Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Ուրախ եմ, որ օգնելու եմ կարիքավոր երեխաներին. Վարդա

14:45, 29 օգոստոսի

«Հավանա» ռեստորանային համալիրում այսօր երեկոյան ժամը 20։00-ին կկայանա բարեգործական համերգ՝ «Վարդա շոուի» մասնակցությամբ: Համերգից ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի Գավառի մանկատան սան 15-ամյա Նինային, որը տեսողության խնդիր ունի, եւ Երեւանի «Մարի Իզմիրլյան» մանկատան երեխաներից մեկի ողնաշարի վիրահատության եւ դեղորայքի ձեռքբերման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հավանա» ռեստորանային համալիրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ասյա Ավետիսյանը։

«Ծրագրված է, որ բարեգործական համերգը շարունակական բնույթ կունենա եւ տարբեր արտիստներ կաջակցեն իրականացնել այն։ Առաջինը Վարդան է լինելու։ Իսկ մյուս արտիստների հետ մենք բանակցում ենք»,- ասաց Ասյան։

Իսկ երգչուհի եւ պարուհի Վարդան կոչ արեց մյուս արտիստներին, որպեսզի իրենց մասնակցությամբ օգնեն երեխաներին։

«Ուրախ եմ, որ օգնելու եմ կարիքավոր երեխաներին։ Այսօր երեկոյան կկայանա համերգ, որի ամբողջ հասույթը բարեգործական նպատակներով կծառայի։ Ողջունելի է, որ նման միջոցառումներ են կազմակերպվում, իսկ մենք՝ արտիստներս, օգնում ենք դրանց իրականացմանը։ Շատ երեխաներ կան, որոնք դրա կարիքն ունեն։ Շատ լավ կլինի, որ այն ավանդույթ դառնա, եւ ամեն ամիս մեկ արտիստ կարողանա օգնել երեխաների»,- նշեց Վարդան։

Բարեգործական համերգային ծրագրի իրականացմանը օգնել է նաեւ «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը։

«Ցավով եմ նշում, որ Հայաստանում շատ քիչ արտիստներ են բարեգործություն արել։ Հավատացեք շատ երեխաներ կան, որոնց մենք պետք է օգնենք։ Եթե յուրաքանչյուրն իր ներդրումն ունենա, ապա ինչ-որ չափով կկարողանանք բարելավել երեխաների ներկայիս վատ վիճակը»,- ասաց «Բարի մամա» հասարակական կազմակերպության տնօրեն Մարինա Ադուլյանը։

Նշենք, որ ասուլիսից հետո երգչուհին հանդիպեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մանկատան երեխաների հետ։

Լրագրող՝ Մելինե Տոնոյան

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել