Աքսեսուարները կերպարն ամբողջացնող իրեր են։ Ամեն սեզոն համաշխարհային դիզայներները ներկայացնում են թրենդային աքսեսուարների հավաքածուներ։ Ոմանք հետեւում են նորաձեւության թելադրանքին, ոմանք էլ՝ ոչ։ Իսկ թե ինչ աքսեսուարներ են կրում հայ հայտնիները, NEWS.am STYLE-ի հետ զրույցում ներկայացնում է նկարիչ-մոդելավորող Արփինե Կոշտոյանը։
Իվետա Մուկուչյան
Իվետայի այս կերպարում ընտրված են շատ աքսեսուարներ, որոնք նորաձեւ են եւ գեղեցիկ։ Ամեն ինչ ներդաշնակ է։ Թե՛ իր սանրվածքը եւ թե՛ իր հագուստը։ Գույները եւս հինալի են համադրված։ Չկրկնվող կերպար է եւ ոչ մի բան ավելորդ չէ։
Նազենի Հովհաննիսյան
Նազենին բավականին նորաձեւ եւ շատ հարմարավետ ոճում է։ Խոշոր զարդը ամբողջացրել է իր կերպարը՝ ստեղծելով առօրյա կերպար։ Ինչպես միշտ ոճային է։
Արփինե Գաբրիելյան
Արփինեն այս կերպարում ներդաշնակ է իր ոճում։ Մեծ վզնոցները նորաձեւ են, բայց իմ կարծիքով ակնջօղերն ավելորդ են, քանի որ այսօր միանման ականջօղերն ու վզնոցները այդքան էլ նորաձեւ չեն։
Սոֆի Մխեյան
Սոֆիի կերպարը հաջողված է։ Այս տեսքով կարելի է դրսում զբոսնել։ Ոճը հարմարավետ է եւ նորաձեւ։ Գլխարկը թրենդային է։ Կերպարի ընդհանուր գույները եւ բաղադրիչները ճիշտ են ընտրված։
Աստղիկ Սաֆարյան
Գնահատում եմ Աստղիկի համարձակությունը։ Նա միշտ ներկայանում է նորովի։ Նա լավ գիտի իրեն ինչ է պետք եւ ինչ պետք չի։ Այս կերպարում նորաձեւ է եւ հետաքրքիր։ Թեպետ զարդերը այդքան էլ նույն ոճի մեջ չեն, բայց կերպարը չի տուժում։
Քրիստինե Պեպելյան
Քրիստինեն նուրբ կերպարի մեջ է, որը իրեն շատ է սազում։ Միայն թե աքսեսուարներն այդքան էլ թրենդային չեն։ Կերպարը ծանրաբեռնված է նայվում, բայց ինչ վերաբերվում է իր ընդհանուր ոճին շատ եմ հավանում։ Նա ունի իր հստակ ընդգծված ոճը։
Սիրուշո
Սիրուշոն ունի իրեն բնորոշ հատուկ ոճ։ Նա կարողանում է ստանալ հաջողված կերպարներ։ Հետեւում է նորաձեւությանը եւ կարելի է ասել թելադրում է իր ոճը։ Այն ինչ նա կրում է դառնում է արդիական։ Այստեղ իր կերպարը ստացված է եւ չկա ոչ մի ավելորդություն։
Մելինե Տոնոյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները09:00, 25 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:13, 24 ապրիլի
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան