Վերջերս ամուսինս գնացել էր գործուղման։ Որոշեցի ավելի թարմ ու երիտասարդ տեսքով դիմավորել նրան եւ քիմիական պիլինգ արեցի։ Ակնկալում էի, որ երբ նա ներս կմտնի եւ կտեսնի ինձ, կհիանա իմ գեղեցկությամբ եւ փայլով, քանի որ ես 5 տարով ավելի երիտասարդացած կլինեի։ Սակայն սպասելիքներս չարդարացան։
Երրորդ օրը մաշկս սկսեց թեփոտվել եւ ամուսնուս գալուց առաջ դեմքս ասես եփած խնձորի պես կնճռոտված լիներ՝ տեղ-տեղ կարմրած ու այտուցված։ Այս ամենը տոնային հիմքով քողարկելու իմ բոլոր փորձերը անօգուտ էին. մաշկս ավելի վատթար տեսք ստացավ։ Արդյունքում երբ ամուսինս ներս մտավ, սարսափեց՝ ասելով. «Ասես զոմբի լինես»։ Հետեւաբար, հարգելի ընթերցողներ, եթե որոշել եք դիմել այս մեթոդի օգնությանը, ուրեմն մոտ 10 օր ազատվեք ձեր ամուսնու կամ ընկերոջ ներկայությունից՝ նման իրավիճակներից խուսափելու համար։ Այո, ձեր տղամարդը երբեք չի հասկանա, թե ինչու եք դուք ավելի գեղեցիկ լինելու համար այրում ձեր մաշկի վերին շերտը։
Սակայն բացի վերը նշված կանոնից, քիմիական պիլինգ անելիս հարկավոր է հիշել նաեւ եւս մի քանիսը։ Քիմիական պիլինգ պետք է անել ձմռանը, վաղ գարնանը կամ ուշ աշնանը, քանի որ շոգ ամառն ու կիզիչ արեւը հակացուցված են այս պարագայում։
Իմ նախընտրած «դեղին» կամ ռետինոային պիլինգը կարելի է ասել միջին տարբերակն է, որի դեպքում մաշկի վերականգման համար տեւական ժամանակ չի պահանջվում։ Պրոցեդուրան անցավ է, իսկ վերջում դեմքին դեղին քսուք են քսում։ Ոչ մի տհաճ զգացողություն կամ անհանգստություն։
Իմ կոսմետոլոգը խորհուրդ տվեց պիլինգը դեմքի վրա թողնել մի քանի ժամ, ինչից հետո լվանալ տաք ջրով։ Բնականաբար, որքան երկար ես թողնում պիլինգը, այնքան ավելի մեծ է մաշկի թեփոտումը։ Իսկ մաշկի «թարմացումը» կատարվում է 3-րդ օրը։ Թեփոտումից հետո մաշկը ձգվում է եւ ծածկվում նուրբ շերտով։ Սա ամենադժվար շրջանն է եւ պետք է զինվել համբերությամբ ու չդիպչել դեմքին։ Իսկ չորացած մաշկը ինքնուրույն հեռացնելն ուղղակի անթույլատրելի է։ Այս ընթացքում նկատվում է դեմքի կարմրություն, որը մի քանի օր հետո անցնում է։
Իմ դեպքում վերականգնողական գործընթացը տեւեց մոտ 10 օր, բայց արդյունքը հիացնում էր։ Մաշկս ավելի ձիգ, առաձգական էր դարձել, լայնացած ծակոտիները վերացել էին, իսկ դեմքի գույնը՝ բարելավվել։ Մի խոսքով՝ ես գոհ եմ ստացված արդյունքից եւ անպայման կկրկնեմ այս պրոցեդուրան, սակայն միայն ամուսնուս՝ գործուղման գնալուց հետո։ Նշեմ, որ մայրաքաղաքի սրահներում «դեղին պիլնիգի» գինը սկսում է 10000 դրամից, որը կարծում եմ, այնքան էլ մեծ գումար չէ գեղեցիկ մաշկ ունենալու համար։
Յուլիա Վարդանյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ