«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Երեք հատկանիշ, որոնք տղամարդիկ ակնկալում են կանանցից

22:15, 8 հոկտեմբերի

Գոյություն ունեն երեք կարեւոր հատկանիշներ, որոնք տղամարդիկ ակնկալում են կանանցից, քանի որ դրանք էական նշանակություն ունեն իրենց զարգացման եւ առաջընթացի համար։ Կնոջ այս երեք հատկանիշները ուժ ու եռանդ են տալիս տղամարդուն եւ ստիպում նրան նոր նվաճումներ ու ձեռքբերումներ գրանցել։

Այսպիսով, առաջին հատկանիշը՝ ինքնաբավ լինել

Եթե կինը կարողանում է անկախ ամեն ինչից ուրախ լինել եւ երջանկություն պարգեւել իր ընտրյալին, ուրեմն նա երազելի կին է տղամարդու համար։ Կինը պետք է միշտ ժպտա, էներգիայի եւ ներշնչանքի աղբյուր լինի իր սիրեցյալի համար եւ դրական տրամադրություն փոխանցի նրան։ Իսկ դրա համար կինը պետք է գոհ ու բավարարված լինի իր կյանքից, ինչն էլ իր հերթին կոգեշնչի տղամարդուն եւ կօգնի նրան բոլոր ցանկացած խնդիր լուծելու եւ դժվարությունները հաղթահարելու հարցում։ Հակառակ պարագայում կինը կորցնում է իր գրավչությունը եւ դադարում է ներշնչանքի աղբյուր լինել տղամարդու համար։

Երկրորդ կարեւոր հատկանիշը կնոջ մեծահոգությունը, ամուսնու ուժերին հավատալն ու նրան սատարելն է

Ցանկացած տղամարդ կնոջ մեջ փորձում է տեսնել մեկին, որը հիանում ու հպարտանում է իրենով, հավատում է իր ուժերին եւ գնահատում նրա մարդկային հատկանիշները։ Կինը պետք է նկատի իր ընտրյալի դրական եւ ուժեղ կողմերը, սատարի նրան ամեն հարցում։ Իսկ եթե կինը տղամարդու մեջ ոչ մի գրավիչ հատկանիշ չի տեսնում, նա հաճույք չի ստանում հարաբերություններից եւ չի կարող երջանկություն պարգեւել իր կողակցին։ Մշտապես ամուսնուց դժգոհող կնոջ էնդոկրին համակարգը խանգարվում է, ինչն էլ ազդում է նրա սեռական կյանքի վրա։ Ուստի, ներդաշնակ հարաբերություններ կառուցելու համար պետք է անկեղծ լինել եւ հավատալ ձեր կողքին կանգնած զուգընկերոջ ուժեր։ Հակառակ դեպքում բաժանումն անխուսափելի է։

Եվ երրորդ կարեւոր կետը՝ գիտելիք

Կինը տղամարդու համար էներգիայի եւ ներշնչանքի աղբյուր դառնալու համար առաջին հերթին պետք է հասկանա նրան, ուսումնասիրի նրա հոգեբանությունը, մտածելակերպը՝ կարդալով բազմազան գրքեր։ Բացի այդ, կինը նաեւ պետք է բազմակողմանի զարգացած լինի եւ ճանաչի այն աշխարհը, որտեղ ապրում է։

Ահա հենց այս երեք հատկանիշներն են տղամարդիկ կարեւորում կնոջ մեջ։

Աղբյուրը՝ Creu.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել