Գոյություն ունեն երեք կարեւոր երեւույթ, որոնք տղամարդիկ ակնկալում են կանանցից, քանի որ դրանք էական նշանակություն ունեն նրանց զարգացման եւ առաջընթացի համար։ Կնոջ այս երեք հատկանիշները ուժ ու եռանդ են տալիս տղամարդուն եւ ստիպում նրան նոր նվաճումներ ու ձեռքբերումներ գրանցել։
Այսպիսով, առաջին հատկանիշը՝ ինքնաբավ լինել
Եթե կինը կարողանում է անկախ ամեն ինչից լինել ուրախ եւ երջանկություն պարգեւել իր ընտրյալին, ուրեմն նա երազելի կին է իր տղամարդու համար։ Կինը պետք է միշտ ժպտա, էներգիայի աղբյուր լինի իր սիրեցյալի համար եւ դրական տամադրություն փոխանցի նրան։ Իսկ դրա համար կինը պետք է գոհ ու բավարարված լինի իր կյանքից, ինչն էլ իր հերթին կոգեշնչի տղամարդուն եւ կօգնի նրան բոլոր խնդիրները լուծելու եւ ցանկացած դժվարություն հաղթահարելու հարցում։ Հակառակ պարագայում կինը կորցնում է իր գրավչությունը եւ դադարում է ներշնչանքի աղբյուր լինել տղամարդու համար։
Երկրորդ կարեւոր հատկանիշը կնոջ մեծահոգությունը, ամուսնու ուժերին հավատալն ու նրան սատարելն է
Ցանկացած տղամարդ կնոջ մեջ փորձում է տեսնել մեկին, որը հիանում ու հպարտանում է իրենով, հավատում իր ուժերին, գնահատում նրա մարդկային հատկանիշները։ Կինը պետք է նկատի իր ընտրյալի դրական եւ ուժեղ կողմերը, սատարի նրան ամեն հարցում։ Իսկ եթե կինը տղամարդու մեջ ոչ մի գրավիչ հատկանիշ չի տեսնում, նա հաճույք չի ստանում հարաբերություններից եւ չի կարող երջանկություն պարգեւել իր կողակցին։ Մշտապես ամուսնուց դժգոհող կնոջ էնդոկրին համակարգը խանգարվում է, ինչն էլ ազդում է նրա սեռական կյանքի վրա։ Ուստի, ներդաշնակ հարաբերություններ կառուցելու համար պետք է անկեղծ լինել եւ հավատալ ձեր կողքին կանգնած զուգընկերոջը։ Հակառակ դեպքում բաժանումն անխուսափելի է։
Եվ երրորդ կարեւոր կետը՝ գիտելիք
Կինը տղամարդու համար էներգիայի եւ ներշնչանքի աղբյուր դառնալու համար առաջին հերթին պետք է հասկանա նրան, ուսումնասիրի նրա հոգեբանությունը, մտածելակերպը՝ կարդալով բազմազան գրքեր։ Բացի այդ, կինը նաեւ պետք է բազմակողմանի զարգացած լինի եւ ճանաչի այն աշխարհը, որտեղ ապրում է։
Ահա հենց այս երեք հատկանիշներն են տղամարդիկ կարեւորում կնոջ մեջ։
Աղբյուրը՝ Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով