Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Մոդելային գործակալությունների աղջիկներն ու էսկորտ ծառայությունները. ու՞մ հետ են ժամանակ անցկացնում միլիարդատերերը

14:38, 24 սեպտեմբերի

Ամբողջ աշխարհում շատ աղջիկներ երազում են գլամուրային ամսագրերի շապիկներին հայտնվելու եւ գեղեցիկ կյանք վարելու մասին։ Հենց այս երազանքներն իրականացնելու նպատակով նրանք հայտնվում են մոդելային գործակալություններում եւ սկսում վճարովի ծառայություններ մատուցել միլիարդատերերին։

 

Super–ը նման ծառայություններ կազմակերպող էսկորտ գործակալից փորձել է որոշ մանրամասներ պարզել էրոտիկ այս բիզնեսի մասին։

«Այս աղջիկները հարուստներին էսկորտ ծառայություններ մատուցելու դիմաց միանգամից կարող են վեր բարձրանալ։ Կար ժամանակ, երբ ես հայտնվեցի նման միլիոնատեր մարդկանց շրջապատում։ Բավականին կայացած տղամարդիկ, որոնք իրենց անձնական ինքնաթիռով ցանկանում են ինչ-որ տեղ մեկնել, բայց իրենց կնոջ փոխարեն, մի քանի այլ աղջիկներ տանել։ Եվ դու տվյալ մարդկանց օգնում ես հիանալի ժամանակ անցկացնել նման աղջիկների հետ։ Նշեմ, որ էսկորտ գործակալը կավատ չէ։ Նա ոչ թե զուգավորում, այլ շքեղ ժամանց է ապահովում հաճախորդի համար»։

Նրա խոսքով՝ ցանկացած հանդիպումից հետո աղջիկները հատուկ ուսուցում եւ ցուցումներ են ստանում։ 

Ի դեպ, ամեն մեկը չէ, որ կարող է աշխատել նման գործակալությունում։

«Մոդելը պետք է նվազագույնը երկու լեզվի տիրապետի, նա պետք է ճիշտ պահելաձեւ եւ խոելաձեւ ունենա, որպեսզի հաճախորդը չզղջա նրա հետ անցկացրած ժամանակի համար»,- ասել է մասնագետը՝ ավելացնելով, որ հաճախ մոդելները, նույնիսկ մեծ գումարների դիմաց, շատ դժվարությամբ են համաձայնում սեռական հարաբերություններ ունենալ հաճախորդների հետ։

Իսկ ինչպես են նրանք հանդիպում իրենց հաճախորդին։

«Կա երկու տարբերակ։ Գործակալը կազմակերպում է խնջույք, հրավիրում 10-15 աղջիկ, որոնք զվարճանում են հաճախորդների հետ։ Բայց եթե նրանք հավանում են սրահում պարող պատահական մի աղջկա, դու պարտավոր ես գնալ ու համոզել նրան շահավետ գումարի դիմաց շարունակել զվարճանքը հաճախորդի հետ։ Կան «մոդելային» գործակալություններ, որոնք զբաղվում են այս ամենով։ Բայց իրականում դրանք էսկորտ- գործակալություններ են։

Եվ երկրորդ տարբերակը։ Արաբ շեյխերը դիմում են այս գործակալություններին եւ աղջիկներ հրավիրում։ Աղջիկներն այնտեղ գնում են հստակ սահմանված ժամով եւ զվարճանում։ Նրանք պարտավոր են նշված ժամանակում լինել հյուրերի մոտ եւ նրանց հետ հաճելի ժամանակ անցակցնել։ Եթե այդ ընթացքում ինչ-որ մեկը նրա պայուսակում գումար կամ ոսկի է դնում, դա արդեն իրենն է։ Դրանից մոսկովյան գործակալությունը ոչ մի տոկոս չի ստանում»,- բացատրել է գործակալը։

Նա նաեւ նշել է, թե որն է գործակալների օգուտը։

«Մոդելը ստանում է 30%-ը, իսկ մնացածը՝ գործակալը։ Աղջիկները երբեք չեն իմանում, թե ինչ գումար է վճարում հաճախորդը»,- ասել է մասնագետը՝ ավելացնելով, որ գործակալները հատուկ քասթինգ են անցկացնում իրենց VIP հաճախորդների պահանջները բավարարելու համար։

Ի դեպ, նախկին գործակալը նշել է, որ էսկորտ-բիզնեսը գաղտնի է պահվում։ Ավելին, միլիարդատերերի հետ գիշերն անցկացրած մոդելը գիտի, թե ինչ կանոնների պետք է հետեւի։

«Ամեն մոդել հստակ գիտի իր ցուցումները. ոչ մի հոլովակ կամ լուսանկար»,- բացատրել է գործակալը։

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել