«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Պարտադիր պետք է ավտովթարնե՞ր լինեն գործի անցնելու համար (ֆոտո, վիդեո)

21:10, 1 օգոստոսի

Երկու տարի առաջ Վաղարշյան փողոցի սկզբնամասը (Ամերիկյան համալսարանի մոտ) քարասալարկ էր։ Բնականաբար, վարորդները ճանապարհի այդ հատվածով երթեւեկելիս դժգոհում էին, քանի որ ստիպված էին ավելի դանդաղ վարել՝ մտածելով մեքենայի ամորտիզատորների մասին։ Բայց ընտրություններից մեկի ժամանակ, չեմ հիշում եւ էական էլ չէ թե որ, ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով ճանապարհի այդ հատվածը ասֆալտապատվեց՝ ցույց տալու, որ ընտրություններից առաջ իշխանությունները ուշադիր եւ ականջալուր են բնակիչների խնդիրների նկատմամբ։ Սակայն փողոցի այդ մասը ասֆալտապատելուց առաջ ոչ մեկը, չգիտես ինչու, չէր մտածել ուղեղը աշխատացնելու մասին։

Խնդիրն այն է, որ Հայաստանում վարորդները ոչ ադեկվատ են եւ նրանց համար ասֆալտապատ փողոցը նշանակում է մեքենան բարձր արագությամբ  եւ առանց արգելակելու վարելու տեղ։ Փաստորեն, ջրից դուրս են գալիս՝ ջրհեղեղն ընկնում։ Խենթացած տաքսիստները, թանկարժեք մեքենաներով «պապայի բալաները» գրեթե 90կմ/ժ արագությամբ անցնում են այս փոքրիկ եւ բնակելի շենքերով շրջապատված փողոցով։

Մեկ տարի առաջ նորոգվեց Ամերիկյան համալսարանի հարակից այգին, որտեղ բնակիչները՝ հատկապես մայրիկներն իրենց երեխաների հետ, գալիս ու ժամանակ են անցկացնում, քանի որ փոքրիկ խաղահրապարակ եւ գեղեցիկ նստարաններ կան։

Բայց կա մի մեծ խնդիր։ Այգին Վաղարշյան փողոցի շրջադարձի մոտ է եւ հենց այդ շրջադարձի հատվածում վարորդները խելագարի պես են վարում։ Արագության սահմանափակման ոչ մի նշան կամ «պառկած ոստիկան» չկա։

Փողոցի այս մասում անգամ մայթ չկա, որպեսզի այգի գնացող մարդիկ այդտեղով անցնեն։ Եվ ինչպես միշտ, հետիոտնը մնում է բախտի քմահաճույքին։ Ստեղծված դրությունը հիշեցնում է մի իրավիճակ, երբ կա երկու քարափ, որոնցից մեկում գեղեցիկ տուն է կառուցված, մյուսում՝ հիանալի այգի, բայց կամուրջ չկա, որ հասնես այնտեղ։

Նշեմ, որ հոդվածը չեմ գրել, որպեսզի հերթական արագաչափը տեղադրվի այս փողոցում, քանի որ դրանցից ոչ մի օգուտ չկա՝ բացառությամբ մի քանիսի համար, ում գրպանները հարստանում են։ Բայց հարգելի պատկան մարմիններ (քաղաքապետարան կամ ոստիկանություն, ովքեր պատասխանատու են այս վիճակի համար) արթնացեք եւ գոնե մի քանի «պառկած ոստիկան», արագությունը սահմանափակող նշան տեղադրեք, որպեսզի հետիոտնը վախը սրտում չանցնի այդ հատվածով։ Պարտադիր պետք է մարդիկ վրաերթի՞ ենթարկվեն, Շամշյանը գա ու նկարահանի՞ ամեն ինչ, որ ինչ-որ մեկը շարժի իր հետույքն ու գործի անցնի...

 

Հրայր Գրիգորյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել