«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հոլիվուդյան ֆիլմերի 43 կինոշտամպ, որոնք ծիծաղ են առաջացնում

21:12, 5 օգոստոսի

Հոլիվուդյան ֆիլմերը՝ հատկապես շտամպերը, երբեմն գերազանցում են հնդկական կինոարտադրության գլուխգործոցներին։ Creu-ն ներկայացրել է այդպիսի 43 կինոշտամպ։

1. Հեռուստացույցով ցուցադրում են այն հաղորդումը, որը հենց այդ պահին հետաքրքրում է հերոսին։

2. Եթե հերոսը մարտավեստների վարպետ է, ուրեմն նրա համար ոչ մի տարբերություն չկա, թե քանի մարդու դեմ է կռվում։

3. Բոլոր գրողները հարուստ են, իսկ պարբերականները՝ գլամուրային, եւ դրանք չգիտես ինչու, միշտ բարձրահարկ շենքի վերջին հարկում են։

4. ԱՄՆ-ում հեռախոսահամարները սկսում են 555-ով։

5. Անկախ այն հանգամանքից, թե որքանով է վնասված տիեզերանավը, դրա ներսում ձգողական ուժը մնում է անփոփոխ։

6. Բոլորը խոսում են անգլերեն՝ անկախ իրենց ծագումից։

7. Երբ հերոսը անջատում է լույսը, որպեսզի քնի, նրա սենյակում կապույտ խորհրդավոր լույս է վառվում եւ ամեն ինչ երեւում է։

8. Համակարգչային բոլոր սկավառակները աշխատում են բոլոր համակարգիչների վրա. ոչ մի ծրագրային խնդիր։

9. Անկախ այն հանգամանքից, թե ինչ որակի լուսանկար է, այն մոտեցնում են եւ տեսնում ամեն մի մանրուք։

10. Նույնիսկ օտարազգիները միմյանց հետ անգլերեն են խոսում։

11. Եթե փորձագետը ինչ-որ կանխատեսում է արել եւ իրեն չեն հավատացել, լինում է այնպես, ինչպես նա էր ասել։ Իսկ եթե հավատում են, ֆիլմը այլ զարգացում է ունենում։

12. Նոթբուքերն այնքան հզոր են, որ դրանցով կառավարում են ամեն ինչ։

13. Խոհանոցում լույս չկա եւ եթե հերոսը երեկոյան մտնում է խոհանոց, ուրեմն պետք է բացի սառնարանը։

14. Ֆիլմում բոլոր շենքերի օդափոխման համակարգը հիանալի թաքստոց է, քանի որ ոչ մեկը չի պատկերացնում, որ հերոսին կարելի է այդտեղ փնտրել։

15. Բոլոր ռումբերը էլեկտրոնային հաշվիչ սարքեր ունեն, իսկ ժամատախտակը՝ կարմիր գույնի է։

16. Բոլոր անկողինները ունեն Լ ձեւով հատուկ ծածկոց, որը կնոջ մարմինը ծածկում է մինչեւ ուսերը։

17. Ֆիլմերի հերոսները մշտապես շատ արագ են տեքստեր հավաքում՝ ընդ որում առանց «բացատ» սեղմելով։

18. Հերոսուհու շրթներկը միշտ կատարյալ տեսք ունի։

19. Եթե ֆիլմում կա երկրորդական դեր ունեցող հերոս, որին պետք է պահել մութ նկուղում, ապա նա ինքն է մտնում այդ նկուղը, որպեսզի հարցնի «ո՞վ կա այստեղ» եւ գլխին հարված ստանա։

20. Եթե դուք գեղեցիկ արտաքինով շիկահեր եք, ապա կարող եք 22 տարեկանում լավ պաշտոն ունենալ ֆիլմում։

21. Եթե հերոսը մեքենա է վարում ուղիղ ճանապարհով, միեւնույնն է, ղեկը պետք է աջ ու ձախ պտտի։

22. Եթե ռադիացիա է ճառագայթվում, ապա այն անպայման կանաչ լույս է արձակում։

23. Չարագործները միշտ չար արտաքին ունեն։

24. Հազը անբուժելի հիվանդության նախանշան է։

25. Միշտ տաքսու վարորդին գումար տալիս, հերոսները դրամապանակը չեն նայում։ Գումարը միանգամից տալիս են։

26. Ցանկացած կողպեք կարելի է բացել վարսերի համար նախատեսված ծամկալով։

27. Ցանկացած համակարգիչ երկու վայրկյանում միանում է։

28. Յուրաքանչյուրը, ով արթնանում է մղձավանջից, նստում եւ խորը շնչում է։

29. Լինելով խորհրդավորությունններով լի տանը տարօրինակ շշուկներ լսող հերոսուհին բավականին սեքսուալ ներքնազգեստով է։

30.Ֆիլմերում նորածին երեխաները կարողանում են ինքնուրույն շարժվել եւ թոթովել։

31. Ֆիլմերում երբեք կայանման խնդիր չի լինում։

32. Մեկ լուցկին բավարար է, որպեսզի լուսավորեն ամբողջ սենյակը։

33. Մինչեւ կրակելը չարագործը անպայման մի քանի րոպե ճառ է ասում։

34. Ֆիլմերի կերպարները միշտ ճիշտ ուղղագրությամբ են գրում։

35. Համացանցում ինչ-որ տեղեկություն փնտրելիս հերոսուհին միանգամից գտնում է այն։

36. 15 տարի ամուսնացած լինելով հանդերձ՝ զուգընկերները հինգ րոպեն մեկ անգամ կրքոտ համբուրվում են։

37. Ցանկացած ոստիկան հետախուզում կատարելիս պարտադիր գնում է գիշերային ակումբ։

38. Շները «գիտեն», թե ովքեր են չար հերոսները եւ մշտապես հաչում են նրանց վրա։

39. Միջնադարում քրիստոնյաները ճերմակ ատամներ ունեին։

40. Որքան շատ են տղամարդն ու կինը ատում միմյանց, այնքան մեծ է հավանականությունը, որ ֆիլմի վերջում նրանք միասին են լինելու։

41. Մարդը, ում ամենաշատն ես վստահում, գաղտնի գործակալ է։

42. Վեց փամփուշտ ունեցող ատրճանակից կրակում են 30-40 անգամ։

43. Էյֆելյան աշտարակը երեւում է Փարիզի ցանկացած տան պատուհանից։

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել