Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

NEWS.am STYLE-ի փորձը. ցելյուլիտից ազատվելու նոր մեթոդ

21:12, 14 օգոստոսի

Կանանց համար ատելի դարձած ցելյուլիտից ազատվելու տարբեր տեսակի «մարմնական պատւժներ» կան, եւ դրանցից շատերը դրական ազդեցություն են թողնում միայն համալիր մոտեցման պարագայում։

Այս հոդվածում խոսելու ենք կոսմետոլոգիական այդպիսի մեթոդներից մեկի՝ հակացելյուլիտային փաթեթավորման մասին, որն իմ կարծիքով նպաստավոր է 1 կամ 2 աստիճանի ցելյուլիտի առկայության պարագայում։ Սակայն եթե ձեր մաշկն ավելի վատթար վիճակում է, ապա ցելյուլիտից ազատվելու համար այս միջոցի կիրառությունն ուղղակի պարտադիր է։

 Նշեմ, որ ցելյուլիտը ավելորդ քաշի հետ ոչ մի կապ չուի։ Այն առաջանում է բացառապես մարսողական համակարգի խանգարումների հետեւանքով։ Իրականում այն ենթամաշկային ճարպային շերտի կառուցվածքային փոփոխությունն է, որն առաջանում է սխալ սննդակարգի, ծխելու, ալկոհոլի չարաշահման, երկար ժամանակ նստած վիճակում անցկացնելու, հորմոնալ փոփոխությունների հետեւանքով։

Հակացելյուլիտային փաթեթավորման միթոդն ունի կիրառության երկու ձեւ՝ տաք եւ սառը։ Կա նաեւ կոնտրաստային տեսակը՝վերը նշված երկու տեսակները համադրությունը։ Փաթեթավորումը կատարվում է կավով, ջրիմուռներով, բուժիչ ցեխով, եթերային յուղերով (նաեւ սուրճով եւ կարմիր պղպեղով) պատրաստված զանգվածով, որը քսում են խնդրահայրույց հատվածում եւ փաթաթում պոլիէթիլենային թաղանթի միջոցով։ Մեթոդի առաջին տեսակի՝ տաք փաթեթավորման կիրառության ժամանակ մաշկը տաքացնում  են, լայնացնում ծակոտիները, ինչի արդյունքում ստացված զանգվածի օգտակար հատկանիշները ներթափանցում են մաշկի մեջ։ Իսկ երկրորդ տեսակի դեպքում օգտագործվում են սառը կոմպրեսներ, որոնց ազդեցության տալ արյան հոսքը դեպի այդ հատվածներ մեծանում է։

Ի դեպ, տարբեր կոսմետոլոգներ տարբեր կերպ են պատրաստում այս զանգվածը։ Ինձ ավելի շատ գոհացրեց ալգինատով զանգվածը, քանի որ դրա հիմք հանդիսացող ծովային ջրիմուռները հիանալիորեն ազատում են մաշկը ավելորդ հեղուկից եւ տոքսիններից, ինչի արդյունքում ոչ միայն ազատվում եք ցելյուլիտից, այլեւ կրճատվում է դրա ծավալը։ Ես խորհուրդ կտամ կիրառել հենց ալգինատի հիմքով պատրաստված զանգվածով պրոցեդուրան, քանի որ դրանից հետո մաշկն ավելի առաձգական, խոնավ, փափուկ եւ նուրբ է դառնում։ Ջրիմուռները նպաստում են բջիջների ռեգեներացիային եւ ունենում բակտերիասպան ազդեցություն։ Բացի այդ, ջրիմուռները խթանում են ֆերմենտային, նյութափոխանակության եւ թթվածնի փոխանակման գործընթացներին, բարելավում արյան շրջանառությունը, լիմֆոդրենաժը։ Այս մեթոդն ունի նաեւ հակաօքսիդանտային ազդեցություն, որը հիանալի կանխարգելիչ միջոց է մաշկի ծերացման դեմ, իսկ ջրիմուռների մեջ առկա յոդի շնորհիվ մաշկից հեռացվում են ճարպերը։

Նշեմ, որ մայրաքաղաքի սրահներում հակացելյուլիտային փաթեթավորման մեկ այցելությունն արժե 10000դրամ. ամբողջ պրոցեդուրան նախատեսում է 10-15 այցելություն։ Ընդ որում, խորհուրդ է տրվում այս մեթոդի օգնությանը դիմել տարվա ընթացքում երկու անգամ։ Պրոցեդուրան բավականին հաճելի է, կարելի է  ասել՝ անգամ հանգստացնող։ Որոշ սրահներում նաեւ առանձին մերսում են առաջարկում, որն արժե 5-6 հազար դրամ (այսինքն՝ ընդհանուր 15 հազար դրամ)։ Բայց կարելի է գտնել այնպիսի սրահներ, որտեղ մերսումը ներառված է նախնական գնի մեջ։ Սակայն առանց մերսման արդյունք այդքան էլ ակնհայտ չի լինի։

 

 

Յուլիա Վարդանյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել