Հանգստյան օրերին տեղի է ունեցել Ուիթնի Հյուսթոնի դստեր՝ Բոբի Քրիստինայի հուղարկավորության արարողությունը։ Հիշեցնենք, որ 22-ամյա աղջիկը մահացել էր հուլիսի 27-ին։
NYDaily News-ի փոխանցմամբ՝ Ալֆարետա քաղաքում տեղի ունեցած հուղարկավորության ժամանակ մեծ սկանդալ է բարձրացել Լեոլա Բրաունի (Քրիստինայի հարազատ հորաքույրը) եւ Փեթ Հյուսթոնի (Քրիստինայի մորաքույրը) միջեւ։ Փեթը զբաղվել է հուղարկավորության արարողության կազմակերպման աշխատանքներով, ինչը դուր չի եկել մյուս հարազատներին։
Հենց որ Փեթը սկսել է իր հրաժեշտի խոսքն ասել, Լեոլան, ընդհատելով նրան, սկսել է վիճել Փեթի հետ։ Արդյունքում, Հյուսթոնների ընտանիքի ընկեր, դերասան Թայլեր Փերին Լեոլային հեռացրել է եկեղեցուց։
Սակայն հորաքույրը այդքանով չի սահմանափակվել եւ սկսել է գոռալ. «Ուիթնին հետապնդելու է քեզ։ Փեթ, ոչինչ դեռ ավարտված չէ։ Ամեն ինչ նոր է սկսվում»։
Լեոլային են մոտեցել լրագրողները, ում հետ զրույցում նա հայտարարել է, որ Փեթը ինքնակոչ է, եւ նա Քրիստինայի բարեկամը չէ. «Նա անգամ Հյուսթոն էլ չէ։ Իսկ մենք Քրիստինային սիրում ենք այնպես, ինչպես Ուիթնին»։
Ի դեպ, հուղարկավորությունից մեկ օր առաջ Լեոլան Facebook-ում մեղադրական գրառում էր կատարել Փեթ Հյուսթոնի հասցեին՝ նշելով, որ նա հանձն է առել կազմակերպել այս արարողությունը միայն գումար վաստակելու եւ հարստանալու համար։ Ըստ Լեոլայի՝ Փեթը Բոբի Քրիստինայի անվան տակ գումար է հավաքել իր The Marion P. Foundation հիմնադրամի համար։ Նշենք, որ Փեթի հասցեին մեղադրական խոսքեր է հնչեցրել նաեւ Հյուսթոնի զարմուհի, հայտնի երգչուհի Դայոն Ուորվիկը՝ նշելով, որ ներկա չի լինի հուղարկավորությանը, եթե այն կազմակերպել է Փեթը։
Սկանդալային էր նաեւ այն փաստը, որ Բոբի Քրսիտինայի քաղաքացիական ամուսնուն՝ Նիք Գորդոնին, թույլ չեն տվել ներկա լինել արարողությանը, քանի որ շատ հարազատներ հենց նրան են մեղադրում Քրիստինայի մահվան մեջ։
Դեռ հայտնի չէ, թե ինչպես կվերջանա այս երկու ընտանիքների պայքարը, բայց արեւմտյան ԶԼՄ-ները կարծում են, որ պատճառը 20 միլիոն դոլարի ժառանգությունն է, որը բարեկամները չեն կարողանում կիսել միմյանց միջեւ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը