենց այս մանրաթելերը։ RF իմպուլսները, անցնելով հյուսվածքներով եւ խոչընդոտների հանդիպելով, մինչեւ 650 С տաքացնում են հյուսվածքները։ Արդյունքում, կոլագեն մոլեկուլները վերածվում են ամուր պարույրների՝ ապահովելով մաշկի լիֆթինգը։

Պրոցեդուրան անցավ է. դուք միայն ջերմություն եւ թեթեւ ծակոցներ եք զգում. անհանգստության ոչ մի զգացում։ Նշեմ, որ պրոցեդուրայից հետո հետքեր չեն մնում, իսկ կուրսը սկսելու համար ոչ մի նախնական պատրաստվածություն հարկավոր չէ։ Պրոցեդուրան տեւում է 10 րոպեից մինչեւ 2 ժամ՝ կախված մշակվող հատվածի մեծությունից։ Լավ արդյունքի հասնելու համար պահանջվում է 5-12 կուրս։ Անձամբ ինձ նշանակվեց 10 պրոցեդուրա, բայց երրորդից հետո փոփոխություններն արդեն նկատելի էին։ Արդյունքում, ազատվեցի մաշկի թեփոտումից եւ մոխրագույն երանգից։ Կուրսն ընդունելուց հետո պետք է խուսափել արեւի ճառագայթներից (օրինակ, ես ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ նախատեսված հատուկ քսուքներ եմ օգտագործում) եւ հրաժարվել սաունա գնալուց։ Երեւանում մեկ նմանատիպ պրոցեդուրայի համար պետք է վճարել 5000-10000դրամ։

 

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել