Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Մարդկանց ինչ-որ բան ասում է իմ անունը». Սարիկ Անդրեասյանն` իր հաջողության, հայկական ազգանվան եւ կինոյի մասին

13:45, 3 օգոստոսի

Ինչպես  NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, «Կողոպուտ ամերիկյան ձեւով», «Ինչ են անում տղամարդիկ»,  «Մայրեր», «Շնորհավոր Ամանոր, մայրեր», «Ծառայողական սիրավեպ. Մեր օրեր» եւ մի շարք այլ հայտնի ֆիլմերի հեղինակ Սարիկ Անդրեասյանը պատրաստվում է ֆիլմ նկարահանել 1988 թվականի Գյումրիի ավերիչ երկրաշարժի մասին: Ֆիլմի վերաբերյալ հարցազրույցն արդեն հանձնել ենք ձեր դատին, իսկ այժմ ներկայացնում ենք մեր զրույցի մյուս մասը` ռուսական կինոյի վերաբերյալ:

Դուք հայտնի դարձաք շնորհիվ Ձեր կատակերգությունների, սակայն այժմ, կարծես թե, հեռացել եք այդ ժանրից:

Հատուկ չեմ արթնացել առավոտյան եւ ասել, որ ես այլեւս կատակերգություն չեմ նկարահանելու: Ես շատ սիրում եմ կոմեդիաները, հատկապես նրանք, որրոնք ես նկարահանել  եմ:

Ռուսաստանում շատ մարդիկ են կոմեդիաներ նկարահանում, սակայն դա նրանց գումար եւ հաջողություն չի բերում, որովհետեւ նախեւառաջ պետք է այդ ժանրը սիրել եւ հասկանալ, որպեսզի կարողանալ կոմերցիոն ֆիլմ նկարահանել: Նույնը կարող եմ ասել կինոյի մասին: Ես շատ եմ սիրում կինոն: Ես եկա այս ոլորտ, քանի որ սիրում եմ այն: Ես նաեւ սիրում եմ քրեական դրամաները: Իմ ամբողջ կյանքում երազել եմ այնպիսի ֆիլմ նկարահանել, ինչպիսին է «Կողոպուտ ամերիկյան ձեւովը»:

Այդ ֆիլմից հետո այլեւս չեմ նկարահանել կատակերգություններ: Նկարահանել եմ «Մաֆիան», ավարտեցինք նաեւ «Պաշտպանները», իսկ այժմ պետք է սկսենք «Երկրաշարժը»:

Կարծում եմ` հանդիսատեսը կուշտ է կոմեդիաներից, քանի որ չափից դուրս շատ են սկսել այն նկարել: Երբ մենք նոր էինք նկարահանում, միայն մենք էինք ոլորտում, եւ տարվա մեջ 3-4 կոմեդիա էր թողարկվում, մարդկանց դա դուր էր գալիս, իսկ այժմ դրանք շատ-շատ են:  Վեհ, դրամատիկ, էֆֆեկտով կինոն քիչ է, հատկապես ռուսականը: Մենք հաճախ չենք արտադրում նման ֆիլմեր: Սակայն մարդիկ պատրաստ են վճարել դրամատիկ ֆիլմի համար եւ նայել իրենց պատմությունը:

«Սարիկանդրեասյանական կոմեդիա» արտահայտությունը շատ է շրջանառվում մամուլում, ի՞նչ կասեք այդ մասին:

Ինձ դժվար է այդ առումով դատողություններ անելը: Ես չեմ վստահում կինոքննդատաների կարծիքին, քանի որ բոլոր այդ մարդիկ չեն հասկանում խաղի կանոննեըը, այդ առումով  Արեւմուտքի կինոքննադատներին ավելի շատ եմ վստահում:

Ռուսաստանյան կինոյում կան մի քանի հայտնի ազգանուններ, որոնցից մեկն էլ  ես եմ: Ես դրա համար ոչինչ չեմ արել, ինք  իրեն է  ստացվել: Կարծում եմ` չկա չարիք առանց բարիքի: Ով գիտի, եթե այդքան շատ հիշատակում չլիներ իմ մասին մամուլում, միգուցե այդքան հաջողություն չունենայի: Շատ ռեժիսորներ են ֆիլմ նկարահանում, սակայն նրանց անունը ոչ ոք չի հիշում, իսկ ինձ մոտ այնպես ստացվեց, որ բոլոը միանգամից սկսեցին խոսել:

Իմ «Կողոպուտ ամերիկյան ձեւով» ֆիլմն ավելի շատ հանդիսատես է հավաքել Ռուսաստանում, քան քրեական այլ դրամա: Ես կարծում եմ, որ եթե տիտրերում իմ անուն ազգանունը չլիներ, ապա այդքան հանդիսատես չէր գա: Նշանակում է`  մարդկանց ինչ-որ բան ասում է իմ անունը:

Երկար ժամանակ չէիք «մոտենում» դրամա ժանրին, այնուամենայնիվ, ինչո՞ւ նման անցում եղավ:

Ինձ դուր է գալիս այն, որ ես վերափոխվում եմ: Որքան էլ լավ կոմդեիա նկարահանես, ոչ  ոք այն «Օսկարի» չի ուղարկի: Եվ որքան էլ դժվար լինի կոմեդիա նկարահանելը, միեւնույն է` լուրջ չեն վերաբերում դրան: Ինքը ժանրը վեհ չէ, անցողիկ բան է` հավաքվեցիր, ծիծաղեցիր եւ մոռացար:  Ամեն ժանր ունի իր խնդիրը, պետք է դա հասկանալ:

Դրաման չի բերում գումար, ես միշտ ասում եմ` Աստված տա, 5-10 տարի հետո «Կողոպուտ ամերիկյան ձեւովն» այնքան գումար հավաքի, որ փոխատուցի բոլոր ծախսերը: Դրաման դժվար է վաճառելը, մարդիկ չեն ցանկանում խորհել, նրանք ցանկանում են ծիծաղել: «Երկրաշարժի» դեպքում ես նպատակ չունեմ գումար աշխատել, այստեղ իմ սկզբունքները են` որպես հայ եւ որպես ռեժիսոր:

Ի՞նչ դեր է խաղացել հայկական ազգանունը Ձեր կյանքում:

Երբ տեղափոխվեցինք Ղազախստան, եւ այնտեղ դպրոց գնացի, բոլորը դժվարանում էինք իմ անունն արտասանել, ասում էին` արի քեզ Սաշա անվանենք: Համաձայնեցի, բայց երբ առաջին անգամ Սաշա դիմեցին, հրաժարվեցի եւ սկսեցի պնդել, որ սովորեն իմ իրական անունը:  Ռուսաստան տեղափոխվելուց հետո էլ ազգանվան համար էին ասում` միգուցե փոխե՞ս այն, օրինակ, Անդրեյանով դարձնես եւ այլն: Ես կարծում եմ, որ եթե մարդը տաղանդ չունի, ապա այստեղ անունը եւ ազգանունը կապ չունեն: Ես երբեք չեմ թաքցրել, որ հայ եմ:

Ռուսաստանում շատ հայտնի եւ հաջողակ հայեր կան, եւ երբեք չեմ լսել, որ ինչ-որ մեկն ասի, թե ես հայ եմ, դրա համար ինձ չընդունեցին աշխատանքի: Ռուսական կինոյում 60-70 տոկոսը հայկական ազգանուններ են, իսկ որքան կինոթատրոններ կան, որ բացել են հայերը: Ոչ ոքից ոչինչ չեն եկել, չեն վերցրել: Հայաստանում, կարծում եմ, այդպես չէ: Ես չեմ կարող պատկերացնել, որ այստեղ օտար մեկը գա, ցանց բացի կամ ֆիլմ նկարահանի, իսկ Ռուսաստանում քեզ ոչ ոք չի խանգարի: Հայաստանում բոլորը մի տեսակ կառչած են իրենց ավանդույթներից: Արեւմուտքն իր մշակույթը բոլորին պարտադրում է: Ռուսաստանում, օրինակ, երիտասարդությունն ապրում է այդ արժեքներով, իսկ Հայաստանում մարդիկ չեն պատրաստվում ինչ-որ բան մոռանալ, եւ դա հրաշալի է:

Գիտեմ, որ Ձեր կինը ռուս է: Ի՞նչ լեզվով եք խոսում Ձեր ընտանիքում եւ ապագայում երեխային ի՞նչ լեզվով եք պատրաստվում կրթել:

Տղաս 2 տարեկան է, ոչ հայերեն է խոսում նորմալ, ոչ` ռուսերեն, բայց երբ սկսի խոսել, նրան հայկական դպրոց էլ կտանեմ: Կինս հայերեն շատ քիչ բառեր է հասկանում, բայց նա գիտակցում է, որ ես հայ եմ եւ մեր որդին էլ է հայ: Մենք պսակադրվել ենք, ապա մեր որդուն կնքել հայկական եկեղեցում: Հայկական միջավայրում ես հայերեն եմ խոսում, ամեն ինչ շատ լավ հասկանում եմ: Ես եւ եղբայրներս պահպանել ենք մեր լեզուն, սակայն ինձ ավելի խելացի եմ զգում, երբ խոսում եմ ռուսերեն, քանի որ հայերենի դեպքում միշտ ստիպված եմ մտածել` ճիշտ բառեր ընտրելու համար:

Զրուցեց Շուշան Շատիկյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել