Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Ինչու՞ Լիլիթ Հովհաննիսյանը չի կարողանում մոռանալ իր տեսահոլովակի ավանակի աչքերը

17:10, 28 օգոստոսի

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր վերջին` «Մեքսիական» տեսահոլովակի հետ կապված մի հուզիչ պատմություն է ներկայացրել.

«Երբ տեսա այս ավանակին, նրա գեղեցիկ աչուկներում մեծ թախիծ նկատեցի։ Երբ դրա մասին բարձրաձայնեցի, Patricia Cravyn-ը, ով այս ավանակի խնամակալն էր, նույն բանը բազմիցս լսած մարդու դեմքի հանգստությամբ սկսեց պատմել ինձ նրա կյանքի հուզիչ պատմությունը։
Երկու ծանրած(հղի) ավանակ տարիներ առաջ մոլորվում են մեծ փոթորիկի ժամանակ։ Հենց այդ դժվարին պայմաններում,մարդկային խնամքից հեռու, ծնում են իրենց ձագուկներին։ Բնապահպանական ընկերություններից մեկը գտնում է նրանց, հայտարարում որպես իր ընկերության թալիսմաններ և կնքում նրանցից մեկին Stormie, մյուսին՝ մեր հերոսին, Mudslide անուններով։ Խնամքն այդ պահին ավելի քան անհրաժեշտ էր Mudslide–ին, քանի որ նրա մայրը մահացել էր փոթորիկի ժամանակ՝ նրան լույս աշխարհ բերելուց անմիջապես հետո։ Mudslide–ն ու Stormie –ն մեծանում էին միասին, անբաժան ու հավատարիմ ընկերներ էին։
ԵՎ ահա օրերից մի օր մեծ վթար տոնախմբություններից մեկի ժամանակ… Stormie-ին փրկել չի հաջողվում… 
Ընկերոջ կորստից անմիջապես հետո Mudslide–ին խայթում է օձը, ինչի պատճառով բնապահպանական ընկերությունը հրաժարվում է խնամել իր թալիսմանին։ Այդ ժամանակ տիկին Patricia Cravyn–ը (ինչպես ինքը պատմեց) «որդեգրում է» մեր հերոսին։ Այժմ նա հոգատար ձեռքերում է։

Լսում էի Patricia-ին ու մտածում, որ կենդանիներն էլ կարող են զգալ մայրական ջերմության կարիք, նրանք էլ կարող են ընկերանալ ու մեծ ցավ ապրել ընկեր կորցնելուց, կենդանիներն էլ գուցե կարող են մեժված լինելուց տխրել, երջանկանալ կարեկցանքի հանդիպելիս, կարոտել, ատել ու սիրել… 
Այս ամենի վառ ապացույցը իմ տեսահոլովակի ավանակի աչքերն էին, որոնք ես դեռ երկար կհիշեմ…»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել