Շատ մարդիկ, նույնիսկ չունենալով մեծ հնարավորություններ, կապեր եւ գումարներ, իրենց էներգիայով, գրավչությամբ եւ ինքնավստահությամբ տարբերվում են մյուսներից։ Նրանց հաճախ են դիմում օգնություն եւ լավ խորհուրդ ստանալու նպատակով։ Իսկ ո՞րն է նրանց գրավչության գաղտնիքը։
1. Նրանք հարգում են բոլորին
Կարեւրոր չէ, թե ում հետ են նրանք շփվում՝ հարուստ գործարարի, թե սուպերմարկետի աշխատակցուհու, նրանքմիշտ հարգալից վերաբերմունք են ցուցաբերում։ Այս տեսակ մարդիկ հասկանում են, որ իրենք ոչնչով առավել չեն մյուսներից եւ հարգում են բոլորին։
2. Գրավիչ մարդիկ հետեւում են «պլատինե կանոնին»
«Մարդկանց վերաբերիր այնպես, ինչպես ցանկանում ես քեզ վերաբերեն»։ Նրանք հետեւում են ոչ թե այս ոսկե կանոնին, այլ իրենց բնորոշ պլատինե կանոնին՝ «Մարդկանց հետ վարվիր այնպես, ինչպես նրանք են ցանկանում, որ իրենց վերաբերեն»։ Նրանք շփվելիս ամեն մարդու յուրովի մոտեցում են ցուցաբերում։
3. Այս տեսակ մադրիկ դատարկ խոսքեր չեն ասում
Դատարկ խոսքերը ոչ մի զգացմունք չեն առաջացնում զրուցակիցների մեջ, քանի որ մարդիկ պատասխանում են ինքնաբերաբար։ Սակայն գրավիչ մարդիկ կարող են փոխել իրավիճակը իրենց հետաքրքիր հարցերով։
4. Նրանք կենտրոնանում են հենց մարդկանց վրա
Այս տեսակ մարդիկ շփվելիս կենտրոնանում են ոչ թե սեփական անձի, այլ դիմացինի վրա։ Նրանք պարզապես մի կողմ են դնում իրենց հեռախոսը եւ ուշադրությամբ հետեւում զրուցակցի խոսքին։
5. Գրավիչ մարդիկ չեն փորձում դուր գալ մյուսներին
Նրանք անգամ չեն էլ մտածում այս մասին։ Նրանք կարծում են, որ մյուսներին դուր գալու ցանկությունը էապես չի օգնի մարդկանց հետ շփվելիս։
6. Նրանք հասկանում են կարծիքի եւ փաստի տարբերությունը
Գրավիչ մարդիկ չեն խուսափում իրենց կարծիքն արտահայտելուց, սակայն նշում են, որ դա փաստ չէ, այլ իրենց կարծիքը։
7. Գրավիչ մարդիկ բնական են
Նրանք այնպիսին են, ինչպիսին կան։ Նրանք անկեղծ են իրենց զրուցակցի հետ եւ ոչ մի կեղծիք չեն ընդունում։
8. Նրանք արդարամիտ են
Մշտապես անկեղծ ու արդար լինելը այնքան էլ հեշտ չէ, բայց այս տեսակ մարդկանց համար սա խնդիր չէ։
9. Գրավիչ մարդիկ ժպտում են
Այս տեսակ մարդիկ զրուցակցին գրավում են իրենց ժեստերով, անկեղծ ժպիտով։ Եթե դուք նույնպես ցանկանում եք հաջողության հասնել մարդկանց հետ շփման հարցում, ուրեմն ժպտացեք։
10. Նրանք փորձում են լավ տեսք ունենալ (ոչ չափից շատ)
Այս տեսակ մարդիկ հասկանում են, որ իրենց արտաքին տեսքը նույնպես կարեւոր է մյուսներին գրավելու հարցում։ Սա ոչ միայն սեփական ճաշակի, այլեւ դիմացինի հանդեպ ունեցած հարգանքի ապացույցն է։ Բայց նաեւ պետք չէ չափն անցնել։
11. Գրավիչ մարդիկ կենսախինդ են
Նրանք հետաքրքիր կյանքով են ապրում եւ երջանկացնում են ոչ միայն իրենց, այլեւ շրջապատող մարդկանց։ Սա չի նշանակում, որ նրանք խնդիրներ չունեն, պարզապես գրավիչ մարդիկ դրանք դիտարկում են որպես ժամանակավոր դժվարություններ։ Նրանք ուղղակի համոզված են, որ վաղն ամեն ինչ ավելի լավ է լինելու։
Աղբյուրը՝ Adme
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը